Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը դիմել է իրավաբաններին՝ իրեն օգնելու եւ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ նոր փաստեր են ի հայտ գալիս, գործը կարող է վերաբացվել: Նա հիշատակեց Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված բժշկի՝ Էդուարդ Գրիգորյանի խոսքերը՝ «Ժողովրդին» տված հարցազրույցում, ըստ որի՝ խոստանում է ողբերգական իրադարձության ողջ հանգամանքները պատմել, պատմել այն ամենը, ինչը «երկար տարիներ համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»: Գրիգորյանն ասել էր, որ ինքը փաստեր եւ փաստաթղթեր է ցույց տալու. «Մինչև հիմա լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, իրենց տերերի պատվերով արել են ամեն ինչ, որպեսզի քննության առարկա չդառնան իրական պատճառներն ու հետևանքները: Այլապես հարցեր են առաջանալու, որոնց տակից նույն այդ տերերը երբեք չեն կարող դուրս գալ: Ընդ որում՝ տերերը ոչ միայն իշխանության մեջ են, այլև ընդդիմության: Առաջիկայում անուն առ անուն քննության կառնենք առավել նշանակալիցներին և կպարզենք, թե նրանցից ով ինչով էր զբաղված 1994-99թթ.: Առայժմ առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ Հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատևում էր դրա պատճառներով, դրանից հետո` հետևանքներով: Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։ «Տուժողների» և «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին և ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»: Գրիգորյանը այս մասին հայտարարել էր 2014-ին, անցել է 3 տարի եւ նա ոչինչ չի ասել: Անահիտ Բախշյանն ասաց, որ «Եթե իրավաբանները հուշեն, որ դա կարող է դառնալ առիթ՝ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար, եթե մեկը լինի, որ ասի՝ այո՛, կարող են, եւ կողքիս կանգնի՝ ես կանեմ»:
Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձության 18 տարին: ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը Հոկտեմբերի 27-ի կարեւորագույն վկաներից էր, որը տիրապետում էր մեծ ինֆորմացիայի: Նրա մահվանից հետո Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները, մասնավորապես՝ Անահիտ Բախշյանը ափսոսանք է զգում. «Գորիկ Հակոբյանը հսկայական ինֆորմացիա տարավ իր հետ: Այդպիսի լուրջ ինֆորմացիա ունի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը: Բայց քանի դեռ կոնկրետ ես, որպես տուժող, չեմ բղավում այն մասին, որ այդ գործը պիտի վերաբացվի, որ կան փաստեր, պիտի այդ գործը նորից քննվի, ոչ մեկը շահագրգռված չի բացելու, էլ չասեմ՝ ընդհակառակը: Ուզում են լռեցնել, մի թանձր կարպետով փաթաթել եւ մի մութ տեղ դնել այդ գործը: Այդ գործի բացահայտումը, համենայն դեպս այս իշխանության օրոք մոտ ժամանակներս չի լինի: Ո՞վ է փորձելու այդ գործը նորից քննել: Ես ինքս, որպես տուժող, ոնց որ թեւերս չեն բարձրանում, շվարած վիճակում եմ, ես չգիտեմ՝ ինչպես դա անել, ում հետ անել, անե՞լ, թե չանե՞լ: Գորիկ Հակոբյանն այսքան տարի կար, բայց էլի ոչ մի օգուտ նրանից չկար, մեռնելուց հետո առավել եւս չկա, տարավ իր հետ ամեն ինչ»: Մեր հարցին՝ Հոկտեմբերի 27-ի գործով մատների վրա հաշված մարդիկ են մնացել, որ լուրջ ինֆորմացիայի են տիրապետում, նշեցիք Գագիկ Ջհանգիրյանի անունը, նաեւ Նաիրի Հունանյանը դեռ ողջ է, փորձե՞լ եք այս տարիների ընթացքում հանդիպել նրանց հետ, նրանցից փորձել տեղեկություններ ստանալ, որը կօգներ գործի բացահայտմանը՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Չէ, չեմ արել Ջհանգիրյանի հետ այդ հարցով չեմ հանդիպել, Նաիրիի հետ՝ առավել եւս: Եվ ես մեջս մեղքի զգացում ունեմ այդ առումով: Նաեւ փորձում եմ ինձ արդարացնել, բայց գիտեմ, որ դա արդարացում չի: Ես այդ ուղղությամբ քայլ չեմ արել: Չեմ կողմնորոշվել եւ հիմա էլ չեմ կողմնորոշվում՝ ինչպե՞ս դա պիտի արվի: Ենթադրենք, գնամ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպեմ, նա ինձ ի՞նչ պիտի ասի: Ասող էր՝ կասեր ու կաներ»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.