Վրաստանի Հանրային հեռուստատեսության տվյալներով հոկտեմբերի 26-ին Վրաստանի Գարդաբանի քաղաքում տեղի է ունեցել բախում ադրբեջանցիների և սվանների՝ լեռնական վրացիների միջև…Վրաստանում «Ադրբեջանցիների ազգային շարժում» կազմակերպության ղեկավար Ալիբալա Ասկերովի տեղեկություններով,կոնֆլիկտը տեղի է ունեցել երկու ադրբեջանցիների և տասը սվանների միջև,որից մի քանի ժամ անց մոտ 200 սվաններ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝պահանջելով,որ ադրբեջանցիները հեռանան քաղաքից…Հակամարտությունը սվանների և ադրբեջանցիների միջև այնքան է թեժացել,որ Գարդաբանի է ժամանել Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին,ով տեղի ադրբեջանցիներին վստահեցրել էր,որ այս ամենի մեղավորները սադրիչներն են…Միայն ՆԳ նախարարի այցից հետո իրավիճակը քաղաքում կարգավորվել է…
Հիշեցնեմ,որ սա առաջին բախումը չէ վրացիների և ադրբեջանցիների միջև Գարդաբանիում…2014 թ-ի մայիսի վերջին մի քանի օր իրավիճակը քաղաքում ծայրահեղ լարված էր…Մայիսի 28-ի ուշ երեկոյան վրաց և ադրբեջանցի երիտասարդների միջև քաղաքի թեյարաններից մեկում ծագած ծեծկռտուքը սրել էր հարաբերությունները 15-20 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում ապրող երկու հիմնական ազգային խմբերի միջև…Գիշերային միջադեպից մի քանի ժամ անց՝ մայիսի 29-ի կեսօրին, մահակներով զինված և ադրբեջանական դրոշները կրող հարյուրավոր ադրբեջանցի երիտասարդներ դուրս էին եկել փողոց՝ բողոքելով, իրենց բնորոշմամբ, «Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ»… Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով մարզկենտրոն Ռուսթավիից Գարդաբանի էր ժամանել Քվեմո-Քարթլիի նահանգապետ Գեորգի Մհեբրիշվիլին,ով այդ ժամանակ ևս վրացիների և տեղի ազերիների բախման մեջ մեղադրեց սադրիչներին…
Ինչպես երևում է,պարոն Մհեբրիշվիլին,ով այս երեք տարվա մեջ նահանգապետից բարձրացել է մինչև Վրաստանի ՆԳ նախարար չի «բարձրացրել» իր բառապաշարը…Երեք տարի առաջ էլ,հիմա էլ վրացիների և ադրբեջանցիների բախման մեջ մեղադրում է ինչ-որ սադրիչների,որոնց երևի թե ճանաչում է միայն բատոնո Մհեբրիշվիլին,քանի որ 2014 թ-ին այդ «սադրիչներին» ոչ ոք չգտավ…Համոզված եմ,որ հիմա էլ չեն գտնի…
Իսկ այս անընդհատական բախումներն ապացուցում են,որ Քվեմո-Քարթլիում բնակվող վրացիների և ադրբեջանցիների միջև գոյություն ունեցող խնդիրներն ավելի խորքային են և մեծ վտանգ են ներկայացնում Վրաստանի համար,որի հարավը գրեթե ամբողջությանբ մահմեդականացված է,բացառությամբ հայաբնակ Ջավախքի,որը խոչընդոտ է հանդիսանում,որ մահմեդական Աջարիան և Քվեմո-Քարթլին միավորվեն և «մահմեդական» կամուրջ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև…
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.