Հոկտեմբերի 9-ից պաշտոնական այցով Բելառուսում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա այցի ամբողջ ընթացքում թե՛ բելառուսական, թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում էին Բելառուսից Ադրբեջանի ձեռք բերելիք զենքի նոր խմբաքանակի հարցերը: Մամուլում այդ քննարկումներում շեշտը դրված էր Ադրբեջանին բելառուսա-չինական համատեղ արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայանների մատակարարման հարցը:
Հասկանանք, թե ի՞նչ զինատեսակի մասին է խոսքը, ի՞նչ կարող են անել «Պոլոնեզ»-ները, ի՞նչ տակտիկատեխնիկական տվյալներ ունեն: Համացանցում՝ բաց աղբյուրներից ստացած տեղեկատվությունը համադրելով ստացվում է այս պատկերը.
դիտե՛ք ինֆոգրաֆիկան
Իհարկե՝ դեռ ո՛չ բելառուսական, ո՛չ ադրբեջանական կողմից որեւէ պաշտոնական ակնարկ կամ հաստատում չի եղել, որ Բելառուսը Բաքվին «Պոլոնեզ» կմատակարարի:
«Իմ անձնական տպավորությունն է, որ Ադրբեջանը, եթե նույնիսկ նման գնումներ դիտարկում է, ապա այդ գնման որոշումն ունի շատ խիստ քարոզչական կոմպոնենտ: Ադրբեջանում ՀԿՌՀ-ներն այնքան բազմազան ու խայտաբղետ են, որ նման գնումները ռազմական տրամաբանության առումով արդեն լուրջ լոգիստիկ խնդիրներ են ստեղծում: Իրենք ունեն թուրքական արտադրության «Քասիրգա»-ները, իսրյելաղազախական համատեղ «Իքս»-երը, ունեն «Սմերչ», բանկանաբար՝ ունեն «Գրադ» եւ այլն, եւ այլն՝ շատ տարբեր ու բազմազան, անհասկանալի բազմազան միջոցներ. այդ «զոոպարկ»-ին ավելացնել մի հատ էլ «Պոլոնեզ» համակարգը… դա ավելի շատ քարոզչություն է, Հայաստանին տրոլինգ անելու, վախեցնելու գործողություն է»,- այս առումով armtimes.com-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Ամենեւին բացառված չէ, որ սա Հայաստանում սկիզբ առած «հակաետմական» պրոցեսների պատասխանն էր՝ ռազմաքաղաքական շանտաժի տեսքով: Այսինքն՝ չի բացառվում, որ Ռուսաստանը Բատկոյի բերանով է փորձում հասկացնել, թե էլ ինչ զինատեսակներ կարող են մեր դաշնակիցները վաճառել մեր թշնամուն ու այդպիսով ռազմական բալանսն ու քաղաքական իրողությունները գլխիվայր շուռ տալ:
Ամեն դեպքում՝ եթե անգամ հիմա Ադրբեջանը ձեռք չբերի «Պոլոնեզ» համակարգեր, ապա վաղ թե ուշ նույն նշանակությունն ունեցող ինչ-որ բան, ինչ-որ տեղից ձեռք է բերելու: Ուստի արժե դիտարկել, որ, եթե Ադրբեջանը նման զինատեսակներ ձեռք բերի, դա ինչ կփոխի:
Այս կայանները համարվում են ամենահեռահար ՀԿՌՀ-ներից եւ փորձագիտական գնահատականներով՝ Ադրբեջանը նման զինատեսակ ցանկանում է ձեռք բերել՝ ի հակակշիռ Հայաստանի ունեցած «Իսկանդեր»-ների:
«Տեսականորեն՝ հեռահար համազարկային կրակի ռեակտիվ կայաններ են, ու եթե Ադրբեջանը նման համակարգեր ձեռք բերի, դա իհարկե, որոշակիորեն կազդի տարածաշրջանում ռազմական բալանսի վրա: Հետեւաբար, որոշակի ռազմական խնդիրներ կառաջացնի, բայց կոնրետ ինչ խնդիրներ, չեմ կարող ասել՝ դա վելուծության կարիք ունի: Ամեն դեպքում՝ նման համակարգերը հիմնականում ավելի շատ նախատեսված են բնակավայրեր ավերելու համար: Դրա դեմ պայքարի միջոցը համարժեք միջոց ունենալն ու թշնամու կողմից նման միջոցի կիրառման դեպքում համարժեք պատասխան հասցնելն է: Իսկ մենք ունենք «Իսկանդեր»»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այսինքն՝ Ադրբեջանում «Պոլոնեզ» համակարգեր հայտնվելու դեպքում՝ իրենց 200 կիլոմետր հեռահարությամբ, Հայաստանի ամբողջ տարածքը՝ Հյուսիսային շրջանները՝ բուն Ադրբեջանի տարածքից, կենտրոնական ու հարավային շրջաները՝ այդ թվում մայրաքաղաք Երեւանն ու Արարատյան դաշտը՝ Նախիջեւանից, կհայտնվեն ուղիղ կրակի սպառնալիքի ներքո:
Շարունակությունը՝ armtimes.com
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.