Վերջին կոռուպցիոն սկանդալներից հետո Ադրբեջանի ղեկավարությունը այդ երկրի նախագահի գլխավորությամբ ջղաձգումների մեջ են և փորձում են նոր հարթակներ գտնել իրենց սուտը տարածելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Իսլամական համագործակցության կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը պատմական Ադրբեջանի տարածք է:
«Պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ: Ադրբեջանն ունի ընդամենը 99 տարվա պատմություն: Համեմատության համար ասեմ, որ հայտնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ադրբեջանից 40 տարով մեծ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Անդրադառնալով Ալիևի՝ Հայաստանին իսլամաֆոբիայի և մահմեդական հուշարձանները ոչնչացնելու մեջ մեղադրող հայտարարությանը՝ Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած ժողովրդավարական երկիր այդ առումով կարող է վերցնել Հայաստանի ստացված փորձը: Հայաստանում ապրում է ընդամենը 2500 քուրդ մահմեդական, իսկ Հայաստանը նոր Սահմանադրությամբ ընդամենը 2500-անոց քրդական համայնքին տվել է հնարավորություն Ազգային ժողովում պատգամավոր ունենալ:
«Եթե ամբողջ աշխարհում այդպես են ճնշում, ես կցանկանայի, որ Ալիևն էլ այդպես «ճնշեր» իր ազգային փոքրամասնություններին: Սրանք հերթական ծիծաղելի և զավեշտալի հայտարարություններն են, որոնք բխում են նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը կանգնել է ֆորս մաժորի առջև: Հրապարակումներ են եղել այն մասին, որ Ադրբեջանն աջակցել է ահաբեկչությանը, նաև արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ փաստեր են ներկայացրել Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների մասին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել սլաքները, սակայն դա չի ստացվում»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե հայերը ոչնչացնում են մահմեդական հուշարձանները՝ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Երևանի կենտրոնում է գտնվում Կապույտ մզկիթը, որը Երևանի խորհրդանիշներից մեկն է:
«Հուշարձանների ոչնչացման մասին խոսելուց առաջ լավ կլիներ մեղր ուտել և հիշել, Նախիջևանում նրանք ոչնչացրել են տասնյակ հազարավոր հայկական խաչքարեր»,- եզրափակեց Շարմազանովը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.