Հոկտեմբերի 8-ին Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հրավերով այդ երկիր է մեկնել Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Այցի առաջին օրը նա ծանոթացել է Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ Զաքիր Հասանովը և Բելառուսի ռազմական, քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները պետք է քննարկեն ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները։
Այցի առաջին օրը Հասանովը եղել է Բելառուսի ռազմարդյունաբերական ընկերություններում, այցելել զորավարժարաններ։
Հրապարակված լուսանկարներից մեկում երևում է, որ Հասանովին ցուցադրել են նաև Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն։ Դատելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունից՝ Բաքուն հետաքրքրված է այդ զինտեխնիկայի ձեռքբերմամբ։ Սակայն սա հաստատող այլ հայտարարություն, փաստ առայժմ չի հաջողվել գտնել։
Նման խոսակցություն տարածվել էր միայն 2016 թ․ ադրբեջանական լրատվակայքերից մեկում՝ Բելառուսի նախագահի Ադրբեջան այցի ընթացքում։ Բայց դա ևս չէր հաստատվել։
«Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն կրում է 301 մմ տրամաչափի 8 հրթիռ։ Բելառուսական կողմի պնդմամբ՝ առավելագույն հեռահարությունը 200 կմ է։
Ըստ Ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգի՝ Բելառուսում 2015 թ․ զորահանդեսին առաջին անգամ ցուցադրված զինտեխնիկան չինական General Army Tactical Strike System համակարգի՝ Բելառուսում հավաքվող տարբերակն է։
Սկզբում այն ցուցադրվել է նույնպես չինական արտադրության 301 մմ տրամաչափի A200 հրթիռներով, հեռահարությունը՝ 50-200 կմ։ 2017 թ․ Բելառուսում ցուցադրվել է հրթիռային համակարգի համար կրկին Չինաստանում արտադրված М20 բալիստիկ հրթիռը։ Նշվում է, որ М20-ի արտահանման տարբերակի հեռահարությունն արդեն մինչև 280 կմ է, մարտագլխիկի զանգվածը՝ 480 կգ։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.