Արմավիրի մարզում երեխայի վաճառքի եւ միաժամանակ առեւանգման մասին հաղորդումների առնչությամբ ՀՀ ոստիկանությունը կատարում է հետաքննություն:
Լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել Իննա Ղ.-ից: Նա հայտնել է, որ վեց ամիս առաջ մի կին հրաժարվել է իր երեխայից, տվել իրեն եւ պահանջել 20 հազար դրամ՝ երեխայի փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծելու, ծննդյան վկայական տալու համար, սակայն հիմա եկել եւ 55 հազար դրամ է պահանջում նույն հարցի համար:
Նյութեր նախապատրաստելու ընթացքում պարզվել է, որ ապրիլի 6-ին Իննան, երեխա որդեգրելու նպատակով, այցելել է երեխայի մոր՝ Գյուլիզար Գ.-ի տուն, որտեղ նրանք համաձայնության են եկել: Նույն նյութեր նախապատրաստելու ընթացքում երեխայի մայրն էլ հաղորդում է տվել, որ փոքրիկին ապրիլ ամսին առեւանգել են: Նա նշել է, որ ապրիլի 3-ին Երեւան քաղաքի Մարգարյան փողոցում՝ «Հանրապետական» ծննդատան մոտակայքում, պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր նորածին երեխային անհայտ անձինք առեւանգել են:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում սկսվել է հետաքննություն: Քրեական գործ դեռեւս հարուցված չէ:
Երեխայի առք ու վաճառքը քրեորեն պատժելի արարք է: Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածն այսպիսի գլխագիր ունի. «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը»: Այսինքն, պատասխանատվություն է նախատեսվում երկու կողմերի համար էլ:
« Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»,- ասվում է մեջբերված հոդվածի 1-ին մասում:
Նորածին երեխայի խնամքը ստանձնած ամուսիններն ապրում են Վաղարշապատ քաղաքում: Մայրը մարզի գյուղերից մեկի բնակիչ է:
Նշենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ երեխայի խնամակալության հետ կապված առկա է Վաղարշապատի հոգաբարձուների խորհրդի որոշում: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ քաղաքապետարանում գործում է խնամակալության հանձնաժողով, իսկ նշված խնդիրն այդ հանձնաժողովի իրավասությունների ոլորտում չէ: Վաղարշապատի քաղաքապետարանից այդուհանդերձ տեղեկացրին, որ վերոնշյալ անձինք այդ հանձնաժողովին չեն դիմել:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի մասին ինքը տեղյակ է: Օրեր առաջ պարզել է, որ Դմիտրիի եւ Իննայի ընտանիքում երեխա կա: Ամուսիններն, ի դեպ, երկար տարիներ երեխա չեն ունեցել: 45-ամյա Դմիտրին եւ 33-ամյա Իննան մեծացել են մանկատանը:
Ըստ տիկին Ապիտոնյանի, նրանք վստահեցրել են, որ փոքրիկի մայրն իրենց բարեկամուհին է, դա նրա 8-րդ երեխան է, ընտանիքն ապրում է չափազանց ծանր սոցիալական պայմաններում, եւ մայրը ցանկացել է, որ որդեգրեն նորածնին:
Մարզպետարանի աշխատակիցը ամուսիններ Դմիտրիից եւ Իննայից պահանջել է ներկայացնել երեխայի օրինականության փաստաթղթերը: Ասաց, որ չստանալու դեպքում նա ինքն էր պարտավորված լինելու դիմել ոստիկանություն:
«Իրենք մեր շահառուներն են, նորմալ մարդիկ են, լավն են, կուզենայի, որ գտնեն իրենց երջանկությունը»,- նշեց Արմավիրի մարզպետարանի աշխատակիցը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.