Ուրախ եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի պաշտոնյաները կարդում են իմ հոդվածները եւ հետեւում իմ խորհուրդներին:
Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.
«Դեռեւս 2013 թ. օգոստոսին ես մի հոդված էի գրել՝ «Արցախ այցելողների Բաքվի սեւ ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին» վերնագրով, լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց սեւ ցուցակում ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ: Ես ընդգծել էի, որ աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելողներին սեւ ցուցակում ներառելը, առաջին հերթին վնաս է հասցնում Ադրբեջանի շահերին, քանի որ սեւ ցուցակը մեկուսացնում է Ադրբեջանը մնացած աշխարհից… Փաստորեն, որքան սեւ ցուցակում շատ է մարդկանց թիվը, որոնցից շատերը հայտնի անձինք եւ բարձրաստիճան պաշտոնյաներ են, այնքան ավելի շատ է Ադրբեջանն իրեն զրկում նման կարեւոր այցելուներից:
2013 թ. իմ հոդվածում, մի քանի հայտնի անձանց անուններ մեջբերելուց հետո, որոնք ծաղրել էին Ադրբեջանի կողմից սեւ ցուցակում ընդգրկվելու փաստը, ես առաջարկեցի, որ իմ անունը եւս ավելացնեն սեւ ցուցակում, քանի որ ես նույնպես գնացել էի Արցախ ու հոդված գրել այդ այցի վերաբերյալ: Զարմանալիորեն, իմ առաջարկից կարճ ժամանակ անց, Ադրբեջանի կառավարությունն իմ անունը ավելացրեց սեւ ցուցակում՝ «Հարութ Սասունյան, հայազգի, սիրիացի-ամերիկացի լրագրող»: Դրանից հետո, ես դարձյալ այցելեցի Արցախ…
Պետք է հավելեմ, որ տարիներ առաջ, երբ հայր Ալիեւը Ադրբեջանի նախագահն էր, միջնորդների միջոցով նա ինձ հրավիրել էր Բաքու՝ հանդիպելու իր հետ եւ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ես, իհարկե, մերժեցի նրա հրավերը: Ես նույնիսկ հրաժարվեցի նախագահ Հեյդար Ալիեւի առաջարկից հանդիպելու նրա հետ որեւէ երրորդ երկրում, օրինակ Մեծ Բրիտանիայում, եթե չեմ ցանկանում գնալ Ադրբեջան: Ես մերժեցի նաեւ այդ առաջարկը: Այնպես որ, հիմա, երբ հայտնվել եմ սեւ ցուցակում, Ադրբեջանի արտգործնախարարությունը իրենց նախագահին զրկել է ինձ Բաքու հրավիրելու հնարավորությունից…
Ադրբեջանի սեւ ցուցակում ավելի քան 700 անուն կա, ներառյալ խորհրդարանի անդամներ, գործարարներ, լրագրողներ, դերասաններ, ընտրված պաշտոնյաներ եւ այլ հայտնի անձինք: Արցախի վերջին այցելուն, որը կհայտնվի սեւ ցուցակում՝ Էնթոնի Բուրդենն է, որը CNN հեռուստաընկերության աշխարհահռչակ խոհարարական հեռուստաշոուի հաղորդավարն է: Անցյալ շաբաթ նա մեկնեց Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ՝ այդ երկու երկրներում հայկական խոհանոցի վերաբերյալ հեռուստածրագրեր պատրաստելու նպատակով, եւ Ադրբեջանը նրան անմիջապես «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) հայտարարեց…
Բուրդենի անունն ավելացվել է սեւ ցուցակում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հանդեպ իր անհարգալից վերաբերմունքի համար», հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը «Ֆրանս պրես» գործակալությանը: «Ադրբեջանի գրավյալ տարածքներում խոհարարական շոու նկարահանելը վիրավորանք է մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների հանդեպ, որոնց բռնի տեղահանել են իրենց տներից», հավելել է Հաջիեւը։ Անիմաստ խոսքեր են։ Միակ բանը, որին ադրբեջանցի պաշտոնյաները հասան՝ Բուրդենի այցի կանխումն էր Ադրբեջան եւ ադրբեջանական խոհանոցի մասին CNN շոուի կազմակերպումը, որը մեծ գովազդ կլիներ երկրի համար:
Ադրբեջանի սեւ ցուցակն ունի մի շարք թերություններ.
1) Մինչ օրս ընդամենը 700 անուն է ներառված սեւ ցուցակում, մինչդեռ տարիներ շարունակ աշխարհի տարբեր երկրներից հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելել Արցախ: Չնայած Արցախի բոլոր այցելուների անունները հանրությանը հայտնի չեն, սակայն, իհարկե, նրանք 700-ից ավելի են։ Պարզվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում ինչ-որ մեկը քնած է իր աշխատավայրում։
2) Ինչո՞ւ սեւ ցուցակում ընդգրկված 700 անունների մեջ չկա Հայաստանի Հանրապետության նույնիսկ մեկ քաղաքացի։ Թեեւ Ադրբեջանի պաշտոնյաներին հայտնի չեն Հայաստանից սովորական այցելուների անունները, նրանք, անշուշտ, գիտեն, որ Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախակի այցելում են Արցախ եւ նրանց այցերը հրապարակային են։ Հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանը Արցախ այցելող Հայաստանի քաղաքացիներին չի համարում օտարերկրացիներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի կայքէջը խոստովանում է, որ «Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես դուրս է մնացել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությունից»։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն այժմ Արցախը համարում է մշտապես «Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած»։
3) Սեւ ցուցակում ընդգրկվածներից շատ քչերն են դժգոհել, որ իրենք չեն կարող այցելել Ադրբեջան։ Ընդհակառակը, նրանցից շատերը հպարտանում են, որ իրենց անունները հայտնվել են Ադրբեջանի սեւ ցուցակում։ Նույնիսկ ավելի ապշեցուցիչ է, երբ որոշ մարդիկ, Արցախ այցելելուց հետո իրենց անունները չգտնելով սեւ ցուցակում, խնդրել են, որ դրանք ավելացվեն սեւ ցուցակում, քանի որ նրանք մեծ պատիվ են համարում այդ ցուցակում լինելը:
Վերջին ամիսներին Ադրբեջանը, իրավիճակն ավելի սրելով, պահանջել է այլ երկրներից՝ իրենց քաղաքացիներին Արցախ այցելելու համար արտահանձնել Բաքվին։ Մի դեպքում, Բելառուսի մի լրագրողի անամոթաբար կալանավորեցին եւ ուղարկեցին Ադրբեջան, որտեղ նրան մի քանի ամիս բանտարկեցին։ Նա վերջապես ազատ արձակվեց՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներից եւ Եվրախորհրդի կողմից դատապարտումից հետո։
Սա իշխանության չարաշահում է, ադրբեջանական ճնշումների արտահանում եւ ահաբեկում երրորդ երկրների նկատմամբ, որոնք պետք է ամաչեն ադրբեջանական բռնապետական վարչակարգի հետ համագործակցելու համար:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.