Razm.info: Նոյեմբերի 13-ին Թել Ավիվի դատարանը արգելք է դրել այդ երկրի ընկերության մասնագետների կողմից 2017 թ. հուլիսին հայկական դիրքերին «Ադրբեջանի խնդրանքով» մահապարտ ԱԹՍ-ով հարվածելու գործով հետաքննությունից տեղեկատվության տարածման վրա: Քննությունը հանձնվել է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքին: Այս մասին հայտնում են իսրայելական The Times of Israel և Haaretz պարբերականների կայքերը (1,2):
The Times of Israel-ի փոխանցմամբ՝ այդ երկրի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել Ադրբեջանի ԶՈւ համար իսրայելական արտադրության Orbiter 1K մահապարտ անօդաչու թռչող սարքի ցուցադրման ընթացքում այն հայկական դիրքերի վրա կիրառելու գործով: Ըստ պարբերականի՝ ոստիկանության հաղորդագրությունում նշվում է.
«Հետաքննություն է ընթանում Aeronautics Defense Systems Ltd. (ADS` խմբ.) ընկերության դեմ՝ կապված նշանակավոր գնորդի հետ գործարքի հետ»:
Հետաքննությունը վարում է Իսրայելի ոստիկանության «Լահավ 433» դեպարտամենտի Միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքը («Յահբալ»):
Haaretz պարբերականն իր հերթին ավելացնում է, որ ոստիկանության հետաքննությանը ներգրավված է նաև Իսրայելի պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները իսրայելական ADS ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել էին նոր մահապարտ ԱԹՍ-ն «փորձարկել» հայկական դիրքերի դեմ։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել էին, բայց սարքը գործադրել էին պատվիրակության ղեկավարները: ADS-ը հերքում է այս տեղեկատվությունը:
Ավելի ուշ Իսրայելի ՊՆ ավտանգության և արտահանման վերահսկման դեպարտամենտը (Malmab) դեպարտամենտը սկսել էր հետաքննել միջադեպը:
Արդեն օգոստոսի վերջին Malmab-ը կասեցրել էր ADS-ի՝ արտասահմանյան պատվիրատու երկրներից մեկին Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը: Համադրելով այս տվյալները՝ կասկած չի մնում, որ խոսքը միևնույն միջադեպի մասին է:
- 15:10Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին
- 11:10Պատերազմում խրախուսել են նահանջը. Օհանյան
- 14:10Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան
- 13:10Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում
- 11:10Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
- 13:10Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
- 15:14Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.