1920 թ. հոկտեմբերի 30-ին հանձնվեց Կարսը: Կարսի անկման 97-րդ տարում, 2017-ի հոկտեմբերի 30-ին, գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Կարսի անկման պատճառները, այսինքն՝ թե ինչպես հնարավոր եղավ անառիկ թվացող այդ բերդը հանձնել թշնամուն, շատ են: Սիմոն Վրացյանը Կարսում հայկական զորքերի պարտության հիմնական պատճառ էր համարում բոլշեւիկների եւ թուրքերի բարեկամությունը, որը հոգեպես ընկճել էր Կարսի բնակիչներին, զինվորականությանը. «Մի կողմից` ծայր աստիճանի հոգնած, քայքայված եւ խաղաղության կարոտ հայ ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշեւիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից` հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են եւ՛ թուրքերը, եւ՛ ռուսները, եւ ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման»:
Կարսի անկումը, առհասարակ՝ մեր պատմության յուրաքանչյուր դրվագ մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի: Սակայն պատմությունը միայն պատմաբաններին է հետաքրքրում՝ իբրեւ գիտական ատենախոսությունների թեմա: Քաղաքական միտքը այդպես էլ հետեւություններ չի անում: Ահա Կարսի անկման մեկ այլ պատճառ, որը նկարագրել է Մուշեղ Իշխանը. «Զորակոչին ներկայանում էին աղքատների եւ «տանիք» չունեցողների որդիները: Հովանավոր ունեցող կամ կաշառք տվող երիտասարդների մի մասը փախչում էր արտասահման (մասնավորաբար՝ Թիֆլիս), մյուս մասը տեղավորվում էր սպաների մոտ՝ ռազմական գործողություններից հեռու»:
Հարյուրամյա վաղեմության այս մտահոգությունը նույնքան թարմ է այսօր, որքան 100 տարի առաջ: Կարսի հանձնումը, որն այսօր կարելի է այլ կերպ էլ ձեւակերպել՝ «Ազատագրված տարածքների վերադարձ», «Ցավոտ փոխզիջումներ»՝ Արցախի հարցով, «Յոթ շրջանների հանձնում Ադրբեջանին», կարո՞ղ է ունենալ նույն հետեւանքը, ինչ Կարսի անկումը: Հիշենք՝ դրա գինը Առաջին հանրապետության անկումն էր:
Իրականությունն այսօր ստիպում է զուգահեռներ անցկացնել հարյուրամյա վաղեմություն ունեցող իրադարձությունների ու դրանց հետեւանքների միջեւ:
Ու նաեւ հասկանալ, թե ի՞նչ նշանակություն ունեցավ Արցախյան պատերազմը Հայաստանի համար, որքանո՞վ էին իմաստավորված 1994 թ. կնքված զինադադարից հետո հազարավոր զոհերը սահմանին, եթե այսօր օրակարգում «ցավոտ փոխզիջումներն» են:
Անկախության ողջ ընթացքում շրջափակումը, դեմոգրաֆիկ ճգնաժամը, տնտեսական անկումը, հազարավոր կյանքերը սահմանին ինչու՞ են այնքան էժան գնահատվում, որ լրացուցիչ «ցավոտ փոխզիջումների» հարց է բարձրացվում:
Ի՞նչ կարծիք ունեն այս մասին Արցախյան պատերազմի մասնակից վետերանները:
Կարեւոր հանգամանք է. Հայաստանում կա ավելի քան 20.000 ազատամարտիկ: Թե ինչ վերաբերմունք ունեն նրանք իշխանությունների հանդեպ կարելի է դատել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներով, որոնց զգալի մասը Արցախյան պատերազմի հերոսներ ու մասնակիցներ են՝ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Արամ Հակոբյանը, Արմեն Լամբարյանը, Մխիթար Ավետիսյանը, ազատամարտիկ Դեդը…
Նրանք, Արցախի հերոս Ժիրայր Սէֆիլյանը ազատազրկված են:
Այսինքն՝ մարդիկ, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին, այսօր որեւէ տեղ չեն երեւում, նրանց ձայնը ոչ մի տեղ չի լսվում: Այն դեպքում, երբ պատերազմի միջով անցած 20 000 տղամարդու ներկայությունը, ասենք այսպես՝ ակտիվ ներկայությունը իշխանություններին կարող էր ստիպել հաշվի նստել իրենց կարծիքի հետ, ինչ-որ առումով նաեւ զսպող դեր ունենալ:
Ազատամարտիկների խնդրին լրջորեն անդրադառնալու անհրաժեշտություն չի էլ եղել: Թերեւս դա իշխանությունների բնական արձագանքն է. զինադադարից այս կողմ որեւէ լուրջ ընդվզում, իշխանությունների վերարտադրմանը սպառնացող իրավիճակ ազատամարտիկները չեն ստեղծել: Հասարակական ընկալման մեջ էլ ազատամարտիկներն ասոցացվել են գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի, Հայկազ Բաղմանյանի հետ:
Պատերազմն անցած հազարավոր այդ տղամարդիկ խաղաղ կյանքում իրենց ներկայությամբ պիտի որ իշխանությունների համար զսպող դեր ունենային: Նրանք պիտի հաղթանակը հավասար բաշխեին բոլորի միջեւ` որպես համընդհանուր ձեռքբերում:
Հաղթանակն անգամ ազատամարտիկներն իրար մեջ չկարողացան ճիշտ բաշխել. դափնիները հասան մի քանի գեներալի: Մյուսները մնացին խաղից դուրս:
Այսօր արդեն, ազգ-բանակ հարաբերությունը ներկայացնողները, զինվորական ծառայության փիլիսոփայությունը ներկայացնողները ազատամարտիկների կողմը չեն էլ նայում:
Կարսի անկումից մոտ 100 տարի անց գրեթե նման իրավիճակ է: Հայաստանի երեք նախագահներն էլ՝ վերարտադրվելու, հարստանալու, իրենց իշխանությունը պահելու գին են սահմանել Հայաստանը: Այն, ինչ անում են իշխանությունները, շատ դիպուկ նկարագրել է Չարենցն իր «Երկիր Նաիրի»-ում: Պարոն Մարուքեն թղթախաղում գումար է պարտվում, որի մի մասը չի կարողանում վճարել: Ի՞նչ լուծում գտնել. ոչ մի տեղից գումար գտնելու հույս չկա: Եվ ահա առավոտյան լսում է «ավետիսը»՝ սկսվել է 1914 թ. համաշխարհային պատերազմը: Եվ նա գլխի է ընկնում՝ փրկված է. համաշխարհային պատերազմը մոռացության կմատնի թղթախաղում իր պարտությունն ու պարտք մնացած գումարը: Ի՞նչը կմոռացնի «ցավոտ փոխզիջումները», որոնց գինը, ինչպես պատմաբաններն ու քաղաքական վերլուծաբաններն են պնդում, Հայաստանն է:
Լիլիթ Ավագյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.