Հայտնի դերասանուհի, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը դարձել է խաբեության զոհ: Հանուն հարազատ եղբոր ընտանիքի՝ կորցնելով ամբողջ ունեցվածքը, ոսկեղենը, հիմա էլ կանգնած է բաց երկնքի տակ մնալու վտանգի առաջ:
SHAMSHAYN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց. «Տարիներ առաջ հարազատ եղբայրս իր տղայի հարսանիքի համար մի կնոջից տոկոսով գումար է վերցնում, սակայն տոկոսները գնալով կուտակվում են և դառնում մի կլորիկ գումար: Եղբայրս չի կարողանում հետ վճարել այդ գումարը ու կինը, ով գումարը տվել էր, սկսում է փորձեր անել՝ տիրանալ նրա տներին և նրանց ամբողջ ունեցվածքին, իսկ աշխատավարձների վրա կալանք է դրվում: Եղբորս տղան, տեսնելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, գործն էլ դատարանում է, եկավ, ինձ խնդրեց, որ գումար վերցնեմ մի տեղից և տամ իրեն: Ես տոկոսով գումար վերցրի, իսկ նա խոստացավ, որ ամեն ամիս կուղարկի տոկոսները, սակայն երկու ամիս ուղարկելուց հետո այլևս չուղարկեց: Քանի որ գումարը ես էի վերցրել, սկսեցին ինձնից պահանջել այն: Որոշ ժամանակ անց եղբորս մյուս տղան է ընկնում գումարային քաշքշուկի մեջ ու կրկին ինձ է դիմում, ես էլ ստիպված տունս գրավ դրեցի և գումարը տվեցի իրեն: Դա էլ արեցի, ոսկիներս էլ գրավ դրեցի, ամեն ինչ արեցի, ես մնացի ձեռնունայն ու հիմա էլ հնարավոր է՝ մի օր բանկը տունս ձեռքիցս առնի, և ես մնամ դրսում: Իրենք շատ անպատասխանատու մարդիկ դարձան, այն դեպքում, երբ իմ միակ հույսը իրենք էին: Իմ եղբոր ըտանիքը ինձ հետ շատ վատ է վարվում: Հաշվի չեն առնում իմ մենակությունը, այլ ամեն կերպ փորձում են գումարներ շորթել, որը իրենց մոտ լավ է ստացվում է:
Արդեն այնքան պարտք է կուտակվել իմ անունով, այնքան պարտքատերեր են զանգում, որ իմ առողջական վիճակը գնալով վատանում է: Անընդհատ ինձ ասել են, որ լավ կլինի, փող են մեզ ուղարկելու, կփակենք պարտքերը, սակայն՝ ապարդյուն: Ոչ մեկ չունեմ, որ իմ մասին մտածի: Դիմել եմ բազմաթիվ տեղեր, սակայն մինչ օրս արդյունք չկա: Խնդրում եմ, ով ինչպես կարող է օգնել այս խրթին պատմություններից մի ելք գտնեմ, որ գոնե տնից չզրկվեմ»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.