Երեկ լոսանջելեսաբնակ նկարչուհի Վերա Հարությունյանը յուրօրինակ մի կտավ նվիրեց Փարաջանովի տուն- թանգարանին: Մի փոքրիկ հատված՝ «Հայական Վարկածի » և նկարչուհու զրույցից.
— Ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը:
— Փարաջանովի տուն- թանգարանն ինձ համար մի հոյակապ վայր է. բացառիկ է էներգետիկ առումով, այստեղ շուրջդ ամբողջ գլուխգործոցներ են, ես զգում եմ Փարաջանովի ոգին:
— Ի՞նչ կպատմեք Վերա Հարությունյան նկարչուհու մասին:
— Ծնվել եմ Երևանում: 26 տարի առաջ տեղափոխվել եմ ԱՄՆ: 19 տարի չեմ եղել հայրենիքում: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը՝ ինժեներ -երկրաբան եմ: Ստեղծագործել եմ մանկուց, բայց նկարելու ներքին պահանջ զգացի, երբ մեկնեցի ԱՄՆ մշտական բնակության: Միգուցե շնորհակալ պիտի լինել միգրացիոն դժվարություններին, դրանց շնորհիվ բացահայտվեց այն շնորհը, որ Աստված տվել էր ինձ: Արդեն ԱՄՆ- ում պրոֆեսիոնալ նկարչական կրթություն ստացա:
— Ինչ է փոխվել մեր երկրում, սա առաջին հարցն է, որ հետաքրքրում է հայաստանաբնակներիս:
— Շատ փոխված եմ տեսնում, հիմնականում դեպի լավը։ Ճիշտ է՝ թերություններ կան, բայց ամբողջ աշխարհն է հիմա մոդեռնացված: Մենք շտապում ենք ,անցումային ժամանակաշրջան է երկրում, պետության կայացման համար անկախության 26 տարին քիչ է: Հասկանում եմ, որ ամեն սերունդ ուզում է ինքը տեսնել պետության կայացումը, բայց պետք է համբերել, կարևորը, որ անկախություն ենք ձեռք բերել, որը սքանչելի ու թանկ բան է, և որը պաշտպանել է պետք:
— Այցը հայրենիք որոշակի նպատակ ուներ, պատմեք այդ մասին:
— Եկել եմ Հայաստան «Ծագումով Հայեր» հաղորդաշարի շրջանակներում, որը ՀՀ վարչապետի հրավերով իր 10- ամյակը նշում էր մայր հայրենիքում: Գիտե՛ք, արդեն երկար տարիներ է ստեղծագործում եմ, իմ կտավները ցուցադրվել են ԱՄՆ մի շարք նահանգներում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Հ.Կորեայում, Կանադայում, Իռլանդիայում, Մոնակոյում, Ճապոնիայում, սակայն իմ երազանքն է՝ ցուցադրվել Հայաստանում: Թե՛ սփյուռքի նախարարությունը, թե՛ մշակույթի նախարարությունը տեղյակ են, սակայն ինչ -ինչ պատճառներով դեռ որոշակիացում չկա: Այս այցիս իրականացրեցի իմ նպատակներից մեկը, հուսով եմ՝ մյուսներն էլ իրականություն կդառնան։ Հիսուսին պատկերող կտավների շարք ունեմ, որոնց մի քանիսը բերել եմ ինձ հետ, բերել եմ հատուկ սրբավայրերին նվիրելու նպատակով: Աստծո կամոք, այս կարճ ժամանակահատվածում հասցրեցի մեկնել Իսրայե՝լ ինձ հետ տանելով Հիսուսյան շարքի կտավներից երկուսը. մեկը՝ Երուսաղեմի հայկական առաջնորդանիստ՝ սրբ Հակոբ եկեղեցում նվիրեցի Նուրահան պատրիարքին , մյուսը՝ Թել- Ավիվի հայկական եկեղեցուն: Ինձ համար, որպես հավատացյալի, մեծ պատիվ է, որ իմ գործերը լինելու են Տիրոջ սրբավայրերում: Այնուհետև վերադարձա և մեկնեցի Արցախ, որտեղ Հիսուսի մի կտավ նվիրեցի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, իսկ մյուսն այսօր նվիրեցի ինձ համար շատ սիրելի մի օջախի՝ Փարաջանովի տուն- թանգարանին: Վստահ եմ, որ այս ամբողջ էներգետիկան ինչ կուտակվեց իմ մեջ, որը տանում եմ ինձ հետ, վերածվելու են յուրահատուկ կտավների:
— Ձեր ստեղծագործությունն ինքնատիպ է. նկարում եք մատերով, իսկ գունային գաման ու պատկերների խաղն ուղղակի անպատմելի զգացողություն են պարգևում դիտողին: Ձեր Հիսուսների շարքն, անշուշտ, ասելիք ունի, հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված դրանց մեջ Քրիստոսի կիսված դեմքը…
— Ես ստեղծագործելիս ոչինչ չեմ պլանավորում: Սպիտակ կտավի առջև վերանում եմ իրականությունից ու ենթագիտակցությունս ձեռքերիս գույներ է տալիս, որոնք դառնում են պատկերներ: Այդպես է նաև Քրիստոսին պատկերող շարքը. Երկար ժամանակ ես էլ չէի հասկանում՝ ինչու է Հիսուսը կիսատ դեմքով գալիս: Մի օր, սակայն երազ տեսա, որտեղ ստացա պատասխանը. « Ով եմ ես, որ տամ տիրոջ կերպարը լիովին», իսկապես, ես ինձ չեմ վերապահում այդ իրավունքը:
Հ.Գ. Վերա Հարությունյանի աշխատանքներին կարելի է ծանոթանալ www.veraarts.com կայքում։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.