Արարչագործութեամբ որքան շենշող է մէր կեանքը որ ապրում ենք, նոյնքան եւ կարողանում ենք հաշտուել կորուստների հետ, քանի որ ոչ ոք անմահ չէ։ Սակայն լինում են կորուստներ, որոնց հետ հաշտուելը դժուար է եւ երբեմն այդ կորուստները սգում ենք տարիներ ու տասնամեակներ, քանի որ յիշողութիւնը շարունակ ահազանգում է անիրաւութիւնը, բռնադատութիւնը եւ բարոյալքումը, ինչը խորտակում է այն արժէքները, որպիսիք դարեր շարունակ ուղեկցել են մեր ժողովրդին։ Մեր Հաւատքը առ Փրկիչն Յիսուս եւ Նրա վարդապետութիւնը մեզ գրեթէ երկու հազարամեակ սովորեցրել ու օգնել է ապրելու այն օրէնքներով, որպիսիք են մարդասիրութիւնն ու բարին, պարկեշտութիւնն ու պատկառանքը, ազնուութիւնն ու սէրը։ Այս օրէնքներով էր ապրում Մարտիրոս քահանայ Պերպերեանը, որ իր մահկանացուն կնքեց Բէյրութի մէջ։ Սակայն այս օրէնքները վաղուց անտի խարխլուած են մէր քրիստոնէական կեանքում, որտեղ տիրապետողը մարդասիրութեան փոխարէն արծաթասիրութիւնն է, չարութիւնը դարձել է եկեղեցական կեանքի յատկանիշ, պարկեշտութեան փոխարէն յանդուգն լպիրշութիւնն է, իսկ պատկառանքին փոխարինել է լրբաբարոյութիւնը, ս․Էջմիածնի գահը զաւթուած է անզգամութեամբ եւ ատելութեամբ ու վախով է լեցուն հոգեւոր մթնոլորտը։ Մարտիրոս քահանայ Պերպերեանը այս իրականութեան մէջ այն բացառիկ հոգեւորականներից էր, ովքեր իրենց պաշտօնի թելադրանքով ու անձի առաքինութեամբ ընդդիմանում էր այն ամէնին, ինչ բոյն է դրել ս․Էջմիածնի սրբազան կամարների տակ, այն կամարների, ուր խեղդամահ արեցին կաթողիկոսին նոյն այնպիսի իրականութեան մէջ, որպիսին արդէն քառորդ դար է, ինչ դարձել է աշխարհական իրականութեան հայելին։
Մարտիրոս քահանայ Պերպերեանը իբրեւ այլախոհ կարգալոյծ արուեց եւ իրենով աւելացրեց կարգալոյծ արուած կամ եկեղեցու պաշտօնավարութիւնից հեռացուած հոգեւորականների երկարող, շարունակ երկարող եւ առաջիկային բնաւ ընդհատուելու յոյս չթողնող բռնութիւնների շարքը։ Եւ ի՞նչ է նշանակում եկեղեցու մէջ այլախոհութիւնը, երբ Եկեղեցու գլուխը Ինքն է Յիսուս Փրկիչը, մեր Հաւատքի առհաւատչեան։ Եւ նրա հաւատարիմն է Մարտիրոս քահանայ Պերպերեանը, որ իր առաքինութեամբ ու նուիրուածութեամբ խանգարում էր տաճարում բուն դրած չարչիներին ու Հաւատքը վարկաբեկողներին։
Տէր Մարտիրոսին մերժուեց հոգեւորականի թաղումի կարգը եւ նրան յուղարկաւորեցին իբրեւ աշխարհականի ։ Եւ Կիլիկիայի սուրբ Աթոռի այս կեցուածքը ոչ թէ հաստատեց տէր Մարտիրոսիահազանգը քրիստոնէական հայ աշխարհին, այլ նաեւ լաւագուն ապացոյցն է այն երեւոյթի, որ բազմիցս ազդարարուել է նոյնպէս եւ Անթիլիասի խոտորնաշաւիղ ընթացքը այն ողբերգական իրականութեան հետ, որ հայաթափումի ու Հայաստան երկրի վախճանի սկիզբն է։ Մենք սգում ենք Տէր Մարտիրոս քահանայ Պերպերեանի մահը։ Այն խիզախ հգեւորականի մահն ենք սգում, ով իբրեւ ճշմարիտ քրիստոնեայ եւ քաղաքացի ընդվզեց Հայաստանեաց Առաքելական Եկեղեցին պղծող ու այպանելի բոլոր նրանց դէմ, ովքեր լծուած են քրիստոնեայ Հայութեանը Ռուս օրթոդոքս եւ ածանցեալ եկեղեցու մէջ ձուլելու գործին, արդէն իսկ հաստատելով ռուսաստանի Հայ օթոդոքս եկեղեցու գոյութիւնը՝ ռուս օրթոդոքս եկեղեցու սպասարկութեամբ։ Անօրէնները հալածեցին արդար ու արդարամիտ Տէր Մարտիրոս քահանային։ Հալածեցին իրենց յօրինած եւ ոչ թէ Տէր Մարտիրոս քահանայի գործած մեղքերի համար։Սակայն «Երանի է այն մարդուն, որի մեղքերը Տէրը մեղք չի համարում»,— ասում է Սաղմոսերգուն։
Այդ երանալին մեր եկեղեցու եւ քրիստոնեայ հայ ժողովրդի համար Տեր Մարտիրոս քահանայ Պերպերեանն է։ Տէրն ընդ քեզ, սիրելի տէր Մարտիրոս․․․
ՏԻՐԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿԻՒՐԵՂԵԱՆ
03 Սեպտեմբեր, 2017
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.