Իրաքի Քրդստանի տարածաշրջանի նախագահ և հայտնի քուրդ ռազմաքաղաքական գործիչ Մասուդ Բարզանին ապահովեց իր պատվավոր տեղը քրդերի պատմության էջերում, որպես առաջին անգամ անկախության հաջողված հանրաքվե անցկացրած գործիչ, սակայն Քրդստանը մտցրեց, պատկերավոր ասած, ալեկոծ մի ծով, որտեղ նավարկելն ու խութերից խուսանավելն այնքան էլ հեշտ չի լինելու: Ըստ իս, առաջին կոպիտ սխալը թույլ տրվեց Իսրայելի հետ բացահայտ «սիրախաղի» տեսքով, ինչը լրջորեն անհագստացնում է Իրանին: Բանն այն է, որ Իրանի կենտրոնական իշխանությունը հատկապես վերջին տարիների ընթացքում փափուկ ուժի և մշակութային լայն արտոնությունների համադրմամբ այն աստիճան նկատելի հաջողություններ է գրանցել այս երկրի քրդաբնակ շրջաններում, որ նույնիսկ միջազգային մամուլում «մոռացել» էին Իրանում քրդական հիմնախնդրի գոյության մասին: Իրանցիները հատկապես սուննի քրդերով բնակեցված իրենց տարածքներում գործընթացները խելամտորեն կառավարում են ոչ թե շիայական իսլամի, այլ համաիրանական ազգայնականության գործիքակազմով՝ հաշվի առնելով այն հանգամնքը, որ քրդերը իրանալեզու ժողովուրդներից մեկն են և սերտորեն կապված են Իրանի պատմության և մշակույթի տարբեր շրջափուլերի հետ: Այս իմաստով Իրաքի Քրդստանին առնչվող զարգացումներում Իրանին ոչ այնքան անհանգստացնում է անջատողականության հնարավոր տարածումը սեփական սահմաններից ներս քրդաբնակ շրջաններում, այլ իր անմիջական հարևանությամբ Իսրայելի պոտենցիալ արբանյակը դառնալու ազդանշաններ հղող նոր պետական միավորի ի հայտ գալու հեռանկարը: Իրանցիներն, ի տարբերություն թուրքերի, այս պահին, ըստ էության, պայքարում են ոչ այնքան Իրանի տարածքում քրդական անջատողականությունը խթանելուն միտված անկախ Քրդստանի, այլ որպես այդպիսին իրենց դեմ ձևավորվող իսրայելակենտրոն հնարավոր դաշինքի ապագա դերակատարներից մեկի դեմ: Այս առումով Էրբիլի համար բազմաթիվ կենսական խնդիրներ՝ այդ թվում շիաների կողմից վերահսկվող և Իրանից աջակցություն ստացող Բաղդադի կենտրոնական իշխանության հետ հարաբերությունների կարգավորման տիրույթում, բացի անկախության դե յուրե ճանաչումից, կարող են լուծվել Իրանի հետ նույնիսկ ոչ հռչակագրային դաշինքի ստեղծման միջոցով, ինչը Քրդստանին հնարավորություն կնձեռի զուգահեռաբար ազատվել նաև Անկարայից հսկայական կախվածությունից՝ անձամբ Մասուդ Բարզանիի համար ապահովելով նաև պատվավոր տեղ համաիրանական պատմության էջերում:
Վարդան Ոսկանյանի ֆբ էջից
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.