Քաղաքի հարմարավետ երթևեկությունն ապահովելու հարցում գործառույթը, մեղմ ասած, անհասկանալի է: Ոլորտում քար անտարբերություն է ու քարացած վիճակ. չգիտես ինչ տրամաբանությամբ՝ արվածը արված է, այլևս չեն անդրադառնում հարմար է, անհարմար է, ոչ ոքի չի հուզում: Մինչդեռ շատ բան պետք չէ, պարզապես ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ստուգայցի պես մի բան անցկացնել՝ պարզելու, թե իրենց սահմանած կանոնները հարմարավե՞տ են, միգուցե ինչ- որ բան փոխել է հարկավոր:
Ի դեպ լավ կլիներ, որ Հանրային ՀԸ հաղորդաշար պատրաստեր, որտեղ ՃՈ աշխատակիցն ուղիղ եթերում կպատասխաներ մարդկանց հուզող հարցերին: Վստահ եմ՝ բազմաթիվ բողոքների հետ մեկտեղ կլինեն կառուցողական առաջարկներ: Ցավոք, այսօր բողոքները լսող չկա ու մարդիկ մտածում են, որ արվածը միտումնավոր է, որ այս իրավիճակը ստեղծվել է ավելի շատ տուգանք կորզելու նպատակով:
Ես ապրում եմ Խորենացի փողոցում, աշխատում եմ Արշակունյաց պողոտայում, իմ տեղաշարժի հիմնական վայրը Տիգրան Մեծ , Խորենացի, Արշակունյաց փողոցների հատվածն է, որը մեծ տարածք չէ, սակայն նույնիսկ այդ շրջագծի հատվածում բավականին անելիք կա, որ տարիներ շարունակ չի արվում:
Օրինակ՝ Տիգրան Մեծ փողոցից մեքենայի շրջադարձի համար պետք է հասնել Գլինկայի փողոց, որը նեղ փողոց է և մեքենաների կուտակում է լինում, իսկ քանի որ տեսախցիկ չկա՝ վարորդները հաճախ չսպասելով հերթին շրջադարձ կատարում են ոչ սահմանված տեղից՝ ընկնելով ավտոտեսուչների թակարդը:
Կարծիքներ կան, որ դա ծուղակ է: Ինչ- որ տեղ ասվածը տրամաբանական է, քանի որ մինչ Գլինկայի փողոց հասնելը երկու շատ ավելի հարմարավետ շրջադարձի տեղ կա, երկու բաց տարածք, որտեղ կուտակումներ չեն լինի՝ երկուսն էլ դեպի Խորենացի բարձրացող հատվածներում:
Մյուսը ՝ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ տրամաբանությամբ վերգետնյա անցում կառուցվեց «Տաշիր» ԱԿ –ի մոտ՝ Տիգրան Մեծի վրա, երբ շատ նորմալ լուսացույցով անցում կար, և ոչ խնդրահարույց տարածք էր: Մինչդեռ Խորենացի փողոցից դեպի ոսկու շուկա տանող հատվածը խայտառակ վիճակում է. գետնանցումից եկող մեքենաներն ուղիղ մարդկանց վրա են գալիս, բայց մարդիկ միևնույն է՝ անցնում են(դժվար չէ ճշտելը, թե քանի զոհ է եղել վերջին տարիներին միայն այս հատվածում):
Ինչ տրամաբանությամբ է անցում թույլատրվում մեկ «Կինո Ռոսիայի» տարածքում, մյուսը՝ կրկեսի, չէ՞ որ դիմացը մի հսկայական գործող թաղամաս է, էլ չեմ խոսում ոսկու շուկայի մասին, որը քաղաքի ամենաբանուկ հատվածն է: Կամ ինչ տրամաբանությամբ է Արշակունյաց փողոցում մամուլի շենք տանող խաչմերուկի լուսացույցներն այդքան քիչ րոպեներ սահմանում, մարդիկ վազելով են անցնում փողոցի երկար տարածությունը, մինչդեռ կենտրոնի փոքրիկ փողոցներում տրամադրող վայրկյանները չեն էլ սպառվում:
Արդեն հոգնել ենք. այսքան տարի խոսում, գրվում է մամուլի շենքի մոտ անհրաժեշտ վերգետնյա անցման մասին ու որևէ արձագանք չկա:
Հուսանք՝ կրկեսը կառուցողները կանդրադառնան այդ հարցին: Այսպես երկար կարելի է շարունակել։ Վստահ եմ որ լսելու ցանկության դեպքում շատ բողոք- առաջարկներ կլինեն, որոնք կօգնեն ավելի հարմարավետ դարձնելու մայրաքաղաքը, և կարծում եմ՝ այստեղ քաղաքապետարանի դերը ևս փոքր չէ: Երկու գերատեսչությունները պետք է միասին աշխատեն ավելի հարմարավետ Երևան ունենալու համար:
Ռուզան Ավոյան
- 11:00Մի ասացվածք կա. հայի հետին խելքը իմը լիներ
- 12:28Քաղաքապետարանում իրենց վախկոտի պես պահեցին թե՛մազ քաշող բորենին, թե՛ ձեռք գցող ու ապտակ ստացող փողկապավորը
- 16:16Ամեն նորի հետ երանի են տալիս նախորդին
- 12:32Հրամցվում է հերթական «հում» նախագիծը. միջոցներ քերելով բյուջե լցնել
- 13:19Գարշահոտ բուրող աղբամաններով Երևանս
- 12:53Արդարացված չէ «կարմիր գծերի» կողմից գանձվող 5000 դրամ գումարը
- 12:16Ոչնչից մեծ աղմուկ. այնուամենայնիվ., բանակի բեռը մնում է միջին վիճակագրական քաղաքացու զավակների ուսերին
- 12:23Ահա թե ինչու են տապալվում դատավարությունները մեր երկրում
- 15:55Մենք ունենք երկամսյա կալանք, որ գրեթե չի կիրառվում որպես առանձին պատժամիջոց
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.