Երեկ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի՝ Ռուսաստան այցի մեկնարկն անսպասելի աղմկոտ ստացվեց այն բանից հետո, երբ ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հետ հանդիպմանը բարձրացնելով հայ վարորդների հայաստանյան վարորդական իրավունքները ՌԴ-ում չճանաչելու խնդիրը՝ Բաբլոյանն ըստ էության արժանացավ, թերևս, բոլորի համար անսպասելի դիմահար պատասխանի: Վոլոդինը ուղղակի հայտարարել էր, որ հարցը լուծելու համար ընդամենը պետք է պետական կարգավիճակ տալ ռուսերենին: Ահա այդպես՝ ոչ աջ և ոչ էլ ձախ: Եթե, օրինակ, տարիներ առաջ, ՌԴ Պետդումայի խոսնակ Գրիզլովը Երևանում կարող էր հայտարարել, որ Հայաստանը ՌԴ ֆորպոստն է, և մենք վրդովվում էինք կամ զարմանում այդպիսի հանդգնությունից, ապա այժմ արդեն Ռուսաստանի Պետդումայի խոսնակը պարզապես կարող է կանոններ թելադրել ՀՀ ԱԺ խոսնակին, և ամենաուշագրավն այն է, որ դա մեզ այլևս չի էլ զարմացնում:
Ընդ որում, մենք հեռու ենք այն մտքից, որ Վոլոդինը կատարում էր, ասենք, Կրեմլի ցուցումը, կամ ինչ-որ բան էր լսել Կրեմլից և խոսում էր ըստ դրա: Առավել քան վստահ ենք, որ Վոլոդինը ոչ մի ցուցում, հանձնարարություն և ոչ մի այսպես ասած՝ ուղղորդում չէր ստացել ու ոչինչ էլ չէր լսել: Նա պարզապես տեսել էր՝ ինչպիսին է հայ-ռուսական հարաբերությունների բնույթը, նա տեսել էր, որ ոչ միայն ՌԴ պաշտոնյան, այլև պետական պրոպագանդայի ինչ-որ դեմք կարող է գալ Հայաստանի Ազգային ժողով, ինքնագոհ կերպով դասեր տալ Հայաստանում ռուսերենի դերի վերաբերյալ, մատ թափ տալ, որ տաքսիստները ռուսերեն չգիտեն, ու հետո հեռանալ ոչ թե այն պատճառով, որ նրան ուղղակի դուրս կհրավիրեն Հայաստանից իր չափը չճանաչելու համար, ոչ, նույնիսկ ձեռքերի վրա կարող են տանել օդանավակայան և անհամբեր սպասել, թե նա մեկ էլ երբ է բարեհաճելու Հայաստան՝ «գրիբոյեդովյան օրեր» կազմակերպելու համար: Այո, այո, խոսքը Դմիտրի Կիսելյովի մասին է:
Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է մտածի որևէ ռուսաստանցի պաշտոնյա՝ տեսնելով այդ ամենը: Նա ոչինչ էլ չպետք է մտածի Հայաստանի հետ շփումներում և պետք է արտահայտի մտքին կամ լեզվին առաջինը եկածը՝ առանց ավել-պակաս խորանալու, թե ինչքանով է դա տեղավորվում, ընդհանրապես, էթիկայի սահմաններում, տեղավորվում միջպետական հարաբերություններում, հարգանքի սահմաններում, առավել ևս՝ դաշնակցային հարաբերությունների սահմաններում և այլն: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակը հասել է երևի թե այնտեղ, որ այլևս չկա Հայաստանի հանդեպ, այսպես ասած, կենտրոնացված քաղաքականություն, որին ենթակա են և որով առաջնորդվում են ռուսական իշխանական հիերարխիայի ներկայացուցիչները: Այդ հարաբերություններում Հայաստանի նշաձողն իջեցված է այնքան, Ռուսաստանի պաշտոնյաների արգելակները հանված են այնքան, իսկ հայաստանյան արագաչափերը շարքից դուրս եկած են այնպես, որ այլևս ցանկացած մոսկովյան չինովնիկ իրեն կարող է իրավունք վերապահել, առանց ավելորդ ջանքերի, մտքեր արտաբերել Հայաստանի վերաբերյալ:
Այսինքն՝ որքան էլ ցավալի է սա խոստովանելը, նշաձողն իջեցված է այնքան, որ ռուսաստանցի առանձին որևէ պաշտոնյա առավել սուվերեն է Հայաստանի հետ հարաբերությունում, քան Հայաստանի ամբողջ իշխանությունը Ռուսաստանի այդ պաշտոնյայի հետ հարաբերություններում: Վոլոդինի նախօրեի հայտարարությունը վկայում է հենց այդ մասին: Եվ գուցե նույնիսկ վաղ է տագնապ ազդարարել Հայաստանում ռուսերենի համար պաշտոնական կարգավիճակ պոկելու և գուցե հայերենն աստիճանաբար առնվազն եթե ոչ երկրորդ, ապա արդեն ոչ առաջին դարձնելու վտանգի համար: Գուցե այդպիսի վտանգ չկա էլ, Վոլոդինն է, մի բան ասել է: Ամբողջ վտանգն այն է, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքն այլևս հասել է «մի բան ասելու» մակարդակի, երբ որևէ մեկը չի մտածի, թե՝ այս ինչ եմ ասում: Սա է տագնապի առարկան, մնացյալը լոկ հետևանք է:
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.