530 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքագրվել կանադահայ համայնքի կողմից, տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են նվիրատվությանը։ Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։ Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։
Միջոցառումը նվիրված էր Կանադայի 150 եւ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակին։
Խոսքով հանդես եկավ նաեւ Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանը, ով կարեւորեց Հիմնադրամի դերն անկախ Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում։
Տորոտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը մանրամասնորեն ներկայացրեց իրականացված վերջին 12 ծրագրերը, նշելով, որ այս 25 տարիների ընթացքում ընդհանուրը 72 ծրագիր է կյանքի կոչվել տորոնտոհայերի հանգանակություններով։
Վերջին ձեռնարկներն են՝ դպրոցի կառուցումՈւխտասար համայնքում, շտապ օգնության մեքենայի նվիրաբերում եւ ջրամատակարարման ապահովում Դադիվանք համայնքին, չորս բնակելի տան կառուցում Ճարտարում, Ուխտաձորում, Կուսապատում, Լուսաձորում, սանհանգույցների կառուցում Շուշիի, Ամարասի եւ Դադիվանքի վանական համալիրներին կից, Կյանքի կենտրոնի կառուցում Խնձորիստան համայնքում եւ բացօթյա մարզահրապարակի կառուցում Նալբանդյան համայնքի դպրոցի համար, որը վերանորոգվել եւ մասնակիորեն վերակառուցվել է տորոնտոհայ բարերարներ Պերճուհի եւ Արմեն Նալպանտեանների հովանավորությամբ 2016 թվականին։
Ներկայացվեցին նաեւ ընթացիկ ձեռնարկներն ու 2018 թվականի «Ջուրը կյանք է» խորագրով ծրագիրը՝ ոռոգման ջրի ապահովումը գյուղական համայնքներին։ Կարեւորագույն այս ծրագիրը ներառում է խորքային հորերի հորատում, էլեկտրական պոմպակայանի եւ ջրատարների կառուցում, որոնց միջոցով հնարավոր կլինի ոռոգման ջուրը հասցնել բազմազավակ ընտանիքների տնամերձ հողակտորներ՝ մշակելի դարձնելով դրանք։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ միջոցառումներ՝ գումար հավաքագրելու համար։
Կանադահայերի հավաքագրած 530 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերվելու է նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոնին։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։
- 12:10Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան
- 15:10Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին
- 11:10Պատերազմում խրախուսել են նահանջը. Օհանյան
- 14:10Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան
- 13:10Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում
- 11:10Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
- 13:10Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
27.01.2021 | 13:10
27.01.2021 | 12:10
27.01.2021 | 11:10
27.01.2021 | 3:10
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.