Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երեւան շոու-2017» ոսկերչական իրերի եւ ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը ոլորտի պատասխանատուների եւ կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, դիտել հայրենական եւ օտարերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական զարդերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ադամանդի եւ այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակմամբ ստացված իրերը, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին:
Ավանդական դարձած այս ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 70 ընկերություն 6 երկրից (Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, Շվեյցարիա, Բելառուս, Թուրքիա) միտված է խթանելու Հայաստանում ոսկեգործության եւ ադամանդագործության ճյուղերի զարգացումը, ինչպես նաեւ նպաստելու տնտեսության հիշյալ ճյուղերում հայաստանյան եւ օտարերկրյա կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանը:
Ցուցահանդեսային կենտրոնում Նախագահ Սարգսյանը դիտել է նաեւ Հայաստանի նկարիչների միության կողմից ներկայացրած գեղանկարչական աշխատանքները:
Ոսկերչական ցուցահանդեսից հետո Հանրապետության Նախագահն այցելել է նաեւ Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել ընկերության նոր՝ հագուստի արտադրության արտադրամասի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահին «Ալեքս տեքստիլ»-ի հիմնադիրները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Սերժ Սարգսյանը նորաբաց արտադրամասում շրջայցից հետո ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին եւ դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին: Նշվել է, որ շուրջ 35 հազ. քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017թ. մարտին: Նախնական հաշվարկով կատարվելու է շուրջ 7 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա շուրջ 3000 նոր աշխատատեղ։
Նախագահը եղել է նաեւ ընկերության տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում, որտեղ ներգրավվել է շուրջ 470 նոր աշխատող: Ավելի քան 1 մլն եվրոյի ներդրումը կատարել է Հայաստանի ներդրողների ակումբում ներգրավված Սամվել Կարապետյանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման արդյունքում ժամանակակից սարքավորումներով արտադրամասի գործունեությանը:
«Ալեքս տեքստիլ»-ի կողմից գործարկվել է նաեւ գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը եւ ֆրանսահայ գործարարներ հայր եւ որդի Ջիջիրյանները։
Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է 2018թ-ին էապես ընդլայնել «Ալեքս տեքստիլ»-ի արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Մասնավորապես, ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները. շուրջ 30 հազ. քմ մակերես ունեցող շենք-շինություններով Արտաշատի նախկին կարի ֆաբրիկան «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ձեռք է բերել 2017թ-ին: Վերակառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իրականացվելու է շուրջ 25 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում կտորի ֆաբրիկան կունենա օրական նվազագույնը 15 տոննա արտադրողականություն եւ շուրջ 400 աշխատատեղ: Ընթացքի մեջ են նաեւ Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները՝ վերակառուցվում են շուրջ 20 հազ. քմ մակերեսով Արտաշատի մեխանիկական գործարանի շենք-շինությունները: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 10 մլն եվրո, նախնական շրջանում այս ֆաբրիկան կունենա շուրջ 500 աշխատակից:
«Ալեքս տեքստիլ» ընկերությունը Մասիս քաղաքում ձեռք է բերել շուրջ 50 հազ. քմ շենք-շինություններ, որոնց վերակառուցման արդյունքում կստեղծվի նաեւ բամբակե թելի ֆաբրիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանատուների հավաստմամբ, նույնպես ընթացքի մեջ են:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.