Հոկտեմբերի 27-ից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հովվապետական այցով գտնվում էր ԱՄՆ-ում: Կաթողիկոսի այցը միանշանակ չի ընդունվել ամերիկահայերի կողմից: Երեկ սոցիալական ցանցերում Հիմնադիր խորհրդարանին հարող ամերիկահայերը տեսանյութեր տարածեցին այցի ժամանակ կազմակերպված բողոքի ակցիայի մասին, որը նվիրված էր Հայստանում քաղբանտարկյալների ազատությանը:
Օգտատեր Քրիստինե Հալաջյանը Լոս Անջելեսի հայ առաքելական եկեղեցու ներսից տեսանյութ է հրապարկել, որտեղ ներկայացված է Գարեգին Բ-ի մատուցած պատարագը: Հալաջյանին պարատարագի ընթացքում մի քանի անգամ փորձում են դուրս հրավիրել, որը ընդամենը տեսանկարահանում էր պատարագը: «Ամոթ է, մեզ խայտառակում ենք»,- դիելով Քրիտսինե Հալաջյանին՝ ասում է մի տղամարդ, որին ի պատասխան Հալաջյանն ասում է. «Խայտառակողները բեմի վրա են»: Ի պատասխան այդ դիտարկմանը տղամարդը շարունակում է. «Ասելիք ունես, գնա Հայաստանում ասաց, իրեն մի ասա: Եկեղեցում պատարագը խանգարելու իրավունք չունես դու: Իրիկունը կտենաս դու, պատարագը խանգարում ես»: Հալաջյանը տղամարդուն խնդրում է ներկայանալ, սակայն ստանում է հետեւյալ պատասխանը. «Գործիդ գնա, դու»:
Իսկ մինչ այդ պատարագին մասնակցողներից մեկը բղավում է. «Գարեգին, Սերժի մարդն ես, դուրս արի, դժոխք ես գնալու»: Բղավողին ինչ-որ մարդիկ արագ հեռացնում են պատարագի վայրից:
Եկեղեցու բակում հավաքված քաղաքացիների մոտ կա «Սասնա ծռեր» խմբի տարբերանշանը, Գարեգին Բ-ի նկարով ցուցապաստառներ:
Մասնակիցներն ունեցել են պաստառներ՝ “Karekin B murderer” (Գարեգին Բ մարդասպան), “Grey Wolf Garegin B” (Գորշ Գայլ Գարեգին Բ), «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», “Church belongs to people and not criminal Goverment” («Եկեղեցին պատկանում է ժողովրդին, ոչ թե հանցագործ կառավարությանը»):
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.