«Հայաստանն ավելի շատ պետք է անդրադառնա միջազգային խնդիրներին՝ դրանց զուգահեռ ներկայացնելով նաև մերը:Միջազգային հանրության համար դա առավել ընկալելի է։
Scannews.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանի՝ Արցախյան հիմնախնդրին առնչվող ելույթին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը։
Իգիթյանի համոզմամբ,Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթներն,օրինակ, նրա՝ աշխարհում ընթացող իրադարձություններին ուշի-ուշով հետևող խորհրդականների շնորհքն են: Հենց վերջիններս են միջազգային հանրության ուշադրությունը բևեռում Թուրքիայի շահերից բխող խնդիրներին:
«Սա շատ կարևոր է։ Էնպես չէ, որ ամբողջ աշխարհը նստած սպասում է, թե Արցախում ինչ է կատարվում կամ Ցյուրիխյան արձանագրություններն ինչ են ներկայացնում իրենցից։ Համար մեկ միջազգային խնդիրն այսօր ահաբեկչությունն է և այդ խնդիրը բոլորին է հուզում: Անպայման պետք էր ահաբեկչության մասին խոսվեր ՄԱԿ-ի ամբիոնից, և օրինակ բերվեր Ադրբեջանի գործողություններից, որոնք համընկնում են ահաբեկչական ոճի հետ՝ երբ զենքն օգտագործվում է խաղաղ բնակչությանը վախեցնելու համար»,-ընդգծեց Իգիթյանը։
Փորձագետը նշեց, որ կարելի էր նաև անդրադառնալ այն հանգամանքին, որ Թուրքիան 21-րդ դարում փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, այն դեպքում, երբ երկու կողմերի միջև պատերազմական խնդիրներ չկան այսօր։
«Սա կարևոր եմ համարում։ Խնդիր կա միջուկային զենքի հետ կապված։ Սա առաջին հերթին ՄԱԿ-ին է հուզում, 130-ից ավելի երկիր այս կամ այն ձևով ցույց է տալիս իր մտահոգությունն այս խնդրի առնչությամբ։ Ես հասկանում եմ, որ Հայաստանը վախենում է, քանի որ Ռուսաստանն այս կամ այն ձևով կապված է Հյուսիսային Կորեայի հետ։ Իհարկե, անպայման պետք է նշվեր, որ Ադրբեջանը բյուջեի գերակշիռ մասն օգտագործում է զենք ձեռք բերելու համար և այդ զենքն օգտագործում է ԼՂՀ-ի և Հայաստանի խաղաղ բնակիչների դեմ։ Խոսքը միայն ինքնորոշման իրավունքը չէ, որ պետք է աշխարհին ներկայացվի և աշխարհն էլ ընդունի։ Ըստ իս, աշխարհին այսօր առավելապես ընկալելի է խաղաղ բնակչության անվտանգությանն ու կյանքի իրավունքին առնչվող խնդիրները, ինչի մասին էլ պետք է շեշտվեր ՄԱԿ-ի ամբիոնից»,-եզրափակեց Հովհաննես Իգիթյանը։
scannews.am
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.