Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ռիզե քաղաքի (պատմական Տայքը) համալսարանում, ուղղակի տեքստով հայտարարել է, որ թուրքական պետությունն իրենն է համարում այն տարածքները, որոնք անմիջականորեն տեղակայված են Թուրքիայի այսօրվա ոչ լեգիտիմ սահմանների մերձակայքում, գրում է Վրաստանի հայ համայնքի կայքը:
«Մեր երկրի 79 մլն բնակիչներից բացի գոյություն ունեն ևս միլիոնավոր եղբայրներ, որոնք ապրում են այլ աշխարհագրական շրջաններում, որոնց հետ մենք պատմական կապեր ունենք։ Մեր հետաքրքրությունների բնագավառում են մտնում Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և այլ եղբայրական շրջաններ։ Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը և կկորցնի իր ապագան, այդժամ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վարնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները», -հոկտեմբերի 15-ին հայտարարել է թուրքական պետության նախագահը։
Տվյալ հայտարարությունը առաջացրել է ինչպես Հունաստանի, այնպես էլ Հունաստանի վրացական համայնքի դժգոհությունը։ Մինչդեռ, ըստ աղբյուրի, տվյալ դժգոհությունը Վրաստանում չեն կիսում։ Ավելին, թուրք նախագահի կողմից արված հայտարարության տարածումից անմիջապես հետո վրացական մամուլում սկսվել է Թուրքիայի շահերի փաստաբանությունը, նրա արդարացման քարոզարշավը։
«Իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը հիշատակել է այսպես կոչված «թուրքական աշխարհ»-ի (Misak-ı Millî) մասին և նրա սահմանների մեջ մտնող տարածքները։ Այդ համատեքստում նա հիշատակել է նաև Բաթումին։ Իր ելույթի ընթացքում Էրդողանը ոչինչ չի ասել Բաթումիում ռեֆերենդում անցկացնելու մասին։ Թուրքական նախագահը հիշատակել է Վրաստանը և Բաթումին պատմական անցյալի համատեքստում։ Նա խոսում էր ինչպես ընկերական երկրների մասին», -գրել է վրացական «Լիբերալ» հրատարակչությունը։ Տվյալ հոդվածը վերահրատարակել է վրացական հրատարակչությունների մեծ մասը, և թուրքական պահանջների թեման «հայտարարվել է փակված»։
Հայ համայնքի կայքը գրում է, որ չնայած նրան, որ Էրդողանն իր աղմկահարույց հայտարարությունը արել է դեռևս հոկտեմբերի 15-ին, մինչև օրս ոչ մի վրաց քաղաքական կամ պետական գործիչ չի մեկնաբանել տվյալ հայտարարությունը։ Լռում է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Բնականաբար, Էրդողանի հայտարարության պատճառով Վրաստանը չպետք է Թուրքիային պատերազմ հայտարարի։ Մինչդեռ, արտահատել իր դժգոհությունը, այնուամենայնիվ, արժե։ Հակառակ դեպքում, թուրքական կողմը, ոչ անհիմն, կարող է համարել, որ ընկերական Գյուրջիստանը դեմ չէ թուրքական ծրագրի իրագործմանը։ Ավելին, կարող է նույնիսկ աջակցել նրան։ Իսկ եթե անկեղծ, տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանում թուրքական շահերի «փաստաբանները» մեծ ոգևորությամբ կպաշտպանեն Թուքիային նույնիսկ այն պահին, երբ Թբիլիսիի պետական հաստատությունների վրա ծածանվի կարմիր դրոշը լուսնով և աստղով»,- գրում է կայքը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.