Այս պահի դրությամբ ՀՀ-ում տրվում է երկու տիպի անձնագիր՝ կենսաչափական անձնագիր, որի առավելագույն ժամկետը 10 տարի է, և հին նմուշի անձնագիր, որի դեպքում ևս վավերականության առավելագույն ժամկետը 10 տարի է, և որը ունի նաև հինգ տարի երկարաձգման հնարավորություն։ Երկարաձգման դեպքում անձնագրում կնիքով ամրագրվում է երկարացման ժամկետը, և տվյալների բազայում կատարվում է անհրաժեշտ փոփոխությունը։
Նշենք, սակայն, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը: Այս հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում:
Թե ի՞նչ նպատակով է կատարվում սույն փոփոխությունը՝ «Առաջին լրատվական»-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից։
«Նպատակն այն է, որպեսզի այդ երկու փաստաթղթերը՝ կենսաչափական անձնագիրն ու հին նմուշի անձնագիրը, հավասարեցվեն իրար, այսինքն՝ երկուսն էլ նախատեսված լինեն 10 տարի ժամկետով։ Բացի այդ՝ օտարերկրյա պետություններում հինգ տարով երկարացված անձնագրերի հետ կապված միշտ առաջանում են խնդիրներ, քանի որ կան Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ИКАО) ստանդարտներ, որով նախատեսված է հետևյալը՝ անձնագիրը տրվում է կոնկրետ ժամկետով ՝ առանց երկարացման հնարավորության։ Մենք հիմա կատարում ենք փոփոխություններ՝ այդ ստանդարտներին համապատասխանելու համար, քանզի Քաղավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված այդ չափորոշիչները պարտադիր են բոլոր այն երկրների համար, որոնք միացել են այդ կոնվենցիային, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության, որպեսզի մեր քաղաքացիների իրավունքները չխախտվեն, և նրանք կարողանան առանց խոչընդոտների հատել երկրի սահմանը։
Առավել ևս լինում են դեպքեր, երբ անձնագրի տրման պահից մինչև այդ 15 տարվա ժամկետը մարդու դեմքը ֆիզիոլոգիապես այնքան է փոխվում, որ անձնագրում առկա նկարին նույնականացնելու հետ կապված միշտ առաջանում են խնդիրներ, հետևաբար սրանով փորձում ենք վերացնել նաև այդ խնդիրը»,- տեղեկացրեց Բիչախչյանը։
Վերջինիս հավաստմամբ՝ փոփոխության անհրաժեշտությունը ծագել է պրակտիկայում առկա վերլուծությունների հիման վրա. եղել են դեպքեր, երբ որևէ երկրի դեսպանատուն երկարաձգված ժամկետով անձնագիր ունեցող քաղաքացուն մուտքի վիզա պարզապես չի տրամադրել։ Փոփոխության արդյունքում, ըստ Մնացական Բիչախչյանի, կբացառվեն երկարաձգված անձնագրերն օգտագործելիս ՀՀ քաղաքացիների համար առաջացող բոլոր հնարավոր խնդիրները:
Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ երկարաձգել են իրենց անձնագրի ժամկետը, կարող են մինչև սահմանված ժամանակահատվածը օգտվել դրանից, որովհետև այդ անձնագրերը ուժը կորցրած չեն ճանաչվելու, պարզապես այլևս երկարաձգելու հնարավորություն չեն ունենալու։
Հարցին՝ նման պարագայում արդյոք այդ քաղաքացիները խնդիրներ չե՞ն ունենա վիզա ստանալու և սահմանը հատելու հետ կապված, բանախոսը պատասխանեց․«Եթե կան երկրներ, որոնք ի սկզբանե չեն ընդունում երկարաձգված անձնագրերը, ապա անկախ այս նորմի ընդունումից, միևնույն է՝ շարունակելու են չընդունել այդպիսի անձնագրերը, հետևաբար քաղաքացին տվյալ երկիր մեկնելու համար պետք է դիմի ոստիկանության համապատասխան բաժանմունք իր անձնագիրը փոխանակելու համար, իսկ եթե երկարացված անձնագրով նախկինում էլ մեկնել են, օրինակ, Ռուսաստան, Վրաստան կամ այլ երկիր, որը ընդունել է այդ անձնագիրը, ապա այս պարագայում ևս որևէ խնդիր չի լինի, կարող են հանգիստ մեկնել։ Այսինքն՝ այս փոփոխությամբ մենք ոչ թե վերցնում և ասում ենք, որ նախկինում երկարաձգվածներն ուժը կորցրած ենք համարում, այլ ամրագրում ենք, որ վավերականության ժամկետը լրանալուց հետո որևէ անձնագիր այլևս չի երկարաձգվելու. պետք է դիմել նորը ստանալու համար»։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.