ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդը նոյեմբերի 2-ին երկու կարեւորագույն որոշում է կայացրել: Խորհուրդն, ուսումնասիրելով ֆինանսների նախարարության գրությունները, որոշել է «Լեյկոալեքս» եւ «Խաչպար» ՍՊԸ-ներին չընդգրկել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցիների ցուցակում: Այլ խոսքով, որոշվել է չբավարարել պաշտպանության նախարարության դիմումը այս ընկերություններին սեւ ցուցակ գելու վերաբերյալ:
«Խաչպար» ընկերության խնդրի մասին ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր: 2017 թվականին ՊՆ-ի կողմից հայտարարված թելերի մրցույթին այդ ընկերության ներկայացուցիչները մասնակցել են, հաղթող են ճանաչվել, նույնիսկ իրենց առաջարկած ապրանքի գինն են նվազեցրել, սակայն վերջում պարզվել է, որ մրցույթում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն իր առաջարկած 5 անգամ ավելի թանկ գնով: «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ տեխնիկական բնութագրերն ուղարկում են ՊՆ, իսկ հուլիսին տեղեկանում են, որ այդ բնութագրում բացթողումներ կան: ՊՆ-ն էլ իր հեթին պարզաբանմամբ էր հանդես եկել:
Գնումների բողոքարկման խորհրդի որոշումից տեղեկանում ենք, որ ՊՆ-ն իր դիրքորոշումն է ներկայացրել խորհրդին, որտեղ ասված է, թե ՊՆ-ի կարիքների համար կազմակերպված շրջանակային համաձայնագրի միջոցով բժշկական սարքավորումների գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների մասով 1-ին տեղը զբաղեցնող էր ճանաչվել «Խաչպար» ՍՊԸ-ն: ՊՆ-ի կարծիքով, մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտով առաջարկված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել սահմանված բնութագրերին, հետագայում շտկված տարբերակով են ներկայացվել բնութագրերը, որոնք նույնպես չեն համապատասխանել սահմանված կարգին: «Խաչպար» ընկերությունն էլ իր դիրքորոշումն է ներկայացրել, նշելով, որ պատվիրատուն էտալոնային է համարել «Ethicon» ֆիրմայի կարանյութերի հիմնական պարամետրերը: Հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է.
«ՀՀ ֆինանսների նախարարության 29.08.2017 թվականի թիվ 03/26-3/15725-17 գրությամբ «Խաչպար» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախատեսված պաշտոնական ընթացակարգը մերժել»:
«Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը մեր զրույցում ասաց, որ բացի սեւ ցուցակում ներառելու անհիմն պահանջից, ՊՆ-ի համապատասխան հանձնաժողովը մրցույթին մասնակցած ընկերություններին չի տեղեկացրել, թե ով է հաղթել մրցույթում: Բացի դա «Խաչպար»-ին սեւ ցուցակում ներառելու նպատակով ֆինանսերի նախարարությանը դիմելուց առաջ պետք է հանձնաժողովն արտահերթ նիստ անցկացներ եւ այդ կերպ նաեւ տեղեկացներ ընկերությանը վերջինիս դեմ ձեռկարկվող գործողությունների մասին: Սմբատ Բալասանյանի խոսքով, իրենք, տեղեկացված չլինելով, չեն կարողացել իրենց իրավունքներն արդյունավետ պաշտպանել, որի հետեւանքով էական վնաս են կրել:
Այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ինտերմեդ» ՍՊԸ-ն եւ 5 անգամ թանկ ապրանք էր գնվել, քանի որ «Խաչպար» ընկերությունը չէր կարողացել մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս առաջարկած ապրանքներն արժեցել էին մոտ 5 միլիոն դրամ: Արդյունքում ՊՆ-ն 15 միլիոն դրամի ավելի էր վճարել:
Գնումների բողոքարկման խորհրդի նույն օրը կայացված մյուս որոշմամբ «Լեյկոալեքս» ՍՊԸ-ին սեւ ցուցակում ներառելու գրությունն էր մերժվել: ՊՆ-ն այս ընկերությանը սեւ ցուցակում ներառելու գրություն էր ուղարկել ֆինասների նախարարություն նույն հիմքով, որը դրվել էր «Խաչպար» ընկերության վերաբերյալ դիմումի առանցքում: «Լեյկալեքս» ընկերության փոխարեն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել նույն «Ինտերմեդ» ՍՊԸ-ն եւ ՊՆ-ին 100 միլիոն դրամի մատակարարում էր արել, մինչդեռ «Լեյկալեքս»-ը ներկայացրել էր մոտ 35 միլիոն դրամի գնային առաջարկ: Այս դեպքում էլ ՊՆ-ն 65 միլիոն դրամով ավելի թանկ գնում էր կատարել:
Արդյունքում պաշտպանության նախարարությունը անհիմն կերպով «Խաչպար» եւ «Լեյկոալեքս» ընկերություններին դուրս է թողել մրցույթից եւ գնման պայմանագիր է կնքել «Ինտերմեդ» ընկերության հետ եւ շուրջ 120 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրեր է կնքել, մինչդեռ կարող էր նույն ապրանքները գնել ընդամենը 40 միլիոն դրամով:
Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին, վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին։
Հ.Գ. Հետաքրքիր է, պետությանը պատճառված այս էական վնասի համար գլխավոր դատախազությունը քրեական գոր կհարուցի՞, թե՞ ՊՆ-ի մրցութային հանձնաժողովի գործողություններում հանցակազմի տարրեր չի տեսնի:
«Հայկական ժամանակ»
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.