Իլհամ Ալիեւին իր փոխնախագահի հետ ուղեւորվել է Նյու Յորք մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Նույն օրն Ադրբեջանում երկու խոշոր զորավարժություն է սկսվել 15 հազար զինծառայողների մասնակցությամբ, ինչպես նաեւ օդուժի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ:
Հայտնի չէ, թե արդյոք Սերժ Սարգսյանը Նյու Յորք կմեկնի, սակայն այսօր նա մասնակցել է Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովին, որի բացմանը մի քանի հայտարարություն է արել: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության երաշխավորները Հայաստանի ու Արցախի զինված ուժերն են, ինչպես նաեւ այն, որ Հայաստանը հասունացել է մեծ հայրենադարձության ծրագրի քննարկման համար: Համաժողովը մտադիր է Համազգային խորհուրդ ստեղծել, որը, հավանաբար, կգլխավորի Սերժ Սարգսյանը:
Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի ռազմական ուժին, որը սնում են Ռուսաստանն ու Իսրայելը, Հայաստանը փորձում է հակադրել ինչպես բանակը, այնպես էլ սփյուռքի ուժը: Քանի որ Հայաստանն իր ղեկավարության թուլության պատճառով չի կարող դառնալ ժամանակակից աշխարհի իսթեբլիշմենթի մաս, Սերժ Սարգսյանը փորձում է աշխարհին ինտեգրվել սփյուռքի միջոցով, սակայն սփյուռքն արմատական քայլեր է պահանջում եւ այլեւս չի ուզում արյուն ներարկել անհատակ տակառի մեջ:
Հայաստանում է գտնվում ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը, որոնցից մի քանիսը հայկական արմատներ ունեն, սակայն նրանց այցը Հայաստան պատշաճ արձագանք չի գտել: Պատճառը, հնարավոր է, այն է, որ կոնգրեսականների այցի հռչակված թեմաները՝ էներգետիկ անկախությունը, ԽՍՀՄ վերստեղծմանը դիմագրավելը, կոռուպցիայի դեմ պայքարը, մեղմ ասած չեն համապատասխանում ՀՀ իշխանության քաղաքականությանը:
Ադրբեջանն ու Թուրքիան սփյուռքը համարում են ոչ պակաս վտանգավոր հակառակորդ, քան հայկական բանակն ու դաշնակներին (ՀՅԴ-ն թյուրքական աշխարհում առանձնահատուկ «հարգանք» է վայելում): Հայաստանի հակառակորդները չեն թաքցնում, որ եթե սփյուռքը չլիներ, իրենք վաղուց էին Հայաստանում բոլոր հարցերը լուծել:
Սփյուռքն իրոք հայ ժողովրդի ողնաշարն է, սակայն վերջին տարիներին սփյուռքին նպատակադրված օտարացրել են Հայաստանից՝ հեռու պահելով տնտեսությունից ու քաղաքականությունից: Հայաստանում սփյուռքի կապիտալով ձեռնարկություններ գրեթե չեն մնացել (չնայած անկախության առաջին տարիներին թվում էր, թե հայկական կապիտալի ներհոսքը Հայաստան արդեն անշրջելի է): Սփյուռքը ներկայացած չէ կառավարությունում (չնայած Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարները սփյուռքի ներկայացուցիչներ էին), ներկայացված չեն խորհրդարանում (չնայած քրդերը, հույներն ու ասորիները պատգամավորներ ունեն):
Չնայած այս ամենին՝ հայկական սփյուռքը կարողանում է աշխարհում բարենպաստ միջավայր ստեղծել Հայաստանի համար՝ աշխատելով թե կառավարությունների, թե վերլուծական կենտրոնների հետ: Դրա համար նրանք պետք է ճեղքեին ոչ միայն թուրքական խուլ պաշտպանությունը, այլ նաեւ Ռուսաստանի քաղաքականությունը, որն ամեն ինչ արել է, որ Հայաստանը զերծ պահի «օտար» սփյուռքի ազդեցությունից: Դրա հետեւանքով համաշխարհային հայության ձեռքբերումները, Արեւմուտքի աննախադեպ որոշումները եւ առաջարկները Հայաստանում պատշաճ արձագանք չեն ստանում եւ հաճախ էլ անտեսվում են:
Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Նյու Յորք, որտեղ, հնարավոր է, Ռուսաստանի համար տհաճ քննարկումներ ծավալվեն: Օրինակ, սեպտեմբերի 20-ին Դոնալդ Թրամփը մտադիր է համաշխարհային առաջնորդների հետ քննարկել ՄԱԿ բարեփոխման ծրագիրը: Ռուս փորձագետները նշում են, որ բարեփոխման նպատակը Ռուսաստանի կարգավիճակի իջեցումն է: ՄԱԿ-ում քննարկվել է նաեւ զանգվածային խոցման զենք տարածող երկրների դեմ պատժամիջոցների հարցը: Ռուսաստանը կարող է ստանալ պատժամիջոցների իր բաժինը:
Սերժ Սարգսյանին, իհարկե, ավելի հարմար է Երեւանից համաշխարհային հայության միջոցով շփվել աշխարհի հետ: Սակայն կկարողանա՞ այդպիսով զերծ մնալ որոշումներից, որոնք կընդունվեն առանց Հայաստանի մասնակցության:
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.