Մահափորձ են կատարել 1985 թվականից Հայաստանում հաստատված լիբանանահայ գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր Օհաննես (Հովհաննես) Ստեփանյանի ընկերոջ ու գործընկերոջ` «ԳեղԱստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանի նկատմամբ, բարեբախտաբար, անհաջող: Երկու տեղից դանակահարել են սփյուռքահայ ֆերմերի հորթին, սատկացրել շներից երկուսին… Սա ավելին է, քան անձի ու նրա սեփականության նկատմամբ հանցագործությունը, անկախ նպատակից, այն փաստացի ուղղված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ու մեր երկրի զարգացման դեմ: Օհաննես Ստեփանյանը և Տիգրան Եղոյանն իրենց և իրենց սեփականության նկատմամբ կատարվածի մասին հայտնեցին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Մինչ կատարվածի մանրամասները ներկայացնելը, նշենք, որ Օհաննես Ստեփանյանն իր ընկերոջ հետ զբաղվում է անասնապահությամբ, մասնավորապես` ոչխարի և այծի հայկական գրեթե վերացած ցեղատեսակների (այլ ցեղատեսակների համեմատ մի շարք առավելություններ ունեցող) անասնագլխաքանակի վերականգնման հայրենանվեր գործով, նաև` մեղվապահությամբ, գյուղական զբոսաշրջության զարգացմամբ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության (ԲԷՑ) կողմից իր սեփականության նկատմամբ թույլ տրված ոտնձգությունների կապակցությամբ Օհաննես Ստեփանյանը համեմատաբար վերջերս դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նոր կառուցված, իրար ետևից շարված բազմաթիվ ՀԷԿ-երի գործունեության հետևանքով որոշակի հատվածում Եղեգիս գետի ջրային հոսքի խաթարման, նվազման կապակցությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, իր իրավունքների, օրինական շահերի ոտնահարման, իր սեփականության նկատմամբ կատարվող ոտնձգությունների կապակցությամբ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այլ մարմինների:
«Ստացանք որոշ նամակների պատասխաններ, կարող եմ ասել, որ ստացանք 4 նամակ, որոնցից 3-ը գրավոր են, մեկը, կարող եմ ասել, խոսքով է և գործնական,- ասաց Օհաննես Ստեփանյանը:- Երեքից 2-ն իրենց բովանդակությամբ ավելի շատ սուտ կարող եմ անվանել, մեկն, ընդհանրապես, չեզոք, իսկ չորրորդը` ահաբեկչական, որի մասին հստակ հայտարարելու ենք:
Առաջին նամակը, որ ստացել ենք ի պատասխան, եղել է բնապահպանության նախարարությունից: Մենք գրել էինք այն 19 ՀԷԿ-երի մասին, որոնց հետևանքով մեր կողքից անցնող գետը, ընդհանրապես, վերածվել է առվի, չորանում է, որին, ի պատասխան, ստացել ենք նամակ, որում նշված է, որ 9 ՀԷԿ-եր կան (չնայած իրականում 19-ն են), հավանաբար, այստեղ սկզբի «1» նիշը մոռացել են կամ ուզեցել են մոռանալ: Երկրորդ խնդիրը նամակի վերջում եղած այն բացատրությունը կամ պատասխանն է, թե ջուրը կարող է պակասած լինել, որովհետև կա նաև ոռոգման խնդիր»:
Հիմա, կարծում ենք, արդեն հասկանալի է, թե սփյուռքահայ գործարարն ինչու էր իր բովանդակությամբ ավելի շատ սուտ համարում նաև ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված պատասխանը: Ստացվում է, որ նախարարությունում անտեղյակ են, որ այնտեղ իրականում 19 ՀԷԿ կա (եթե, իհարկե, պատասխանում նշված թիվը /9/ վրիպակի հետևանք չէ), կամ էլ ստել են: Ըստ Օ. Ստեփանյանի, իրականությանը չի համապատասխանում նաև պատասխանի այն մասը, թե ջուրը կարող է պակասած լինել, որովհետև կա նաև ոռոգման խնդիր, քանի որ գետի հիշյալ վիճակն իրականում անհաշվենկատ կերպով այդքան մեծաթիվ ՀԷԿ-երի կառուցման թույլտվություն տալու, դրանց կառուցման ու շահագործման հետևանք է:
Մյուս պատասխանը, որն իր բովանդակությամբ ավելի շատ սուտ է, վարչապետ Կարեն Կարապետյանին Օհաննես Ստեփանյանի ուղղած դիմումին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից տրված պատասխանն է: Այս խայտառակ պատասխանին առաջիկայում կանդրադառնանք առանձին ու հանգամանալի հրապարակմամբ:
Չեզոք պատասխանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված պատասխանն է: Դրա համաձայն, քանի որ հիշյալ նախարարության համակարգում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության հետ կապված խնդիրը դատական գործընթացում է, իրենք չեն միջամտում դրան:
Իսկ վերջին նամակը Օհաննես Ստեփանյանը ստացել է այստեղ գործ անող առևտրականների հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած «պատահական» հանդիպման ընթացքում:
«Նրանցից մեկը,- շարունակեց սփյուռքահայ գործարարը,- պատմեց, թե, գիտես ինչ, կար մեկ ուրիշ վաճառական, որին իրեն մի օր մի պետական պաշտոնյա ասել է` եղե՞լ է, արդյոք, երբևիցե, որ քո ավտոմեքենայի անիվը, հենց այնպես, միանգամից տրաքի, եղե՞լ է, որ քան տան առաջ միանգամից աղբակույտ հայտնվի, և այդպես շարունակ… Եվ վերջում ասաց` եթե դրանցից որևէ մեկն եղել է, ուրեմն ժամանակն է, որ երկիրը թողնեք ու գնաք: Մենք հայտարարում ենք, որ երկիրը չենք թողնելու և գնալու, չնայած սրանից ավելի սարսափելի բաներ են արդեն տեղի ունեցել ու շարունակում են ունենալ»:
Այդ ավելի սարսափելի բաների մասին պատմեց Օ. Ստեփանյանի ընկերն ու գործընկերը` «ԳեղԱստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանը, որը, սակայն, մինչ հարցին անդրադառնալը, պատմեց հետևյալի մասին.
«Բառացիորեն 1 ամիս առաջ եղել եմ Վրաստանում: Վրաստանում պետավտոտեսչության աշխատողներն իմ մեքենան կանգնեցրեցին: Ոստիկանն ինձ մի այսպիսի հայտարարություն արեց` սա Վրաստանն է, սա ձեր Հայաստանը չէ, սա օրենքի երկիր է: Դժբախտաբար, այդ պահին Վրաստանի ոստիկանության աշխատողը ճիշտ էր, և ես ինձ շատ նվաստացած զգացի, որ Հայաստանում ինչ է կատարվում: Կատարվում են ոտնձգություններ, վարվում է սխալ և ապօրինի քաղաքականություն»:
Տիգրան եղոյանը ներկայացրեց, թե ինչ ոտնձգություններ, ավելի ճիշտ, ահաբեկչական գործողություններ են կատարվել իր և իրենց նկատմամբ: Թե ովքեր են դրանց ետևում կանգնած, ըստ Եղոյանի, իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է:
«Ես ներկայացնում եմ փաստերը,- ասաց «ԳեղԱստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրենը:- Գնացել եմ Շատին, որտեղ մեր անասնագոմերն է, գիշերը մոտավորապես 11-ի կողմերը: Երբ մեքենայով մոտենում էի գոմերին, նկատեցի, որ մեքենայի ետևից լույս կա… Եվ ինչ տեղի ունեցավ. եռաֆազ հոսանքատարը (մալուխը) միանգամից ընկավ մեքենայի վրա»:
Տ. Եղոյանի պատմելով, լույսը, որը նկատել է, ինչ-որ մեկի լապտերի լույսն է եղել, մալուխն ընկել է իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինքն անմիջապես կանգնեցրել է «Վիլիսը» և իջել:
«Մեքենայի տակ,- շարունակեց նա,- գետինն ամբողջությամբ ջուր էր և բենզին: Սա ի՞նչ է նշանակում… Ոստիկանությանը չդիմեցի մեկ պատճառով, որովհետև վստահ չեմ, որ մեր իրավապահներն այս գործերին անաչառ լուծում կտան, որովհետև մենք տեսել ենք… Դրանից առաջ եկել եմ մեր անասնագոմեր, տեսել, որ դռան կողպեքը ջարդված է, ներսն ամբողջությամբ` ավերված: Դիմել եմ ոստիկաններին, եկել են ոստիկանները Վայոց Ձորից: Եվ ինչ են ասում` սա զգուշացում է ձեզ: Ի՞նչ է նշանակում զգուշացում… Վերջերս երեկոյան ժամը յոթնանցկեսին մեր աշխատողներից զանգեցին, ասացին, որ մեր սեփական հորթերից չկան: Եկել եմ Գեղարքունիքի մարզի Աստղաձորի այդ սարը, որտեղ մեր ամառային արոտավայրում մեր անասուններն են գտնվում, կես ժամ հետո զանգեցին, ասացին, որ այդ հորթն ընկած է գետնին: Գնացել ենք, տեսել ջարդված ետևի վերջույթներն անասունի և երկու տեղով դանակահարված: Սա, նորից եմ կրկնում, ահաբեկչություն է: Զանգահարել եմ Գեղարքունիքի ոստիկանություն, հայտարարել, որ նման ոտնձգություն է կատարվել: Ոչ մի ոստիկան չի ժամանել: Հաջորդ օրը նոր` ոստիկանությունը եկել է դեպքի վայր: Եվ ինչ են ասում` միգուցե գյուղացիներն են… Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` այն գյուղացին, որն անասուն է պահում, գիտի գյուղի հոգսերը, պրոպլեմները, ընդունակ չէ նման բարբարոսության: Սա հրեշավոր բան է»:
«Դրանից հետո,- շարունակեց Օհաննես Ստեփանյանը,- մեր ձմեռային գոմի վրա (Վայոց Ձորի մարզում) գրվել է` «Վաճառվում է հորթի միս»»:
Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում, Մարտունու տարածաշրջանում, դեպքից 2 օր հետո հիշյալ գրությունը կատարվել է Վայոց Ձորի մարզում գտնվող Օ. Ստեփանյանի անասնագոմի վրա, ինչը վկայում է, որ սփյուռքահայ գործարարի նկատմամբ, իրոք, առկա է քրեական բնույթի հետապնդում, ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ ուզում են, որ նրանք վերջ տան իրենց տնտեսությանը և հեռանան այդտեղից: Մի՞ թե այս ամենը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի թույլ տված ապօրինության դեմ կամ ՀԷԿ-երի հետ կապված Օհաննես Ստեփանյանի բողոքի հետևանքը չէ…
Շարունակությունը՝nt.am/am
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.