«Իգլայի» աղմկոտ գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին երեք վկաները:
Նրանց երեքի ցուցմունքներն էլ վերաբերում էն Հայաստան խոշոր չափերի գումար տեղափոխելուն:
Մասնավորապես՝ հարցաքննվեց վկա Արմեն Հակոբյանն, ով Երեւան-Մոսկվա ավտոբուսի վարորդ է եւ պարբերաբար ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Վերջինս ամբաստանյալներին չճանաչեց: Դատարանին պատմեց, որ 2016 թ.-ի սեպտեմբերի 18 -ին Մոսկվայից Երեւան է տեղափոխել ծրարով մի փաթեթ, որը սուպերամարկետներից մեկի դիմաց փոխանցել է ոմն Գոռ Շակոյան (գործով վկա): Ըստ նրա ցուցմունքի՝ Մոսկվայից ուղարկված փաթեթի մեջ եղել է 5000 եվրոյի չափով գումար, որը փոխանցել է այս գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին: Նշենք, որ Դավիթ Հարությունյանը դատաքննությունից ի վեր թիկունքով է նստում ներկաներին, այսպիսով փորձելով ձեռքերով թաքցնել իր դեմքը: Նա նույնիսկ հայացք չձգեց իր վկա ընկերների ուղղությամբ:
Մեղադրողի հարցին, թե արդյո՞ք վկան, տեղյակ եղել է, որ թղթադրամները կեղծ են, վկան պատասխանեց. «Եթե կեղծ լիներ, ես հաստատ չէի վերցնի»,- ասաց Արմեն Հակոբյանը: Ապա հավելեց, որ իրեն ասել են, թե գումարը «լաքոտ» է եղել:
Հարցաքննվեց նաեւ վկա Գոռ Շակոյանը նա նույնպես ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Նրա պատմելով ամբաստանյալներից Դավիթ Հարությունյանը խնդրել է 5000 եվրո գումար տեղափոխել: «Ես ասել եմ՝ եթե օրինակ գումար է, կարող եմ բերել, խնդիր չի»,- ասաց վկան՝ ապա մի շարք հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ չի հիշում եւ պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: «Ասեցին գումարի վրա լաքեր կան, բայց դրա վրա ուշադրություն չեմ դարձրել, ասեցին մաքուր գումարներ ա»,- նշեց վկան:
Այսօրվա նիստին ցուցմունք տվեց նաեւ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի ընկերը` վկա Վրեժ Առաքելյանը: Նա հայտնեց, որ Դավիթն իրեն տեղեկացրել է դրսից ստացված գումարի մասին, Դավիթն իրեն հնամաշ թղթադրամ է ցույց տվել, սակայն ինքն այդ գումարի հետ որեւէ առնչություն չի ունեցել, տեղյակ չէ, թե ինչպես պետք է իրացնեին ներկոտված թղթադրամները: «Թե ինչ առնչություն ուներ Դավիթը ես չգիտեմ, ուղղակի ասեց, որ ներկված գումար կա, ասեցի՝ մենք դրանից չենք հասկանում, արի դնենք մի կողմ: Ներկոտված գումարները դժվար իրանը լիներ, ինքն ասեց ուղղակի կա տենց բան»- մեղադրող դատախազի հարցերին ի պատասխան ասաց վկան:
Հարցին, արդյոք Դավիթը դիմե՞լ է նրան`այդ թղթադրամները բանկերում ցածր տոկոսադրույքով փոխելու հարցով, վկան պատասխանեց. «Ինքը, եթե մաքուր փող ա, փող աշխատելը վատ բան չի»: Նա հայտնեց, որ հետագայում է իմացել, որ մեծ պատմություն է դարձել: Դատավորի հարցին, թե քննիչից որեւէ դժգոհություն ունեք, ներազդել է, թե՝ ոչ, ամբաստանյալ Սամվել Բաբայանը տեղից արձագանքեց. «Այո, բոլորին էլ ուղղորդել են, ուղղորդված քննություն է վարում»: Դատավորի հարցին՝ դուք ի՞նչ գիտեք, Սամվել Բաբայանը նկատեց. «որովհետեւ ինձ հետ էլ է եղել…, կանաչու առեւտուր էր»:
Դատավորն էլ ի պատասխան ասաց. «Կգանք կհասնենք ձեզ, կպարզենք թե ինչով ա ձեզ ուղղորդել, ձեզ էլ կհարցաքննենք»,- ասաց դատավորը:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը: Մյուսները մեղադրվում են օժանդակելու մեջ եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 11-ն, որի ժամանակ կշարունակվի վկաների հարցաքննությունը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.