Stratfor ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերությունը հրապարակել է 2015-2025թ.թ. աշխարհաքաղաքական զարգացումների կանխատեսումները:
Այն հիմնականում կառուցված է ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության հետագա խորացման կանխավարկածով, ըստ որի Ռուսաստանը մոտակա տասը տարիներին թուլանալու է: Ամերիկացի վերլուծաբաննեիի կարծիքով` Արեւելյան Եվրոպայի երկրները Ռուսաստանից փորձելու են վերադարձնել 1939-45թ.թ. կորցրած տարածքները: Խոսքը, մասնավորապես, Բելառուսի եւ Ուկրաինայի արեւմտյան մարզերի մասին է:
Նրանք գտնում են, որ դա տեղի է ունենալու այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ին հաջողվի ստեղծել նոր սուբռեգիոնալ դաշինք` Բալթիկ եւ Սեւ ծովերի միջակայքի Արեւելյան Եվրոպայում: Արեւմուտքում Ռուսաստանի թուլացումը հանգեցնելու է Կովկասում նրա ազդեցության աստիճանական կորստին, որն էլ իր հերթին տարածվելու է դեպի Կենտրոնական Ասիա, իսկ Ռուսաստանի հեռավորարեւելյան շրջաններում սկսվելու են անջատողական շարժումներ, որոնք կառավարվելու են Ճապոնիայից եւ Չինաստանից:
Ամերիկացի վերլուծաբանները նաեւ կանխատեսում են, որ տասնամյակի կեսերին Թուրքիայում տեղի կունենա կառավարող ուժի փոփոխություն, եւ բանակը, անվտանգության շառայությունները եւ դիվանագիտական կորպուսը վերստին կդառնան պետական կյանքի առաջնային դերակատարներ: Այդ դեպքում Թուրքիան կվերականգնի ստրատեգիական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, կվերակազմավորվի հզոր ռեգիոնալ ուժի եւ ազդեցություն կունենա հարավում մինչեւ Աֆրիկա, արեւմուտքում` Բալկաններ: Ընդ որում, ըստ կանխատեսումների, ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի ազդեցության գոտում կհայտնվեն նաեւ Վրաստանը եւ Ադրբեջանը:
Ամերիկյան վերլուծաբանների կանխատեսումներում խոսք չկա Հայաստանի ապագայի մասին: Հավանական է, նրանք Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանի աշխարհաքաղաքական տարածքի մաս: Խիստ ուշագրավ է, որ Stratfor-ի վերլուծականը հրապարակվել է այն ժամանակ, երբ Ռուսաստանը խոշորամասշտաբ զորավարժություններ է սկսել Հարավային ռազմական օկրուգում, ներառյալ` Հարավային Օսեթիայում: Այդ առթիվ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն ասել է, որ դրանք սիմետրիկ պատասխան են Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի վերջին ձեռնարկումներին: Տեղեկություն կա, որ սեպտեմբերի կեսերին «Արեւմուտք 2017» պայմանական անունով զորավարժություններ կանցկացվեն Բելառուսի տարածքում:
Stratfor-ի կանխատեսումների տրամաբանությունը հուշում է, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ը շարունակելու է Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիոն քաղաքականությունը, միաժամանակ փորձելու է Թուրքիայում իշխանափոխություն իրականացնել` վերականգնելու Թուրքիա-Արեւմուտք ստատուս-քվոն, որ գոյություն ուներ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունից ի վեր եւ խախտվել է 2016թ. -ին Թուրքիայում զինված խռովության տապալումից հետո:
Վահրամ Աթանեսյան
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.