Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի բարեկամուհին`Վերա Գեգչյողլյանը, չի կարողացել Իսրայելի համերգի ժամանակ անձամբ հանդիպել մաեստրոյին: Նա հասցրել է փոխանցել ընտանեկան լուսանկարները, որոնք վկայում են, որ նա ազգակցական կապեր ունի Ազնավուրի հետ։ Հույս ունի, որ մաեստրոն անպայման կարձագանքի:
Վերա Գեգչյողլյանը (Զապրուդսկայա) հույս ունի, որ մաեստրո Շառլ Ազնավուրը կարձագանքի իր փոխանցած ընտանեկան լուսանկարներին, և նրանք անպայման կհանդիպեն: Վերան այդ մասին պատմել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Ավելի վաղ Վերան հայտնել էր, որ Ազնավուրի հետ ազգակցական կապ ունի: Նա շատ էր ուզում հանդիպել մաեստրոյին և նրան այդ մասին պատմել հոկտեմբերի 28-ին Թել Ավիվում կայացած համերգի ժամանակ:
«Համերգի ընթացքում ես ու ամուսինս փորձում էինք գտնել Շառլի հանդերձասենյակը: Ի վերջո, մենք գտանք, բայց մեզ այդպես էլ ներս չթողեցին` բացատրելով, որ չեն կարող խախտել կանոնները` անվտանգության նկատառումներից ելնելով», — ասաց Վերան:
Վերային թույլ չտվեցին ներս մտնել, բայց խոստացան փոխանցել նրա բերած ծաղկեփունջը, որի մեջ հասցրել էր դնել ազգակցական կապերը հաստատող ընտանեկան լուսանկարները, իր հասցեն և հեռախոսահամարը:
«Ծաղիկները նրան փոխանցել են: Համենայն դեպս, երբ դուրս էր գալիս համերգասրահից, նրա ձեռքում էր նաև իմ ուղարկած ծաղկեփունջը: Մենք հասցրինք լուսանկարել այդ պահը: Լուսանկարների մեջ ես դրել էին նաև այն լուսանկարը, որում նա պատկերված է տատիկիս մատանին ձեռքին: Հուսով եմ` այդ լուսանկարը տեսնելուց հետո նա անպայման կապ կհաստատի մեզ հետ», — ասաց Վերան:
Այսօր Վերան ապրում է Իսրայելի Բաթ-Յամ քաղաքում, բայց ծնվել ու մեծացել է Ախալցխայում, որտեղ ծնվել է նաև Ազնավուրի տատիկը` Հայկանուշը։ Հայկանուշն ու Վերայի պապի պապը` Հայկ Սուջյանը, հարազատ քույր և եղբայր են։
Վերան խոստովանում է, որ նա իրենց ազգակցական կապի մասին որոշել է Ազնավուրին պատմել հանուն պապի` Ռաֆիկ Սուջյանի: Կյանքի օրոք պապը միշտ ցանկացել է, որ Ազնավուրն իմանա իրենց գոյության մասին:
Ազնավուրների տոհմը, որոշ աղբյուրների համաձայն, սկիզբ է առնում Արևմտյան Հայաստանից (ներկայում՝ Թուրքիայի տարածք)։ Ազնավուրի պապը՝ հորական կողմից Միսակ Ազնավուրյանը, հայտնի խոհարար էր, որը կյանքի վերջին տարիներն անցկացրել է ընտանիքի հետ Փարիզում։ Մահացել է 1938 թվականին։ Նրա հայրը` Մամիկոնը, ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում։
Մամիկոնը դերասան էր և հասցրել է աշխատել Թբիլիսիի թատերախմբում, ավելի ուշ թատրոնի հետ մեկնել հյուրախաղերի Կոստանդնուպոլիս (ներկա Ստամբուլ)։ Հետո ընտանիքով նրանք տեղափոխվել են Փարիզ, որտեղ հանդիպել է կնոջը` Իզմիրում ծնված Քնար Բաղդասարյան-Ազնավուրյանին։
Նրանք ամուսնացել են 1922 թվականի հունվարի 22-ին, իսկ մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց դուստրը` Աիդան, երկու տարի անց` 1925 թվականին, Փարիզում ծնվել է Շառլ Ազնավուրը։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.