Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի իրադարձությունների վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, գրում է Jnews.ge-ն:
«Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում մի խումբ տեղացիներ փորձել են ներխուժել մշակութային ժառանգության հուշարձանի տարածք: 10-րդ դարի եկեղեցին, որը վերականգնվում է, պահպանում է ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները քաղաքացիներին եկեղեցու տարածք մուտք գործելու հնարավորություն չեն տվել, ինչից հետո մի խումբ տեղացիներ փորձել են ուժով ներխուժել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչի հետեւանքով ոստիկաններ են վիրավորվել: Վնասվել է նաեւ ՆԳՆ-ին պատկանող մի քանի ավտոմեքենա:
Ստեղծված իրավիճակից ելնելով, կարճ ժամանակ անց դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին եւ հանդիպել գյուղի բնակչությանը: Այս պահին իրավիճակը հանգիստ է:
Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 353-րդ, 187-րդ հոդվածի 1-ին, 239-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գումբուրդոյում ձերբակալված տեղացիներն ազատ են արձակվել, նրանց մոտ նկատվել են վնասվածքներ, իսկ հագուստները տեղ-տեղ պատռված են եղել:
Ամեն ինչ սկսվել է, երբ Ախալքալաքի բնակիչները փորձել են խաչքար տեղադրել եղբայրական գերեզմանին, որտեղ ամփոփվել են 10-րդ դարի եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները: Սակայն ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայության աշխատակիցները տեղացիներին խաչքարը տեղադրելու հնարավորություն չեն տվել՝ ասելով, որ հրաման ունեն:
Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախում է եղել, որի հետեւանքով տուժել են ինչպես տեղացիները, այնպես էլ ոստիկանության ներկայացուցիչները: Դեպքի վայր է ժամանել նաեւ ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:
Հունիսին Գումբուրդո գյուղի բնակչությունը նամակ-պահանջով դիմել էր Վրաստանի եւ Հայաստանի հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդներին, որպեսզի թույլատրեն իրենց նախնիների ոսկորները վերաթաղել հենց եկեղեցու բակում:
Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները եւ Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել են գյուղի բնակիչների հետ եւ քննարկել նորոգվող եկեղեցու բակում հայտնաբերված ու վերաթաղված ոսկորների հարցը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.