Երեւանում` «Խարբերդի դաչաներ» կոչվող թաղամասում, հուլիսի 6-ին 1.5 տարեկան փոքրիկ է մահացել: Նրա հարազատները գտնում են, որ պատճառը դրանից երկու օր առաջ ստացած պատվաստումն է:
Մայրը` Թեհմինե Բաղդասարյանը, մեր զրույցում պատմեց, որ դուստրն ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են, ասել, որ պետք է երեխային հերթական պատվաստումը ստանալու տանել: Ինքն անընդհատ մերժել է, բայց ի վերջո տեղի է տվել: Բժիշկը վստահեցրել է, որ կարող են վստահել իր երկարամյա փորձին ու իմանալ, որ պատվաստումից վտանգ չկա:
«Այնքան զանգահարեցին, երեխային տարա, պատվաստվեց: Բայց պատվաստանյութը ինձ մոտ չեն քաշել ներարկիչի մեջ: Բուժքույրը պատրաստ բերեց, բժիշկը իմ պուճուրիկին սրսկեց: Ասաց` դա յոթ հիվանդության դեմ է: Հետո երեխային բերեցի տուն, երկու օր ամեն ինչ նորմալ էր, ուտում էր, ջուր էր խմում, խաղում էր: Երրորդ օրը տաքությունը բարձրացավ: Երեկոյան զանգահարեցի շտապօգնություն, ասացի պատվաստում են արել, երեխայի տաքությունը բարձրացել է, մի հատ կանչ գրեք: Պատասխանեցին` այդպես պետք է լինի, չենք կարող գալ, կանցնի»,- ողբերգությանը նախորդած իրավիճակը ներկայացրեց Թեհմինեն:
Ըստ նրա, շտապօգնության ծառայությունում կանչ ընդունել հրաժարվելուց առաջ իրեն չեն հարցրել, թե որքան ժամանակ առաջ է երեխան պատվաստվել:
«Ես հանգստացա, երեխային ոչ մի դեղ չտվեցի: Իրիկունը սառը թրջոց դրեցի, լսել էի, որ այդպես ջերմությունն իջնում է: Առավոտյան 5-ին արդեն շատ էր վատ, զանգահարեցի շտապօգնություն, մինչեւ եկավ, երեխան ձեռքերիս մեջ ամսի 6-ի լուսադեմին մահացավ»,- ասաց մայրը:
Թեհմինեի փոխանցմամբ, տարածքային բժիշկը չի կարծում, որ իր աղջկա` Լենայի մահվան պատճառ դարձել է պատվաստանյութը. «Ասել էր` անատոմիկումում ստուգել են, պարզել, որ շոգից է եղել: Երեխայի տաքությունը չի հերիքել, մահացել է: Ուզեցել է ասել, որ պատվաստումից չի, էլի: Բայց ես գիտեմ, որ պատվաստումից է: Մինչեւ այդ շոգ էր, երեխաս դիմանում էր, հենց այդ պատվաստումը արեցին, չդիմացա՞վ»:
Ընտանիքը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին:
Հավելենք, որ Թեհմինեի ամուսինը նույնպես, ըստ նրա մոր, կրում է պատվաստվելու հետեւանքները: Մանուկ հասակում պատվաստում ստանալուց հետո մահացած երեխայի ապագա հոր ոտքերը ծռվել են:
ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեր զրույցում անդրադառնալով 1.5 տարեկան Լենայի մահվան դեպքին, ասաց, թե քանի որ գործի կապակցությամբ քրեական վարույթ է սկսվել, բժշկական բոլոր փաստաթղթերն առգրավված են, հետեւաբար հնարավորություն չունի երեխայի հիվանդության պատմությանը ձեռքի տակ ունենալով հետեւություններ ու եզրակացություններ անել:
Այդուհանդերձ, Գայանե Սահակյանը խոսեց դասագրքային ճշմարտության մասին, այն է` պատվաստման հետեւանքով բարդություններն առաջանում են շատ ավելի վաղ, քան եղել է մահացած փոքրիկի դեպքում:
«Պատվաստումից հետո անաֆիլակտիկ ռեակցիան (որեւէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիա-խմբ.), որը մահվան ելք կարող է բերել, հնարավոր է առաջին 40 րոպեի ընթացքում, բայց ոչ երկրորդ կամ երրորդ օրը»,- ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը: Նա հավելեց, որ երեխայի մոտ նկարագրված ջերմությունը նույնպես ժամանակային առումով չի համապատասխանում պատվաստման հնարավոր բարդություններին:
«Ջերմային ռեակցիա սովորաբար լինում է հենց պատվաստման օրը: Երկրորդ օրը նման ռեակցիա առաջանալը պատվաստանյութին բնորոշ չէ: Երեխայի մոտ, ըստ երեւույթին, այլ խնդիր է եղել»,- ասաց Գայանե Սահակյանը:
Հարցին, թե իսկ այն, որ մահացած աղջնակի հոր մոտ նույնպես պատվաստման հետեւանքով խնդիրներ են առաջացել, հնարավո՞ր է դրանք փոխկապակցված լինեն, ինչի մասին բուժաշխատողները պետք է իմանային, առողջապահության նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ իր կարծիքով դա ընդամենը զուգադիպություն է:
Երեխան, ըստ Գայանե Սահակյանի, պատվաստվել է ԿԿԽ-ի դեմ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ): Նա ընտանիքի փոքր դուստրն էր: Քույրը 6 տարեկան է: Թեհմինեն սպասում է երրորդ զավակին:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.