Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեա ներկայացել է իր կանանցով՝ կնոջ` Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի ու դստեր հետ: Համացանցում նույնիսկ հայտնվել են լուսանկարներ, թե ինչպես է դուստրը սելֆի անում հոր ելույթի ընթացքում:
Կանանց հետ ՄԱԿ գլխավոր Ասամբլեա մեկնելը վկայում է, որ այլ բան Ալիեւը անզոր էր առաջարկել Ասամբլեային, տպավորություն թողնել համաշխարհային առաջնորդների վրա, եւ տպավորություն թողնելու լավագույն տարբերակն ընտրվել է դուստրն ու կինը:
Մյուս կողմից, Ալիեւի ելույթից որեւէ տպավորություն ոչինչ այդքան մռայլել չէր կարող, որքան դստեր սելֆին հոր ելույթի ժամանակ:
Ալիեւի ընտանեկան «լուսանկարը» ՄԱԿ ֆոնին վկայում էր Ադրբեջանի նախագահի իսկապես բավական բարդ վիճակի մասին, որը հնարավոր է բնորոշել թերեւս գերություն: Ընդ որում գերություն մի շարք ուղղություններով: Ադրբեջանի նախագահը դարձավ իր ապրիլյան ագրեսիայի պատանդ, միաժամանակ նաեւ պատանդ կամ գերի է դարձել իր ռազմատենչ դիվանագիտությանը:
Դրան զուգահեռ, Ալիեւի այդ դիվանագիտական նկրտումները մերժման են արժանանում ոչ միայն Արեւմուտքում, այլ նաեւ այդ նկրտումների գլխավոր հովանավոր հանդիսացած Ռուսաստանում, որն ինքն էլ բավական բարդ կացության առաջ է հայտնվել թե Արեւմուտքի հետ դիմակայության գործընթացում, թե հայաստանյան հասարակության մոտ՝ ապրիլի պատերազմից հետո, եւ ստիպված է հաշվի նստել այդ իրողության հետ:
Անգամ «ավագ եղբայր» Թուրքիայի նախագահը ցույց տվեց, որ Ադրբեջանն իր առաջնահերթությունների շարքում չէ՝ սեպտեմբերին հետաձգելով այցը Բաքու, որը պետք է կայանար Աստանա Իսլամական պետությունների հավաքին մասնակցելուց առաջ, բայց Էրդողանը որոշեց նախ Աստանա այցելել, հետո նոր Բաքու: Դա էլ հասկանալի է, նա ունի իր խնդիրները եւ ներկայում բացարձակապես պատրաստ չէ ստանձնել Ալիեւի միջազգային «պրոտեժեի» դերը:
Ադրբեջանի նախագահն իսկապես բավական բարդ վիճակում է, հատկապես լավ պատկերացնելով, թե ինչպիսի ահռելի կոռուպցիոն տեղեկատվության է տիրապետում միջազգային մամուլը, ինչը ժամանակ առ ժամանակ սպրդում է առաջին էջեր:
Դրան զուգահեռ, դուստրն է «վիրավորում» հորն իր սելֆիով, ցույց տալով, թե ով է «տանը դրության տերը»: Ընդ որում, հատկանշական է, որ մայրը՝ Մեհրիբան Ալիեւան, ամենեւին չի սաստում դստերը: Մինչդեռ, Մեհրիբան Ալիեւան անկասկած ողջախոհ եւ քաղաքականապես բավական նրբանկատ կին է, դստեր արարքի «դիվանագիտական-հոգեբանական» ծանրությունը պատկերացնելու եւ իրավիճակի նրբությունը զգալու համար: Բայց նա չի խանգարում, որ դուստրը ծանրացնի ամուսնու վիճակը:
Պետք չէ թերեւս բացառել, որ Ալիեւի կանայք ՄԱԿ նրան «ուղեկցել» են հակառակ իր կամքի:
Այդպիսով, Իլհամ Ալիեւի մասնակցությունը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային վերածվել է թերեւս Ադրբեջանի իշխանական համակարգի յուրօրինակ «ուլտրաձայնային ախտորոշման». մի կողմից խորությամբ, ոչ միայն միջազգային քաղաքական, այլ նաեւ նեղ ընտանեկան մակարդակում դրսեւորվել է Ալիեւի գերի լինելու հանգամանքը, մյուս կողմից ներկայացել են նրանք, ովքեր նրան կարող են ազատել գերությունից, բայց ինչի համար պետք է, որ նա իշխանությունից էլ ազատվի:
Ադրբեջանի իշխանությունում վաղուց երկակի վիճակ է եւ նաեւ վհուկների որսի որոնում եւ այդ իմաստով չի բացառվում, որ այդ վիճակը Ալիեւների «ընտանիքում» առկա իրավիճակի «հայելային» արտացոլումն է: Ի վերջո, ռիսկերը ոչ մի տեղից այդքան պարզորոշ չեն, որքան հենց ընտանեկան նեղ պրիզմայից, եւ այդ առումով Մեհրիբան Ալիեւան ունի «մայրական» ինտուիցիայի առավելությունն Ալիեւի նկատմամբ, եւ կասկածից վեր է, որ Ադրբեջանի առաջին հարսնացու դառնալիս Մեհրիբանն ամենեւին չի պատկերացրել միջազգային «վտարանդու» տիկին լինելու հեռանկար:
Մեհրիբան Ալիեւան անկասկած հասկանում է, որ Ադրբեջանին կամ պետք է դուրս գալ ռազմական դիվանագիտության պատանդի եւ ռազմատենչության փակուղուց, իհարկե արժանապատիվ նահանջի ճանապարհով, կամ Բաքվի իշխող ընտանիքին այնքան էլ հանգիստ օրեր չեն սպասվում: Խնդիրն այստեղ Հայաստանի պատիժը չէ, այլ այն, որ Բաքուն հայտնվել է միջազգային զարգացումների տրամաբանությանը հակադիր «երթեւեկության» գոտում, բայց հավաքել է շատ մեծ արագություն՝ հանգիստ արգելակելու եւ ուղղությունը փոխելու համար:
Ալիեւի կանայք ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում փաստորեն ներկայացել են որպես այդ բարդ խնդիրը լուծելու ունակ հավակնորդներ, ընդ որում «ընտանիքի հոր» ելույթի հանդեպ նրանց այսպես ասած ցուցադրական ծաղրը թերեւս ակնարկ էր, որ Ալիեւին ոչ միայն կարող են համոզել, այլ հարկ եղած դեպքում նույնիսկ պարտադրել՝ վերցնել իրենց ՄԱԿ ԳԱ, եւ մոր ներկայությամբ դստեր սելֆին թերեւս մեսիջ էր միջազգային կենտրոններին, թե ում խոսքն իրականում ինչ կշիռ ունի, ում է պետք լսել եւ իրականում ում հետ է պետք որեւէ բան խոսել Բաքվում:
Գործնականում, Ալիեւի կանայք ՄԱԿ-ում տվեցին ներընտանեկան իշխանափոխության մեկնարկը: Ինչ դինամիկայով ու ծավալով այն կարտահայտվի Ադրբեջանի պետական քաղաքականության մեջ:
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.