Ոչ մի շաբաթ չի անցնում առանց մի նոր քարոզիչի, որը Ադրբեջանի համար չգրի հակահայկական ապատեղեկատվություն ընդդեմ Հայաստանի կամ Սփյուռքի:
Վերջին նման հոդվածը գրել է Էնդրյու Կորիբկոն, մի անհայտ անձնավորություն, որը ներկայանում է որպես «Մոսկվայի ամերիկացի քաղաքական վերլուծաբան»: Հայտնի չէ, թե ինչ կրթության կամ հմտությունների հիման վրա է նա որակվում իբրև հայկական Սփյուռքի «վերլուծաբան»՝ միայն իրեն հայտնի հիմնավորմամբ նման կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ Կորիբկոյի հոդվածը պարզապես անտեղյակության հետևանք չէ, այլ միտումնավոր ջանքեր՝ կազմակերպված այն մարդկանց կողմից, որոնց մասին դժվար չէ կռահել…
Կորիբկոյի հոդվածը, որը հրապարակվել է Կանադայի Գլոբալիզացիայի հետազոտական կենտրոնի կողմից, վերնագրված է. «ԱՄՆ-ի հայկական լոբբիի առաքելությունն է՝ սադրել Ադրբեջանին և Ռուսաստանին»: Նույնիսկ վերնագրից ակնհայտ է, որ հեղինակը փորձում է բախում հրահրել Ռուսաստանի և հայերի միջև, երբ իրականում նման բան գոյություն չունի: Հոդվածի վերջում նշվում է, որ այն «նախապես գրվել է Moscow-Baku.ru առցանց տեղեկատվական պորտալի համար», որը հստակ ապացույցներ է ներկայացնում, թե ում է հեղինակը փորձում գոհացնել…
Իր առաջին պարբերության մեջ Կորիբկոն հարձակվում է Կալիֆորնիայի հայերի վրա՝ իրենց ծայրահեղ ազգայնականության և հանուն Միացյալ Նահանգների ու ընդդեմ Հայաստանի շահերի աշխատելու համար: Անշուշտ, այս հայտարարություններից և ոչ մեկը ճիշտ չէ… Հեղինակի նպատակն է՝ անհիմն հակասություններ սերմանել: Ահա Կորիբկոյի կեղծ մեկնաբանության առաջին պարբերությունը.
«Հայաստանի արտաքին քաղաքականության գործիքների մեջ առավել ազդեցիկ զենքերից մեկը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի լոբբին է Կալիֆորնիայում, որը պաշտպանում է իրենց հայրենիքի առավել ազգայնական և սադրիչ քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունների համար պատասխանատու և գործնական գործիք ծառայելու փոխարեն, ինչը կարող էր մեծ տերությունների միջև լինել հաշվարկված հավասարակշռված քաղաքականություն, սակայն այստեղ դերերը շրջվել են, և Երևանն է օգտագործվում որպես գործիք ու միջոց ԱՄՆ-ի հայկական լոբբիի համար՝ աշխատելով ընդդեմ հայկական շահերի՝ ԱՄՆ-ի առաջխաղացման համար: Բոլոր պետությունները ձգտում են, որ իրենց մարդիկ ստեղծեն ուժեղ և ազդեցիկ սփյուռքի համայնքներ, սակայն հայերը շատ քաղաքականացված են և պարբերաբար բացասական ազդեցություն են ունենում Երևանի վրա, որպեսզի նա հետագայում հայտնվի ամերիկյան վերահսկողության տակ»:
Նախևառաջ, Կալիֆորնիայի հայերը ոչ փորձում են և ոչ էլ կարողություն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա ազդելու համար: Երկրորդ, եթե որևէ մեկը նվազագույն գիտելիք ունենար ամերիկահայերի մասին, ապա կիմանար, որ նրանք հաճախ քննադատում են ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ, Արցախի վերաբերյալ նրա դիրքորոշումը և Թուրքիայի անխոհեմ ազդեցությունը ԱՄՆ կառավարության ղեկավարների վրա, որոնք հրաժարվում են օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Հետևաբար, ամբողջովին կեղծ է այն պնդումը, թե Կալիֆորնիայի հայերը կուրորեն ծառայում են Միացյալ Նահանգների շահերին:
Այնուհետև Կորիբկոն մեղադրում է «ԱՄՆ-ի հայկական սփյուռքին»՝ սեպտեմբերի կեսերին կոնգրեսական պատվիրակությանը ոչ միայն Հայաստան տանելու, այլ «լայնորեն լուսաբանված այցի համար դեպի արևմտյան Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Արցախի Հանրապետությունը ներկայացնելով որպես «արևմտյան Ադրբեջանի գրավյալ տարածքներ», Կորիբկոն հստակեցնում է, թե ում շահերն է պաշտպանում… Տարօրինակ է, որ հեղինակն այնուհետև այդ կոնգրեսական այցը ներկայացնում է ոչ միայն որպես ամերիկամետ քայլ, այլև՝ «Ռուսաստանին հասցված ընդհանուր ռազմավարական վնաս»: Այսպիսով, Կորիբկոն մեղադրում է ամերիկահայերին ռուսական շահերը Հայաստանում ոտնահարելու համար, որն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրանք ոչ ցանկություն ունեն, ոչ էլ հնարավորություն վնասելու Ռուսաստանին… Հեղինակը պարզապես ցույց է տալիս, թե բացի Ադրբեջանից, ով է իր երկրորդ վճարող տերը…
Այնուհետև Կորիբկոն դիմում է ծայրահեղ չափազանցության՝ հնարելով հետևյալ կեղծ սցենարը ամերիկահայերի մասին. «Իրականում, նրանք ցանկանում են հնարավոր ամեն ինչ անել քանդելու հայ-ռուսական պատմական բարեկամությունը՝ ջղաձգորեն փորձելով Երևանը պոկել Մոսկվայից և բերել Վաշինգտոնի հովանու ներքո»:
Իր կեղծ պնդումը պաշտպանելու համար, հեղինակը նշում է, որ անցած ամիս Հայաստանի քաղաքացիների բողոքները կառավարության պաշտոնյայի՝ ռուսերենով ծրագրերին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հայտարարության վերաբերյալ, սերտորեն համընկնում են ԱՄՆ-ի Սփյուռքի որոշ տարրերի և նրանց ամերիկյան գործընկերների առաջ քաշած տեսակետին»: Իրականում, որևէ մեկը ամբողջ Սփյուռքում ոչ մի քննադատական խոսք չի ասել ռուսերենի մասին: Այնուհետև Կորիբկոն դիմում է մեկ այլ անհիմն չափազանցության՝ պնդելով, թե Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը «ճնշման ազդեցության տակ տեղի է տվել Սփյուռքի պահանջներին և վերահաստատել է, որ երկրում միակ ազգային լեզուն հայերենն է…. Արդյոք նա մտադրվել էր, թե ոչ, [կրթության նախարար Լևոն] Մկրտչյանն ընկավ տեղեկատվական պատերազմի ծուղակը, որը նրա համար լարել էին ԱՄՆ-ում Սփյուռքի քաղաքական գործունեությունը կազմակերպող խորամանկ ուղեղները»: Սա հեղինակի հերթական հերյուրանքն է…
Կորիբկոն, գերազանցելով տրամաբանության բոլոր սահմանները, պնդում է, որ «ԱՄՆ-ի հայկական լոբբին շատ նման է գյուլենիստներին Թուրքիայում, այն բանով, որ նրանք ևս ներկայացնում են ստվերային իշխանության մի ցանց` մանիպուլյատիվ միջոցներով առաջ բերված կոնկրետ աշխարհաքաղաքական օրակարգով, և երկուսն էլ ծառայում են Վաշինգտոնի շահերի համար, ընդդեմ իրենց հայրենիքների»: Կորիբկոն լիովին սխալ եզրակացությամբ պնդում է, որ «ԱՄՆ-ի հայկական լոբբին վտանգավոր կերպով մոտ է լիակատար վերահսկողության տակ առնելու իր հայրենիքի արտաքին քաղաքականությունը»:
Կորիբկոյի հոդվածը լեցուն է բազմաթիվ այլ կեղծիքներով: Նա, ով պատվիրել է այս հոդվածը, պետք է գիտակցի, որ նման հեղինակներն իրենց ծիծաղելի կեղծիքներով ավելի մեծ վնաս են հասցնում իրենց վճարող տերերի, քան թե Կալիֆորնիայի հայ համայնքի շահերին…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.