Հիսուս ասում է.
-Ես եմ իսկական հովիվը: Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով: Ես եմ իսկական հովիվը: Ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրն է ճանաչում ինձ, և ես՝ Հորը: Տակավին ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից դուրս են. Նրանց ևս պարտավոր եմ ներս բերել: Նրանք էլ պիտի լսեն ինձ և լինեն մեկ հոտ և մեկ հովիվ:
(Հովհաննեսի ավետարան 10:11-16)
Ահա թե ինչու ես՝ Պողոսս, գտնվում եմ բանտում Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ սիրո և ձեզ՝ հեթանոսներիդ համար։ Անշուշտ, լսած կլինեք, որ Աստված իր շնորհի մատակարարումն ինձ վստահեց՝ ձեզ օգնելու համար։ Եվ մի հայտնությամբ նա ցույց տվեց ինձ իր ծածուկ ծրագիրը, ինչպես վերևում համառոտակի գրեցի։ Կարդալով այն՝ կարող եք հասկանալ, թե որքանով եմ տեղյակ Քրիստոսի ծածուկ ծրագրին։ Այդ ծրագիրը Աստված չհայտնեց մարդկության նախորդ սերունդներին այնպես, ինչպես այժմ Սուրբ Հոգու միջոցով հայտնեց իր սուրբ առաքյալներին և մարգարեներին։ Եվ Աստծու ծրագիրն այս է, որ բոլոր ազգերն էլ Ավետարանի միջոցով ժառանգակից
լինեն Աստծու ժողովրդին, դառնան նույն մարմնի անդամ և բաժնեկից այն խոստմանը, որ Աստված իրագործեց Հիսուս Քրիստոսով։ Եվ ես սպասավոր եղա այդ Ավետարանին Աստծու ձրի շնորհով, որ Աստված տվեց ինձ իր ներգործող զորությամբ։
Այո՛, ինձ, որ հետիններից հետինն եմ Աստծու ժողովրդի մեջ, Աստված այս շնորհը տվեց, որպեսզի ավետիս տամ բոլոր ազգերին, թե ինչպիսի աներևակայելի գանձ է Քրիստոսը, և լուսավորեմ բոլորին, որպեսզի տեսնեն, թե Աստված ինչպե՛ս է իրագործում իր ծրագիրը։ Նա՝ ամբողջ տիեզերքի արարիչը, անցած բոլոր ժամանակներում ծածուկ պահեց այս ծրագիրը, որպեսզի ներկա ժամանակներում եկեղեցու միջոցով Աստծու բազմապատիկ իմաստությունը հայտնվի երկնքում գտնվող իշխանություններին ու պետություններին այնպես, ինչպես Աստված նախասահմանել էր սկզբից, և ինչպես այն իրագործեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձեռքով։
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 3:1-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.