Կանադական ընկերության գործարքը՝ Ադրբեջան զրահավոր փոխադրիչ մեքենաների արտահմանման վերաբերյալ և ռազմական նշանակության այդ ավտոմեքենաների համատեղ արտադրությունը խորհրդային նախկին՝ նավթով հարուստ այդ երկրում, դարձյալ հարցեր է բարձրացնում Կանադայում`արտադրանքի արտահանման արդյունավետության տեսակետից, գրում է Radio Canada International-ը (RCI):
Տորոնտոն, որը մտնում է INKAS Armored Vehicle Manufacturing-ի կազմի մեջ, գործարք է կնքել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ, համաձայն որի՝ ընկերությունն արդեն Ադրբեջանին է մատակարարել մի քանի կանադական զրահավոր փոխադրիչ մեքենա (APCs, БТР): «Մասնավոր ընկերությունը նաև համատեղ ձեռնարկություն է ստեղծել ադրբեջանական ընկերության հետ՝ զրահավոր փոխադրիչ մեքենաներն Ադրբեջանի տարածքում արտադրելու համար, որը հակամարտության մեջ է հարևան Հայաստանի հետ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր:
Ադրբեջանը շատ եզակի երկիր է աշխարհագրական տեղադրության, աշխարհաքաղաքական մարտահրավերների տեսակետից, քանի որ գտնվում է Իրանի, Հայաստանի և Թուրքիայի միջև»,- ասում է Ռոման Շիմոնովը՝ INKAS-ի մարքեթինգի և բիզնեսի զարգացման փոխնախագահը:
Շիմոնովը նաև նշանակվել է AZCAN Defense Solutions համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն: «Նրանք ունեն ռեսուրսներ, ավելի շատ, քան մյուս երկրները և նրանք ցանկանում են ունենալ կարևոր լուծումներ պաշտպանական տեսակետից և ոչ միայն՝ նրանք ցանկանում են պաշտպանել իրենց սահմանները»,- ասում է նա:
Շիմոնովն ասում է, որ ընկերությունը ամբողջությամբ հետևում է կառավարության օրենքներին, որոնք վերաբերում են ռազմական արտադրանքի արտահանմանը:
«Մենք չենք կարող ոչինչ վաճառել՝ առանց ստանալու արտահման վերահսկողության գրավոր թույլտվությունը, և մենք մեկ անգամ դա ստացել ենք, գիտենք, որ Կանադայի իշխանությունը ստուգել ու հավանություն է տվել դրան»,- ասում է նա:
Global Affairs Canada-ն դաշնային դեպարտամենտ է, որը պատասխանատու է ռազմական նշանակության զինատեսակների ու ապրանքների արտահանման թույտվության համար:
Դեպարտամենտը տեղեկացրել է, որ բոլոր երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունների ստացման հայտերը գնահատվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար՝ կոնկրետ ապրանքների համար: «Տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը, այդ թվում՝ քաղաքացիական հակամարտությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև արտահանվող արտադրատեսակների չարտոնված փոխանցումը կամ արտահոսքը ակտիվորեն դիտարկվում են»,- ասում է Global Affairs-ի խոսնակ Նատաշա Նիսթրոմը:
Այնուամենայնիվ, Կանադայի դաշնային կառավարությունը INKAS-ին տրամադրել է թույլտվություն՝ արտահանել զրահավոր փոխադրիչ մեքենաներ՝ չնայած այն բողոքներին, թե Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատ է: «Կանադան և Ադրբեջանը օգուտ են քաղում փոխադարձ հետաքրքրություն ու մտահոգություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունից», — ասել է Նիստրոմը՝ հավելելով, թե իրենք անհանգստացած են Ադրբեջանում հիմնարար ազատությունների ճնշումից, մասնավորապես լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ:
Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը և d Human Rights Watch-ը, քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը՝ վերջiնիս մեղադրելով այլախոհների ձայները լռեցնելու մեջ:
2015թ. նոյեմբերին Ադրբեջանի ոստիկանությունը օգտագործեց իսրայելական արտադրության զրահավոր փոխադրիչ մեքենաներ, որոնք նման է INKAS-ի արտադրանքին, և որը Նարդարան քաղաքում դարձավ 6 մարդու մահվան պատճառ, հարյուրավորները ձերբակալվեցին:
2016թ. ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դարձյալ բռնկվեց ու վերածվեց քառօրյա պատերազմի՝ խախտելով 1994թ. կնքված զինադադարը: Հայաստանը վերահսկում է հայկական բնակչությամբ Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները:
Ի հավելումն՝ գրեթե ամեն օր զեկույցներ են հրապարակվում Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև բախումների, դիպուկահարների կրակոցների, հրետանու, դիվերսիոն ներթափանցումների մասին այդ վիճահարույց շրջանում: Ինչպես հայտնում է Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute, SIPRI), Ադրբեջանը անցած երկու տասնամյակներին իր նավթից և գազից ստացած եկամուտներից 30 միլիարդ դոլար ծախսել է ռազմական ոլորտի վրա՝ գնելով բարձր տեխնոլոգիական զենքեր Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից և Պակիստանից:
«Նրանք զգում են, որ իրենց հողատարածքի մեծ մասը գրավյալ է և ցանկանում են մրցունակ լինել սարքավորումների տեսանկյունից, այդ պատճառով էլ նրանք ցանկանում են պաշտպանել իրենց զինվորներին և նրանց մատակարարել իրենց արտադրության լավագույն արտադրանքը, մենք, անկասկած, կարող ենք առաջարկել մի շարք լուծումներ, շատ արդյունավետ լուծումներ»,- ասում է Շիմոնովը:
Միևնույն ժամանակ, նա պնդում է, որ INKAS-ը չի արտադրում ռազմական նշանակության տրանսպորտային միջոցներ:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.