Առաջին / Ադրբեջանական լրատվամիջոցները լուսաբանել են Սոչիում երեկ կայացած Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպումը՝ հաստատելով մեր այն վարկածը, որ երկու նախագահների զրույցի օրակարգում այսօր առաջնայինն ամենևին էլ ԼՂ խնդիրը չէ: Ի դեպ, այն հանգամանքը, որ ռուսական ԶԼՄ-ները շատ պասիվ են արձագանքել Պուտին-Ալիև հանդիպմանը, գալիս է համոզելու, որ այսօր հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է ճգնաժամ:
Հանդիպման մեկնարկին Պուտինը տողատակով ակնարկել է այդ մասին՝ ասելով, թե քննարկելու են տարածաշրջանի իրավիճակը, որը հեշտ, պարզ հարց չէ: Ինքնին հասկանալի է, որ տվյալ դեպքում Պուտինը նկատի ունի ոչ միայն ու ոչ այնքան Հարավային Կովկասը, որքան մեծ տարածաշրջանը, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքը, որտեղ վերջերս Ադրբեջանը մասնակցել է Սաուդյան Արաբիայի կազմակերպած հայտնի գագաթնաժողովին, որը կարող է դիտվել դեմարշ ռուսական շահերի դեմ: Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի գտնել բարդ հարցերի լուծումները:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ երեկվա հանդիպման մեկնարկին Պուտինն ու Ալիևն աչքի չեն ընկել պերճախոսությամբ, ձեռնպահ են մնացել երկկողմ հարաբերությունները բնութագրող հավակնոտ ու գեղեցիկ ձևակերպումներից: Սա նույնպես փաստում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն. կուտակված պրոբլեմներն այնքան խորքային են, որ տեղ չեն թողնում արարողակարգային ձևականությունների համար:
Այս պահին դժվար է ասել, թե ինչ արդյունավետություն է ունեցել Պուտին-Ալիև հանդիպումը, արդյոք Ադրբեջանի նախագահի բացատրությունները կամ արդարացումները բավարարե՞լ են ռուսաստանցի նրա գործընկերոջը: Դրա մասին հանգամանալից կարող ենք դատել առաջիկա օրերին, երբ տիրապետենք ավելի հանգամանալից տեղեկատվության, կամ Մոսկվայի ու Բաքվի որոշակի քայլեր կհստակեցնեն իրավիճակը:
Սակայն արդեն այսօր կարող ենք որոշ նախնական գնահատականներ հնչեցնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, որոնք ռուս փորձագետներից ոմանք պատկերավոր համեմատում են Սառը պատերազմի հետ:
Որ երկու երկրների հարաբերություններում «սև կատու» է անցել՝ վկայում են հարակից այլ հանգամանքներ, որոնք ամբողջացնում են պատկերը: Օրինակ՝ ՌԴ ԱԳՆ օպերատիվ արձագանքը Լապշինի դատավճռին, երբ սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացու են դատում, կամ մայիս ամսին Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ամենամեծ ու ազդեցիկ կառույցի՝ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» գործունեության կասեցումը՝ ի հեճուկս Ադրբեջանի ԱԳՆ-ի, նույնիսկ նախագահի աշխատակազմի գործադրած մեծ ջանքերի:
Խիստ ուշագրավ է նաև, որ հուլիսի 5-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին դատապարտող հայտարարություն ընդունեց՝ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող էթնիկ հայերի մուտքը Ադրբեջան խոչընդոտելու վերաբերյալ: Դա տեղի ունեցավ Ղարաբաղյան առաջնագծում վերջին էսկալացիայից մեկ օր հետո, երբ զոհվել էր ադրբեջանցի երկու տարեկան երեխա: Բաքվում, բնականաբար, դիվանագիտական ապտակ համարեցին Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիմքեթ Հաջիզադեն վերջին ամիսների հայ-ադրբեջանական ճգնաժամի հիմնական պատճառ համարում է այն, որ Մոսկվան կայսերական քաղաքականություն է վարում և փորձում է հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայել իր խաղաղարարներին: Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հակասությունների հիմնական պատճառը Եվրոպա գազի արտահանման հարցն է: Այս հարցում Մոսկվան և Բաքուն մրցակիցներ են, և առայժմ տեսանելի չէ կոմպրոմիսի որևէ հնարավորություն:
Մի բան հստակ է, որ Պուտին-Ալիև երեկվա հանդիպման օրակարգում ԼՂ հարցն առաջնային չի եղել, և հաստատապես ռուս-ադրբեջանական այսօրվա հարաբերությունների բնույթը հուշում է, որ Սոչիում չեն կարող կայացած լինել պայմանավորվածություններ, որոնք շրջադարձային լինեն Ղարաբաղյան հարցում:
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.