Կենտրոնական բանկը լուծում է Հայաստանում հիփոթեքային վարկավորման թափանցիկության հարցը, հստակեցնում է ու պայմաններն կանոնները, ինչը սպառողին թույլ կտա պաշտպանել իր իրավունքները:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքը լուծում է մի շարք խնդիրներ և հարյուր տոկոսով ուղղված է սպառողների շահերի պաշպանությանը: «Դրա արդյունքում սպառողների վստահության խնդիր է լուծվում: Դրվում է վարկային պրոդուկտի ընտրությանը հարցը, այսինքն՝ սպառողին կարգավորումների արդյունքում ավելի լայն հնարավորություն է տրվում, ինչն էլ ավելացնում է մրցակցությունը հիփոթեքային շուկայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Երիցյանը:
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը ներկայացրեց այն դրույթները, որոնք պետք է ապահովեն նշված խնդիրերի իրականացումը: Ըստ նրա՝ օրենքում մանրամասն նկարագրված է վարկային պայմանների մեջ ինչ պետք է ներառված լինի, սահմանված է, թե տոկոսադրույքները ինչպես են հաշվարկում և որ ծախսն ինչ ազդեցություն ունի տոկոսադրույքի վրա:
«Այսինքն՝ սպառողը տիրապետելու է ծախսերը և փաստացի տոկոսադրույքն ինչքան է կազմելու ծախսերի արդյունքում»,-ասաց նա:
Ըստ Երիցյանի՝ վարկավորման տույժ-տուգանքների որոշակի սահմանափակումներ է դրված. «Անսահմանափակ տույժեր չեն կարող այդ պայմաններում նախատեսնել»: Նրա խոսքով՝ նաև վարկի մնացած պայմանների ստանդարտացում է առաջարկվում:
«Անհրաժեշտ դրույթ է, որ սպառողը մինչև վերջնական պայմանագիրը տրամադրի վարկային պայմաններն ամբողջությամբ և իրավունք ունի յոթ օր սպասել նչև ստորագրումը, այսինքն՝ սեղանի առջև հապճեպ չստորագրի»,-ասաց նա:
Կարևոր դրույթներ են ներառված նաև մրցակցության տեսանկյունից: Ներսես Երիցյանը հիշեցրեց, որ ԱԺ-ն ընդունել է նաև գրավի ինստիտուտի ազատականացման փաթեթը, որի արդյունքում եթե առաջնային հիփոթեք կա և գույքն արդեն գրավադրված է, առաջնային գրավատունը իրավունք չունի սահամանփակել գույքի հետագա գրավադրումը:
«Այդ դեպքում կարող եք շուկայավարել, տեսնել որտեղ ավելի ցածր տոկոսադրույք լինի և ավտոմատ է լինելու ձեր գրավադրումը մի բանկից մյուս բանկը»,-ասաց նա:
ԿԲ փոխնախագահն ասաց, որ նաև հիփոթեքային վարկի վաղաժամ մարման դրույթ է մտցրված, ինչը այսօր սահմանված չէ:
«Բանկերից յուրաքանչյուրը իր ճաշակից ելնելով է սահմանում մարման ժամկետը: Հիմա հիմք ընդունելով միջազգային փորձը՝ առաջարկում ենք, որ մինչև երեք տարի մարման դեպքում որոշակի ռեժիմ է առաջարկվում, իսկ երեք տարի հետո քաղաքացին միշտ ազատ է վերաֆինանսավորելու ամբողջությամբ իր վարկը և տեղափոխելու գույքը, տույժ ու տուգանք արդեն չեն կարող սահմանվել այդ տեղափոխման համար»,-ասաց նա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.