2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանեց, որ քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր բռնագանձման ենթակա չէ, եթե այ բնակարանի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված` նվազագույն գումարից:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ առաջացել է միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը սահմանելու անհրաժեշտություն: Կառավարության հուլիսի 13-ի նիստի օրակարագում ընդգրկված է մի նախագիծ, որով առաջարկվում է քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը սահմանել 4 մլն 900 հազար դրամ:
Բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և Հայաստանի ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2մակերեսի շուկայական միջինացված գինը: Մասնավորապես, նվազագույն գումարը կազմում է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գնի և բնակարանի նվազագույն մակերեսի արտադրյալը:
Բնակարանի նվազագույն մակերեսի հաշվարկման համար հիմք է հանդիսացել քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանը , որով սահմանված ենբանակելի մակերեսի նվազագույն չափերը:
Ըստ այդմ՝ «Պետական և համայնքային բնակարանային ֆոնդի, սոցիալական բնակարանային ֆոնդի բնակարաններում պետք է բնակարանի մակերեսը կազմի ոչ պակաս,
ա. ընդհանուր սենյակ մեկ սենյականոց բնակարանում՝ 18 մ2 -ից,
բ. ընդհանուր սենյակ երկու և ավելի սենյականոց բնակարաններում՝ 16 մ2-ից,
գ. ննջարան` 8 մ2 -ից (10 մ2 երկու հոգու համար),
դ. խոհանոց` 8 մ2 -ից,
ե. խոհանոցային գոտում ճաշասենյակ-խոհանոց` 6 մ2 -ից,
զ. խոհանոց-խորշ` 5 մ2 -ից:»:
Հիմք ընդունելով վերոնշյալ ստանդարտները՝ որոշվել է այն նվազագույն չափը, որը բավարար կլինի անձի կենսական պայմանների ապահովման համար. ընդհանուր բնակարանի նվազագույն մակերեսն այս դեպքում կազմում է 40 մ2:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում կոմիտեի կողմից հրապարկվող անշարժ գույքի շուկայի գնային և քանակային վերլուծության հիման վրա հաշվարկվել է Հայաստանի ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը:
Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2017 թվականի մայիս ամսվա համար բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը կազմում է ≈121 822 ՀՀ դրամ:
Ուստի, բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը հաշվարկվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գնի և բնակարանի նվազագույն մակերեսի արտադրյալով՝ 121 822 × 40 ≈ 4 900 000:
Հաշվի առնելով այն հագամանքը, որ բռնագանձման ենթակա բնակարանը պարտապանին կարող է պատկանել բաժնային սեփականության իրավունքուվ, բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է սույն որոշման 1-ին մասով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի սոցիալական տեսանկյունից կարևորվող քաղաքացիների միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրանց զերծ կպահի անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից:
Սոցիալական տեսանկյունից իսկապես շատ կարևոր որոշում է, մնում է, որ նրա իրագործումը հավելյալ խնիրներ առաջ չբերի:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.