Առողջապահության նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստմանը: Հայտարարության մեջ պատկան կառույցը հերքում է պատվաստման վտանգավորության մասին բոլոր միֆերը: Առաջին հայացքից թվում է, թե հոդվածում տեղ գտած տեղեկությունները նախարարության ուսումնասիրության արդյունքն են: Սակայն բավական է 13 տարեկան աղջիկների պատվաստման մասին տեղեկություն փնտրել համացանցում, եւ կհայտնաբերես ԱՆ հրապարակած տեղեկատվության ռուսերեն տարբերակը, որը հրապարակվել է 2014 թ.: Տպավորությունն այն է, որ նախարարությունը սեփական հետազոտության փոխարեն թարգմանել է ռուսական հոդվածը եւ փորձել հակադարձել պատվաստմանը դեմ եղողներին, փարատել մարդկանց անհանգստությունը:
Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանում 13 տարեկան աղջիկներին արգանդի վզիկի քաղցկեղի պատվաստելը պարտադիր չէ:
Հայաստանում դեմ եղողների մտահոգությունն այնքան էլ անտեղի չէ: ԱՄՆ-ի կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն՝ գրանցվել է HPV պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50 հազար դեպք: Մարդկանց մոտ առաջացել են` անպտղություն, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր եւ այլն:
Araratnews.am-ը փորձեց մի քանի բժիշկներից՝ գինեկոլոգներից, պարզել, թե որքանո՞վ են մտահոգություններն արդարացված, սակայն նրանք հրաժարվեցին խոսելուց, ասելով, թե խնդրին այդքան էլ տեղյակ չեն: Հասկանալի է, որ առողջապահության ոլորտի աշխատակիցները չեն ուզում անցավ գլուխը ցավի տակ դնել ու խնդիրներ ունենալ առողջապահության նախարարության հետ:
Սակայն մեզ հաջողվեց զրուցել գինեկոլոգներից մեկի հետ, որը համաձայնեց մասնագիտական կարծիք հայտնել, եթե իր անունը չհրապարակվի: Համաձայնեցինք, քանի որ նախարարությունը պնդում է՝ մինչ օրս, բացի, էմոցիոնալ գնահատականներից, մասնագիտական հիմնավորված փաստարկ չի հնչել: Եվ այսպես, ըստ մասնագետի`
1. պատվաստումը չի օգնի նրանց, ովքեր արդեն կրում են պապիլոմա վիրուսը:
2. Եթե օրգանիզմը կարող է հաղթահարել այդ վիրուսը, առանց պատվաստման էլ կպայքարի:
3. Պատվաստումը չի կարող փոխարինել կանոնավոր բժշկական զննությանը արգանդի պարանոցի պաթոլոգիայի տեսանկյունից, հետեւաբար, պատվաստանյութը 100 տոկոսով չի պաշտպանում պարանոցը:
4. Դեռ պարզ չէ` «Ցերվարիքս» («Գարդասիլ») պատվաստանյութը մարդուն պաշտպանում է ամբողջ կյանքի՞ ընթացքում, թե՞ կարիք կլինի կրկնակի պատվաստման, քանի՞ անգամ կարելի է պատվաստում անել՝ առանց առողջությունը վնասելու:
5. Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութն այն տարիքային խմբերի վրա, որոնք չեն ուսումնասիրվել 9-16, 16-26-49 տարեկանում:
6. Արդյոք կարելի՞ է պատվաստել այն կանանց, որոնք պապիլոմա վիրուսակիր են, կազմում են 70 տոկոս, ապրում են ակտիվ սեռական կյանքով:
7. Արդյոք պատվաստանյութը չի՞ կարող բերել օրգանիզմում պապիլոմա վիրուսի մուտացիայի և արգանդի չարորակ գոյացության առաջացման:
Թվում է, թե պրակտիկորեն կարելի է պատվաստել բոլորին՝ առանց բացառության, առանց ուսումնասիրության և հետազոտությունների, բայց դա ճիշտ չէ, քանի որ պատվաստանյութի անվտանգության ապացույցներ չկան:
Բժշկի խոսքով՝ ամերիկացի գիտնականներն ապացուցել են՝ պատվաստանյութը հանգեցնում է չբերության:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.