Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ի առավոտյան հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելն արգելելու համար ոստիկաններն օդ են կրակել եւ մահակներով դաժանաբար ծեծել տեղի հայ բնակիչներին: Լրատվամիջոցները գրեցին, որ հայերի վրա հարձակվել են վրացի ոստիկանները, սակայն պարզվում է, ոստիկանները հայ են եղել: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց aliqmedia հայ-վրացական կայքի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:
«Մամուլը գրեց, որ վրացի ոստիկանները ծեծել են հայ գյուղացիներին, բայց ուզում եմ ասել, որ Ջավախքի շրջանում ոստիկանության, թե ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեծ մասը հայեր են: Իսկ երբ իրավիճակն ավելի սրվեց հատուկ ջոկատայիններ բերցեցին, դիմակավորված անձիք էին, հետո ուղղաթիռով եկավ ներքին գործերի նախարարը»,- մեր զրույցում ասաց Խառատյանը:
Արսեն Խառատյանը armtimes.com-ի հետ զրույցում նաեւ տեղեկացրեց, որ Վրաստանի մշակութային ժառանգությունների պահպանման ազգային գործակալության կողմից խաչքարի տեղադրման թույլտվություն չի եղել այն պատճառաբանությամբ, որ այժմ եկեղեցու տարածքում ընթանում են պեղման աշխատանքներ, եւ այն կարող է խանգարել այդ գործընթացին:
«Վրացական կողմը գտնում է, որ այդ եկեղեցին հունադավան է (քաղքեդոնական) եւ եթե հայերն այդ եկեղեցու տարածքում խաչքար են դնում, վիճարկում են այդ եկեղեցու պատկանելիությունը: Գյուղի բնակիչներն էլ ուզում էին խաչքար դնել, որովհետեւ որոշ ժամանակ առաջ տարածքը փորվել էր եւ ոսկորներ էին գտնվել, որ հայկական են եղել: Ես խաչքարի տեղադրման մեջ վատ բան չեմ տեսնում, քանի որ Ջավախքում հայկական խաչքարեր շատ կան»,- այս կարծիքին է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Վերջինս նաեւ կարծում է, որ այս բախումն ունի քաղաքական ենթատեքստ. առաջիկայում տեղի են ունենալու Ջավախքի ՏԻՄ ընտրությունները:
«Ինձ թվում է այստեղ սադրանքի հարց կար, քանի որ հոկտեմբերի 21-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Հնարավոր է, որ ցանկացել են սրել իրավիճակը, որ կարողանան լրացուցիչ դիվիդենտներ շահել: Թեեւ ցանկանում եմ նշել, որ վերջին տարիների հայ-վրացական կոնֆլիկտները կարգավորվում են քաղաքակիրթ ճանապարհներով, ինչը դուր չի գալիս թուրք-ադրբեջանական կողմին: Չեմ բացառում, որ նրանք եւս փորձում են երկու ազգերի միջեւ բախում սադրել»,- եզրափակում է Թորոսյանը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.