Այսօր Երեւանի Կոնգրես հյուրանոցում ներկայացվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում ուսումնասիրությունների արդյունքում հասարակական դիտորդական խմբի պատրաստած 2016 թվականի տարեկան զեկույցը: Միջոցառմանը մասնակցում էր արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, դիտորդական խմբի ներկայացուցիչները, «Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը, փաստաբաններ ուսանողներ եւ այլք:
Շուրջ 180 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվում դատապարտյալների պահման պայմաններին, սննդակարգին, հիգիենիկ պարագաներին եւ այլն: Ամբողջ զեկույցի միայն մի քանի էջում է նկարագրված ՔՀԿ-ներում արմատավորված քրեական աշխարհի կարգ ու կանոնից բխող իրավահարաբերություններն ու դրանց հետեւանքները:
«Քրեական» օրենքներին չենթարկվող կամ դրանք խախտած ազատազրկված անձանց խնդիրների վերաբերյալ զեկույցում նշված է, որ այս խմբին են դասվում այն ազատազրկված անձինք, որոնք
հրաժարվում են ենթարկվել «հանցագործ աշխարհի» կողմից ընդունվածչգրված կանոններին («գողական օրենքներին») կամ խախտել են դրանք: Այս խմբի ներկայացուցիչները պահվում են առանձին խցերում:
«Այդ խցերը կոչվում են «թռածների և արվամոլների» խցեր, իսկ այդ ազատազրկված անձանձ թե՛ ՔԿՀ-ների աշխատակիցների, թե՛ մյուս ազատազրկված անձանց կողմից տրվում են վիրավորական պիտակավորումներ և նրանք արժանանում են նվաստացնող վերաբերմունքի։ Մասնավորապես, նրանք ներգրավվում են մյուսների համար նվաստացուցիչ համարվող այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են, օրինակ՝ կոյուղու և տարածքի մաքրման աշխատանքները»,- նշված է զեկույցում:
Որոշակի հանցագործություններ կատարած անձինք:
Այս խմբին են դասվում հիմնականում սեռական բնույթի հանցագործություններ կատարելու համար մեղադրվող կամ ազատազրկված անձինք, որոնք «կամավոր-պարտադիր» սկզբունքով գրավոր դիմում են ՔԿՀ վարչակազմին` իրենց «թռածների և ԼԳԲՏԻ անձանց» խուց տեղափոխելու խնդրանքով: Ըստ դիտորդների, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ այն դեպքում, երբ այդ անձինք գտնվում են այլ ազատազրկվածների հետ միևնույն խցում, նրանք ենթարկվում են հոգեբանական ճնշումների և ֆիզիկական բռնության, որոշ դեպքերում նաև՝ սեռական բռնությունների, ոտնձգությունների (ըստ ազատազրկվածների խոսքերի՝ «փչացվում են») իրենց խցակիցների և, առհասարակ, մյուս ազատազրկված անձանց կողմից։
ԼԳԲՏԻ ազատազրկված անձինք
Զեկույցի հեղինակները գտնում են, որ ՀՀ ՔԿՀ-ներում առավել խոցելի կարգավիճակում են գտնվում ԼԳԲՏԻ (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուա, Տրանսգենդեր եւ Ինտերսեքս) համայնքից ազատազրկված անձինք: Այս խմբի ներկայացուցիչները պահվում են առանձին խցերում, որոնք էականորեն տարբերվում են նույն ՔԿՀ-ի այլ խցերից իրենց անշքությամբ և անբավարար պահման պայմաններով:
Զեկույցի հեղինակներից իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ ՔԿՀ-ներում կա նաեւ սոցիալական անարդարություն: Հովհանիսյանը օրինակի համար նշեց այն, որ սոցիալապես ապահովված դատապարտյալները կարող են իրենց միջոցներով վերանորոգել եւ կահավորել իրենց խցերը:
Ստերեւ ներկայացնում ենք բարեկարգ եւ անմիխիթար խցերի մի քանի նկարներ, որոնց մեջ կա նաեւ խուց՝ նոր սառնարանով բազմոցներով, գրասեղանով, նույնիսկ՝ լոգանքի համար ջրի տաքացուցիչով:
«Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը բացման խոսքում հատուկ անդրադարձ կատարեց քրեակատարողական հիմնարկներում քրեական աշխարհի դերին: «Մենք չենք կարող կապ չտեսնել արմատական բարեփոխումներ անելու ցանկության եւ դրա չգիտակցված կամ ենթագիտակցված ընդդիմության, որը որ կարող է լինել հասարակության, ինչ-որ շերտերի մարդկանց մոտ: Քայլեր ձեռնարկվե՞լ են արդյոք դա իրապես փոխելու, չեմ կարող ասել»,- ասաց Դավիթ Ամիրյանը՝ նկատի ունենալով քրեական աշխարհը:
Նշենք, որ այս զեկուցի վերաբերյալ իր դժգոհություն է հայտնել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Վերջինս ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է վերը նշված խնդրին եւ իր դիտողություններում նշել է այն խնդիրներըմ որոնք տեղ չեն գտել զեկույցում. « Այն, որ կալանավայրերը իրականում տնօրինում են գողական հանցագործ կառույցները, իսկ ՔԿՀ աշխատողները, պետից մինչև կլուչնիկ, խոնարհ ծառայում են քրեական կառույցի համապատասխան պատասխանատուին. ՔԿՀ պետերը՝ զոն նայողներին, ռեժիմնիկները՝ խուց նայողներին, կլյուչնիկները՝ կալանավոր-դատապարտյա լավ տղերքին: Այն, որ ընդհանրապես խցում գտնվելու համար կալանավոր-դատապարտյալները մուծվում են օբշչակին՝ միջինը ամիսը 50,000 դրամ: Դե սպանությունների մասին էլ… դիտորդական խումբը որպես կանոն, ժամանակ չի ունենում խնդրին մոտենալ ընդհանրապես»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.