«Հայկական Վարկածի» զրուցակիցն է ամերիկաբնակ ռեժիսոր — երաժիշտ Արման Աղաջանյանը ՝ ԱՂԱՋԱՆ։ Նա շուտով հանրությանը կներկայացնի իր «Աղբի տղա»18 + տեսահոլովակը: Վստահ ենք, որ տեսահոլովակը տարատեսակ քննարկումներ կբերի:
— Ինչպե՞ս առաջացավ հատկապես հայհոյանքներով ռեփ կարդալով արտահայտելու մտահղացումը։
— Ընդհանրապես ինձ համար երգը, երաժշտությունը դա մեսիջ է, դա ասելիք պետք է ունենա ու շատ կարևոր։ Ամեն մի մշակույթ իր գործող ուժը պետք է ունենա, իր թելադրանքը։ Ուղղակի երգել, մի քիչ չեմ կարողանում հասկանալ։ Ինձ տանջող այս թեման կար՝ Սաֆարովի թեման, որը հայ սպային սպանել էր քնած ժամանակ և վերադառնալով Ադրբեջան՝ դարձավ ազգի հերոս: Շատ կարճ ժամանակահատված Հայաստանում եռում էր այդ պատմությունը, և մեկ էլ հանկարծ, կարծես, մոռացվեց։ Դա որպես հայ, ինձ վիրավորում է, որովհետև նման արարքը այդքան շուտ չի կարելի մոռացության մատնել. դրա մասին պետք է լինի գրականություն, մեդիան պիտի անընդհատ անդրադառնա այս թեմային, որովհետև սա մի թեմա է, որը բնութագրում է մեր թշնամի ազգի ով լինելը: Պետք է աշխարհին ցուցադրել, թե այս ազգը ում է հերոս ներկայացնում: Կարծում եմ, որ ազգում էլ լինի, տղամարդուն հարիր չէ քնած մարդուն սպանելը։ Սա է, որ պետք է ներկայացվի, ու նաև այն, որ Սաֆարովին ոչ միայն ընդունեց իր ազգն, այլև հերոսացրեց: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մշակութային լծակ պետք է ինչ-որ ձևով անդրադառնա այս թեմային, իհարկե լավ կլինի, որ գրողները ներկայացնեն պիեսի ձևով և ֆիլմ լինի…այլն, հասկանում եք, չպետք է թույլ տալ, որ այս ոճիրը կորչի պատմության էջերի մեջ։ Սա իմ մեծ ցանկությունն էր և շնորհակալ եմ Ռուբեն Մխիթարյանին, որ բառերի առումով կարողացավ օգնել ինձ, նաև Կարեն Մարգարյանին, Սերգեյին, որ կարողացան փայլուն տեսահոլովակ ստեղծել։ Նշեմ, որ տեսահոլովակը ոչ բոլորի համար է, որովհետև այնտեղ կան հայհոյանքներ։ Ինչքան էլ դեմ եմ հայհոյանքին, թեման այնպիսին է, կարծես առանց հայհոյանքի հնարավոր չէ դրա մասին խոսել: Երբ բարկության, ագրեսիայի քանակն արյանդ մեջ մեծ է, պետք է իրերը կոչել իրենց անուններով։ Նախապես ներողություն եմ խնդրում հանրությունից, չնայած արտերկրում դա ընդունված է, ուղղակի հայերենի մեջ հայհոյանքը մի փոքր գռեհիկ է հնչում։ Ասեմ, որ փորձեցինք ուրիշ ձևերով, բայց չստացվեց։ Ուզում եմ, որ այս երգը լսի նաև Ադրբեջանը, հատուկ իրենց համար թարգմանված է երգը։ Վստահ եմ, որ նաև Ադրբեջանում կան առողջ մտածող մարդիկ, որոնք դեմ են եղել այդ արարքին, որովհետև ամբողջ ազգով չեն կարող անասուն լինել։ Ինչ էլ լինի, ուզում եմ հավատալ, որ մի փոքրիկ առողջ զանգված կլինի այդ երկրում: Մեր նպատակն է, որ բոլոր երկրներում ևս լսեն, իմանան, որ այս թեման չի մոռացվում, իսկ եթե չգիտեն էլ, թող երգը ասի՝ ով է Սաֆարովը: Թերևս սա էր հիմնական նպատակը։
Ուզում եմ իմ ազգի խոսքը լսելի դարձնել ոչ միայն իմ անունից, այլև, կարծում եմ, որոշակի մարդկանց բանակի անունից։ Ուզում եմ դառնալ հրահանգող, որ մյուսներն էլ անեն իրենց գործը այս թեմայի շուրջ։
— Իսկ ինչո՞ւ եք հիմա դա անում։ Դեպքը ցնցեց հանրությանը, այդ ժամանակ թեման ավելի ցավոտ էր։
— Սպասում էի, որ ինչ-որ զարգացումներ կլինեն թեմայի շուրջ, կարծում էի, որ մենք այնքան ուժեղ ենք, որ կգտնենք որոշակի լծակներ, ձևեր՝ հետապնդելու հարցը և ինչ որ կերպ լուծելու։ Սպասում էի դրան։ Բայց զգում եմ, որ ինչ-որ շատ երկար եմ սպասում։ Վստահ եմ, որ միայն իմ անունից չեմ խոսում, խոսում եմ իմ համախոհների բանակի անունից ու մենք որոշեցինք, որ երբեք ուշ չէ իրերը կոչել իրենց անուններով:
Տեսահոլովակը սեպտեմբերի 23 –ին կցուցադրվի «Կամի» ակումբում։ Իմ ընկերների հետ կազմակերպել ենք մի փոքրիկ համերգային երեկո։ Հուսամ, որ մեր վերաբերմունքը թեմային, կբերի քննարկում, հաճելի կլինի, որ լսողը որոշակի վերաբերմունք ցույց տա, կապ չունի՝ լավ, թե վատ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.