«Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մուլտֆիլմեր է նկարում ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության այն պատգամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից: Armtimes.com-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններում հաջողություն չարձանագրած Հակոբյանն ասաց, որ մուլտֆիլմերի հիմնական մասը պատրաստ է, մնում է ծրագրերից շեղված պատգամավորների նկարներն ավելացվի:
Պարոն Հակոբյան, ճի՞շտ է, որ քաղաքական մուլֆիլմեր եք նկարահանում:
Այո, այո: Այն քաղաքական գործիչները, որոնք կշեղվեն իրենց ծրագրերից, իրենց խոստացած ծրագրերից, որոնցով հանդես են եկել ժողովրդի առաջ, այդտեղ մենք կփորձենք իրենց դնել իրենց իրական տեղը՝ քաղաքական տարբեր ձեւերով: Օրենքով սահմանված կարգով: Մուլտիկներով մենք պետք է ցույց տանք, որ այդ քաղաքական գործիչը շեղվել է իր ծրագրերից եւ իր սեփական ժողովրդին խաբել է, կամ ծրագրերը հայտնել է, եւ դրանց ուշադրություն չի դարձնում:
Արդեն կա՞ն նկարված մուլտֆիլմեր:
Այո, նկարված ունենք, մտածում ենք, որ կարող է լեզվի սայթաքում է տեղի ունեցել կամ մարդիկ քաղաքականապես հասուն չեն եղել եւ չեն հասկացել: Մենք կփորձենք հասկացնել, որ եթե չհասկանա, ապա այդ մարդկանց կսարքենք խեղկատակներ:
— Ե՞րբ ենք տեսնելու այդ մուլֆիլմերը, ի՞նչ տարբերակով:
— Դուք կտեսնեք, եթե կշեղվեն իրենց ծրագրերից: Ես ասացի՝ եթե մարդիկ իրենց շեղվելը կշարունակեն, գիտակցաբար կշարունակեն, որովհետեւ կան մարդիկ, որոնց հետ խոսել ենք, ասել են՝ մենք չենք հասկացել, լրագրողը մեզ այսպես է ասել: Եթե կլինեն հստակ պատասխաններ, որ ասեն, այո, դա մենք ենք ասել, ապա մենք մեր երկրորդ քայլը կկատարենք:
Կա՞ կոնկրետ անհատ, որի մասին արդեն նկարել եք:
Մենք արդեն ամբողջը պատրաստել ենք, բայց պետք է դնենք պատգամավորի գլուխը: Այն պատգամավորի, որը կշեղվի իրենց ծրագրերից: Դեմքի նկարը, գլուխը կլինի նապաստակի վրա, իսկ այդ նապաստակին մենք գործողություն ենք անելու, որը հասարակությունը կտեսնի:
Կոնկրետ քաղաքական գործիչ կա՞, որի մուլտիկը պատրաստ է:
Այո, կար այդպիսին, սակայն երբ մենք խոսեցինք իր հետ, երկուսի հետ, երկուսն էլ ասացին, որ չեն հասկացել: Մեկն ասում էր, որ այդպես չի ասել, լրագրողն է իրեն սխալ մեկնաբանել: Մենք արդեն տեսանք, որ սխալմունք է եղել, դիտավորություն չկա: Եթե հակառակը լինի, ապա մենք կասենք, որ դու սխալվել ես ծրագրերից, մեր «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից, այդ ժամանակ գործի կդնենք մյուս մեթոդը:
Ովքե՞ր են եղել այդ պատգամավորները:
Վերջերս դուք մամուլում տեսնում եք, թե ովքեր են հարցազրույցներ տալիս, եւ «Ծառուկյան» դաշինքում դա ճիշտ չեն ընդունում, սխալ են ընդունում: Եկեք անուններ չտամ, քան որ մարդիկ հետ են կանգնել իրենց տված հարցազրույցներից, դրա համար կոռեկտ չի լինի:
Եթե «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թերանա, կհայտնվի՞ այդ մուլտֆիլմում:
Պարոն Ծառուկյանը թերացում չունի եւ չի կարող ունենալ: Ես միանգամից կարող եմ պատասխանել, քանի որ բոլոր ծրագրերի հիմնական կրողը եւ ծրագրերի վրա աշխատած մարդը, եւ այն ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվում, ամենաշատը վատ է զգում հենց Ծառուկյանը: Մեր հանդիպումների ժամանակ երեւում է, թե ինչպիսի ցանկություն ունի ինքն այդ ծրագրերն իրականացնելու հարցում: Այսօրվա վիճակով ինքը շատ ծանր է տանում այդ ամենը:
Ձեր այս նախաձեռնության հետ կապված Գագիկ Ծառուկյանը կարծիք հայտնե՞լ է:
Չէ, մենք այդ մասին չենք խոսել, այդ մուլտծրագրերի մասին չենք խոսել: Ինքը քաղաքականապես զարգացած անձնավորություն է, եւ նման երեւույթները, տարբեր մեթոդներով հասարակության ուշադրությունը հրավիրելը, կարծում եմ յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Մենք, պարզապես, հասարակության ուշադրությունն ենք հրավիրելու այդ մարդկանց վրա, որպեսզի վերահսկողությունը մեծ լինի:
Մուլտերը ինչպե՞ս են ցուցադրվելու:
Ես կարծում եմ՝ յութուբում կլինի: Հասարակությանը մենք մասնակից ենք դարձնելու քաղաքական գործընթացներին: Մենք ոչ թե բառերով ենք ասում, այլ ուրիշ բան ենք անում:
Ոնց հասկանում ենք, հիմնականում կենդանական կերպարներով են լինելու մուլտերը:
Այո, հիմնականում նապաստակն է, մենք այդ նապաստակին գցում ենք զուգարանակոնքի մեջ եւ ջուրը քաշելու ենք: Ուղարկում ենք քաղաքական կոյուղի: Ձեռքով բռնելու ենք, ջուրը լցնենք ու քաշի տանի, որ հասարակությունն իմանա, թե այդ մարդը որտեղ է գտնվում, այն մարդը, որը շեղվել է իր ծրագրերից, խոստումներից»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.