«Հոկտեմբերի 18-ին՝ առավոտյան, Ռուսաստանում՝ Մորդովիայի բանտում 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը: Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:
Լեւոն Հայրապետյանը տառապում էր մի շարք ծանր հիվանդություններով, եւ չնայած դրան, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Նրա ընտանիքի բարեկամները բազմիցս դիմել էին ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լեւոն Հայրապետյանի արտահանձնման հարցը: Մի բան որ այդպես էլ չեղավ:
Լեւոն Հայրապետյանի դեպքում, ով այնքան շատ ու մեծ գործեր է արել Արցախի, հայ ժողովրդի համար, մեր էլիտան մատը մատին չտվեց անգամ օգնելու համար՝ համենայնդեպս այդպիսի որեւէ քայլ հայտնի չէ:
Հարց է առաջանում՝ Հայրապետյանին ազատ արձակելու այդքան պահանջներից հետո հայկական պաշտոնական շրջանակները ի՞նչ են արել, որպեսզի Լեւոն Հայրապետյանին կա՛մ արտահանձնեն, կա՛մ հնարավոր այլ կերպ աջակցեն բարերարին: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը armtimes.com-ին այս կապակցությամբ ասաց, թե ինքը մանրամասները չգիտի, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել անձին օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցում՝ դիմե՞լ են, չե՞ն դիմել, կոնկրետ անձը դիմե՞լ է արտասահմանում օտարերկրա պետության համապատասխան մարմնին, թե՞ չի դիմել, մարմինը դրանից հետո դիմե՞լ է ՀՀ-ին, թե՞ ոչ:
«Մի խոսքով՝ քանի որ ես այդ հարցով չեմ զբաղվել, ու Լեւոն Հայրապետյանի մահվան մասին տեղեկացա միայն լրատվամիջոցներից, համապատասխան տեղեկատվություն ես չունեմ»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:
Այստեղ առաջանում է նաեւ մեկ այլ հարց՝ երբ մեր համաքաղաքացին, որի ձերբակալությունն այդքան հուզում էր հանրությանը, մահանում է ռուսական բանտում, այդ երեւույթն ինչպե՞ս կարող ենք գնահատել:
«Պետք է հասկանալ պատճառները: Բնականաբար՝ արդեն որոշակի գործընթացներ կլինեն, փորձաքննություն եւ այլն, կպարզվեն մահվան պատճառները, դատաբժշկական փորձաքննություն կլինի եւ այլն, եւ ըստ այդմ արդեն համապատասխան գնահատականներ կտրվեն»,- ասաց արդարադատության փոխնախարարը:
Իսկ հայկական կողմը կարո՞ղ է հանդես գալ դեպքի հանգամանքները պարզելու պահանջով: Դա արդեն ԱԳՆ-ի հետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե հայկական կողմը տվյալ դեպքում ինչ կարող է անել:
Լեւոն Հայրապետյանի հետ կապված այս խճճված պատմության վերաբերյալ հայկական պաշտոնական շրջանակների լռության մասին մեզ, սակայն Լեւոն Հայրապետյանի մտերիմ շրջապատից փոքր-ինչ այլ իրականություն պատմեցին:
Լեւոն Հայրապետյանի շատ մտերիմ-ծանոթներից մեկը armtimes.com-ին պատմեց, որ Հայրապետյանն ուղղակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին անհավանական քննադատություններ էր թույլ տալիս, ու Հայրապետյանի ձերբակալությունը միգուցե հենց Պուտինի անձնական ոխով էր պայմանավորված:
«Ինքը շատ բաց էր խոսում, երբեմն իր քննադատություններում նաեւ ասում էր ավելին, քան պետք էր: Ինքն արտակարգ սիրում ու հարգում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Եւ Բակո Սահակյանն էլ միակ մարդն էր իշխանական վերնախավից, որը Հայրապետյանին միշտ աջակցում էր, փորձում էր հնարավորինս օգտակար լինել, փորձում էր միշտ օգնել ու սատարել Լեւոն Հայրապետյանին՝ այդ դժվար իրավիճակում: Ով Լեւոնին ճանաչում էր, բոլորս էլ հասկանում էինք, որ նա ազատություն էր սիրում եւ բանտում այդ ազատամիտ մարդը, բնական է, երկար չէր կարող դիմանալ»,- նշում էր մեր զրուցակիցը, ով չուզեց, որ իր անունը հրապարակվի: Բայց նա մեզ հայտնեց նաեւ, որ իհարկե, հայկական պետական այրերից Հայրապետյանն անգամ բարոյական աջակցություն չէր կարող ակնկալել, քանի որ շատ-շատերին քննադատում էր՝ հատկապես օլիգարխներին:
«Մեկ-մեկ այնպիսի բաներ էր ասում ու անում, որ քիչ էր մնում թողնեին ու փախչեին: Դրա համար իրեն մեր վերնախավում չէին սիրում: Նա շատ մտերիմ էր Ռուբեն Վարդանյանի հետ, հետո Սարկիսով եղբայրների հետ բավականին մտերմացավ, իսկ Հայաստանում էլ Գագիկ Ծառուկյանի հետ էր բավականին մտերիմ: Մնացածը ուղղախոսության ու սուր քննադատությունների համար չէին սիրում Հայրապետյանին, ինչպե՞ս կաջակցեին»,- նշում է մեր զրուցակիցը:
Ի դեպ, մինչ այս նյութը հրապարավելու պահը ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ նույնիսկ Մայր Աթոռն անգամ ցավակցական ուղերձ չէին հղել հայ բարերարի մահվան կապակցությաբ»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.