«Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց զինված խմբի գործով դատական նիստը:
Նիստը սկսվելուն պես ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճ բարձրացնել իր պաշտպանյալին, ինչպես նաև թույլ տալ Վահան Շիրխանյանին ոտքի չկանգնել: Նշենք, որ մոտ երեք շաբաթ առաջ դատավորին վիրավորելու համար Բեկթաշյանը երեք ժամով հեռացրել էր Շիրխանյանին նիստերի դահլիճից: Դատավոր Արմեն Բեյկթաշյանը բավարարեց միջնորդությունը, և Շիրխանյանը դատարանի խցից բարձրացվեց նիստերի դահլիճ:
Նիստի ընթացքում գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց զինված խմբի 20 անդամի մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ՝ Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, նա խորհուրդ է տվել Հայաստանում իշխանափոխության հասնելու գործողություններում զերծ մնալ պետական մարմինների վրա հարձակումներ գործելուց, նա իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել Սերժ Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը: Վահան Շիրխանյանը նաև պարտավորվել է ապահովել բանակի մասնակցությունը, կամ ապահովել բանակի չեզոքությունն այդ գործընթացներում, քանի որ անձամբ ծանոթ է եղել Պաշտպանության նախարարության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ստեղծված զինված խմբի անդամները քննարկել են նաև թռիչքի պահին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը, սակայն այդ ուղղությամբ որոշակի քայլեր չեն ձեռնարկվել: Զինված խումբը թիրախավորել և հարձակումներ է նախապատրաստել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության շենքի, Հայաստանի հանրային հեռուստատեսության շենքի վրա:
Ըստ մեղադրական եզրակացության՝ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Սա ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Դատական նիստը հետաձգվեց Հայր Անտոնի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին»։
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն ամբողջությամբ` օրաթերթի 22.07.2017թ. համարում։
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.