«Ես հիշում եմ, թե ինչպես էին նշում բոլշեւիկյան հեղաշրջման 50-ամյակը: Այն ժամանակ հեղաշրջումը կոչվում էր Հոկտեմբերյան Մեծ Սոցիալիստական Հեղափոխություն՝ բոլոր բառերը մեծատառերով: Տարեց մարդիկ՝ խոհանոցային անեկդոտների հերոսները, կանգնած էին «սրբազան դիակի» դամբարանի տանիքին եւ ողջունում էին «երջանիկ» ժողովրդական զանգվածներին, հաղորդավարի առույգ ձայնը «զեկուցում էր» նվաճումների մասին, օրինակ՝ քանի անգամ ավելի շատ չուգուն է արտադրվել 1913 թվականի համեմատությամբ:
1967 թվականին ամեն ինչ արդեն իսկ բավականին զվարճալի էր, զավեշտական էր, կասեի անգամ՝ կրկեսային: Որովհետեւ 50 տարի առաջ, ինչպես եւ հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնապես արտասանած ոչ մի բառի: Համենայնդեպս՝ Հայաստանում:
100 տարի առաջ ամեն ինչ լուրջ էր եւ արյունով հղի՝ նաեւ այն պատճառով, որ հավատացողներ կային: Մարդկանց աչքերը վառվում էին, բայց ոչ թե ինչ-որ բան ստեղծելու, կառուցելու, արարելու ցանկությամբ, այլ քանդելու, ոչնչացնելու, վրեժ լուծելու կրքով՝ նախեւառաջ հարուստներից, կրթված մարդկանցից, արիստոկրատներից:
Նրանք, ովքեր, զանգվածների ամենաստորին բնազդները շահագործելով, մարդկանց դրդում էին ջարդելու եւ վառելու, նույնպես, մեծ մասամբ, հավատում էին, թե լավ բան են անում, նպաստում են առաջընթացին, ողջ մարդկության ազատությանն ու երջանկությանը: Դե իսկ նման վեհ նպատակի համար մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար թշնամի գնդակահարելը, իհարկե, «հեղափոխական անհրաժեշտություն» էր՝ առաջընթացի ճանապարհին կանգնողների հետ էլ ինչպե՞ս վարվես:
«Անիծյալ» ցարիզմից եւ բուրժուազիայից ազատվելու այլ ճանապարհ չկար: Դա ոչ միայն այս, այլեւ ցանկացած այլ բռնությամբ ուղեկցվող հեղափոխության առանձնահատկությունն է: Ինձ համար, ճիշտն ասած, տարբերություն չկա, թե ովքեր էին այն արկածախնդիրները, որոնք ժողովրդին դրդում էին արյունահեղության՝ Ռոբեսպիերն ու Դանտո՞նը, թե՞ Լենինն ու Տրոցկին:
Երբ «գիլյոտինը» սկսում է աշխատել, ապա այն սկզբից ոչնչացնում է թագավորին, այնուհետեւ՝ նրա ընտանիքին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին, իսկ հետո, վաղ թե ուշ, հասնում է նաեւ հենց իրենց՝ հեղափոխականներին: Եթե մարդկանց դրդում են խլել հարուստներից նրանց հարստությունը եւ «մեջ-մեջ» անել, ապա այդ «մեջ-մեջ անելու» գործընթացում վաղ թե ուշ հայտնվում են մարդիկ, որոնք «ավելի հավասար են, քան հավասարները»:
Երբ որոշվում է, որ ցանկացած խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել, ապա ի վերջո՝ իշխանությունն անցնում է խոհարարուհու ինտելեկտ ունեցող մարդկանց ձեռքը: Հեղափոխություններն ապահովում են մարդկության առաջընթա՞ցը: Այո, թերեւս այդպես է: Սակայն խոստովանեմ, որ անձամբ ինձ այդպիսի առաջընթաց պետք չէ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.