Եկան Երուսաղեմ: Հիսուս տաճար մտավ և սկսեց դուրս հանել նրանց, ովքեր տաճարում առուծախով էին զբաղված: Նա շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները և թույլ չտվեց, որ որևէ մեկը որևէ բան անցկացնի տաճարի շրջափակի միջով: Ապա սկսեց ժողովրդին ուսուցանել՝ ասելով.
-Սուրբ գրքերում գրված է. «Իմ տունը բոլոր ժողովուրդների համար աղոթքի տուն պիտի կոչվի», մինչդեռ դուք ավազակների որջի եք վերածել այն:
Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները լսեցին այս և սկսեցին մի հնար փնտրել, թե ինչպես սպանեն նրան։ Նրանք վախենում էին Հիսուսից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցումներով։
Երբ երեկո եղավ, Հիսուսը և իր աշակերտները դուրս եկան քաղաքից։
Առավոտ կանուխ, երբ նույն ճանապարհով էին անցնում, տեսան, որ թզենին արմատից չորացել է։ Պետրոսը հիշեց պատահածը և ասաց.
-Վարդապե՛տ, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է։
Հիսուսն ասաց նրան.
-Հավա՛տ ունեցեք Աստծու հանդեպ։ Վստա՛հ եղեք, ով որ այս լեռանն ասի. «Ե՛լ և ծո՛վն ընկիր», և իր մտքում չտարակուսի, այլ հավատա, թե իր ասածը կլինի, նա ինչ որ ասի, կկատարվի։ Դրա համար ասում եմ ձեզ, ինչ որ աղոթք անելո՛վ խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, և ձեր խնդրածը կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթեք, եթե մի բան ունեք մեկի հանդեպ, ներեցե՛ք, որպեսզի ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ ների ձեր հանցանքները. որովհետև եթե դուք ուրիշին չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։
(Մարկոսի ավետարան 11:15-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.