Ոչ ոք չգիտի՝ երբ և ինչպես կմահանա: Սակայն աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտեն այդ ժամկետը: Դա իմանալ օգնում է ինտուիցիան:
– Կինս, ով ընդամենը 20 տարեկան էր, երեկոյան աշխատանքից գալով՝ ասաց. «Ինչպես եմ հոգնել, գուցե մյուս աշխարհում հանգստանամ»,- գրում է Գրիգորի Դորոնինը Սերգիև Պոսադից:- Հաջորդ օրը մենք ավտովթարի ենթարկվեցինք: Կինս մահացավ, իսկ ես ողջ մնացի…
– Անցած ամառ ես ամուսնուս հետ գնացի քաղաքը, որտեղ ծնվել և մեծացել եմ՝ որոշ ժամանակ ծնողներիս հետ ապրելու,- իր նամակում պատմում է Իննա Պ.-ն Սամարայից:- Մի անգամ պատշգամբում կանգնած Վոլգայով բնապատկերին նայելիս նա հանկարծ ասաց. «Կհավատա՞ս, որ ես այստեղ կմեռնեմ»: Իհարկե, ես զարմացա այդ հարցից. ամուսինս լրիվ առողջ էր: Բայց մի քանի շաբաթ անց նա հանկարծամահ եղավ սրտի կաթվածից:
Այսպիսի օրինակները շատ են: Ամերիկացի բժիշկներ Ուիլյամ Գրինը, Ստեֆան Գոլդսթեսյնը և Ալեքս Մոսը, ուսումնասիրելով մահվան ֆենոմենը, հետազոտել են հանկարծակի մահացած մարդկանց հիվանդության հազարավոր պատմություններ: Նրանց տվյալները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը կանխազգացել է իր մահը: Ճիշտ է, նրանց կանխատեսումն արտահայտվել է ոչ թե մարգարեական արտահայտություններով կամ ժամանակից շուտ թաղմանը պատրաստվելով, այլ հոգեբանական վիճակով և հաճախ իրենց գործերը կարգի բերելու ձգտումով: Պարզվում է՝ շատ մարդիկ մահից ոչ շատ առաջ ընկճախտ են ապրում, որը կարող է տևել 1 շաբաթից մինչև կես տարի: Բժիշկները ենթադրում են, որ այդ տարօրինակ մելամաղձությունն առաջացնում են հորմոնալ փոփոխություններն օրգանիզմում: Իսկ կարծես առանց պատճառի հուսահատության հոգեբանական գործառույթը կենտրոնական նյարդային համակարգը անխուսափելի մահվանը պատրաստվելն է: Այս վարկածը համախատասխանում է շատ հետազոտողների կողմից պաշտպանվող կարծիքին, որ մահը պարզապես գիտակցության անցումն է այլ կենսաձևի՝ գոյության էներգետիկ պլանի: Այլապես ինչի՞ համար է օրգանիզմին պետք այդպիսի «հոգեբանական պատրաստությունը»: Ոչ պարզապես իմանալու համար, որ շուտով ամեն ինչ ընմիշտ կվերջանա:
Ի՞նչ է մահը կանխազգալու մարդկանց տարօրինակ ունակությունը: Այս հարցին պատասխանում է «Մեռյալների տիբեթյան գիրքը»: Արևելյան հավատալիքների համաձայն՝ մարդը էակ է, որը բաղկացած է երկու տեսակի նյութից՝ հաստ և բարակ: Հաստ մատերիան ձևավորում է մարդու ֆիզիկական մարմինը: Բարակը ձևավորում է նրա հոգևոր բնույթը, մասնավորապես՝ անզեն աչքով անտեսանելի բարակ մարմինը՝ հոգու յուրատեսակ թաղանթ: Իսկ մահը ոչ այլ ինչ է, քան բարակ մարմնի անջատում ֆիզիկական մարմնից: Բարակ մարմինն ունի իր աուրան, որը կարող են պայծառատեսները տեսնել: Այդ աուրայի ճառագայթումն է հնարավորություն տալիս պարզել մարդու առողջական վիճակը: Աուրոախոտորոշումը վաղուց կիրառվում է էքստրասենս բժշկության մեջ: Աստղային տեսողություն ունեցող մարդիկ կարող են աուրայով կանխագուշակել մարդու մահը:
Բայց ինչո՞ւ է մարդուն տրվում այդ սարսափելի կանխազգացումը: Արդյոք բնությունը որևէ իմաստ դրե՞լ է այդ ազդանշանի մեջ: Այդ հարցում մի հետաքրքիր հիպոթեզ կա: Գիտնականներին վաղուց հայտնի է լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզված փաստ՝ մահից առաջ կենդանի օրգանիզմի բջիջները հանկարծակի ռադիոակտիվ ճառագայթներ են արձակում: Լեհ ֆիզիկոս Յանուշ Սլավինսկու ենթադրությամբ՝ ալիքների այդ հոսքը, իր բնույթով բավական հզոր լինելով, կարող է իր մեջ մահացող էակի մասին տեղեկություն պատկերել, այդ թվում՝ պահել գիտակցության և հիշողության մասնիկները: Բայց արդյոք սա՞ է մահացող բջիջների վերջին ազդանշանի գլխավոր նշանակությունը:
Մահից հետո կյանքի շարունակության մասին խոսում են բոլոր հոգևոր ուսմունքները: Մահից առաջ անհետացող աուրան, ինչպեսև տիեզերական նյութի ցանկացած տեսակ, անհետ չի լուծվում տարածությունում: Մարդու էներգետիկ համալիրի (բարակ մարմին) հետ միասին այն ուրիշ աշխարհ է փոխադրում մահացող էակի մասին ողջ տեղեկությունը, այլ կերպ ասած՝ նրա գիտակցությունը: Մահանում է միայն ֆիզիկական մարմինը, իսկ գիտակցությունը շարունակում է գոյություն ունենալ որպես էներգիայի խտացում: Կենսաբանական հյուսվածքի ռադիոակտիվ ճառագայթումը մահվան պահին, ըստ երևույթին, բարակ մարմնին եզրափակիչ զարկ է տալիս՝ անմահ հոգին ուղարկելով Տիեզերքի տիրույթ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.