Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանական կողմն ինքը սպանած լինի խաղաղ բնակիչներին եւ օգտագործի դա հայերի դեմ: Այս մասին Դավիթ Բաբայանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ գիշերը Արցախի եւ Ադրբեջանի սահմանին արձանագրված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին եւ հայկական կողմի պատժիչ գործողություններին:
— Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում սահմանային իրավիճակը երեկ գիշերվանից հետո:
— Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Չնայած, որ հակառակորդը կրկին դիմել է ահաբեկչական գործողությունների, բայց սա իր ոճն է: Ադրբեջանն այնքան է ահաբեկչական գործողությունների դիմել, որ նման քայլերն արդեն արտառոց չեն հնչում, բայց, իհարկե, այսպիսի պահվածքին պետք է շատ հստակ, կտրուկ, հասցեական գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից: Ճիշտ է՝ արդեն համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ ընդգծվում է կարեւորությունը խաղաղ կարգավորման եւ այլն, եւ այլն: Բայց Ադրբեջանի այս ահաբեկչական պահվածքը կարծում եմ՝ ավելի կոշտ արձագանքի կարիք ունի:
— Երեկ ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ ՏՌ 107 հրանոթ է կիրառվել: Նման զինտեխնիկայի կիրառումն ինչի՞ մասին է խոսում:
— Այստեղ ոչ մի տրամաբանություն չկա, որովհետեւ ո՛չ հանցագործները, ո՛չ ահաբեկիչները լուրջ տրամաբանությամբ չեն առաջնորդվում: Ո՛չ փոխում է իրավիճակը, ո՛չ էլ ինչ-որ կարեւոր ռազմաքաղաքական նպատակների է հասնում, պարզապես՝ ահաբեկչություն է, ոչ այլ ինչ: Ինքնին այդ զինատեսակի կիրառման վերաբերյալ մենք տարածել ենք տեսանյութերը, որը պետք է ստանա միջազգային հանրության շատ կոշտ գնահատականը:
— Ադրբեջանական կողմն իր հենակետերը տեղակայել է Ալխանլու գյուղի բնակելիտարածքների անմիջապես հարեւանությամբ: Այս երեւույթն ինչպե՞ս եք գնահատում:
— Իրենք նման պահվածքով հասնում են մի շարք նպատակների: Նախ եւ առաջ, որպես վահան են օգտագործում սեփական բնակչությանը: Սա անմարդկային, սարսափելի հանցագործություն է: Իրենք գիտեն, որ հայկական կողմը երբեւիցե չի թիրախավորում խաղաղ բնակչությանը՝ նույնիսկ եթե այնտեղից հրադադարը խախտվում է, կա վտանգ, որ կարող են խաղաղ բնակիչները զոհվել, մենք չենք կրակում: Այս կրակակետերը, որոնք ոչնչացվել են այդտեղ քաղաքացիական բնակչություն չկա: Երկրորդը՝ եթե զոհ է լինում քաղաքացիական բնակչությունից եւ բանակից, շատ ձեռնտու է ալիեւյան կլանին, որովհետեւ սա թմրանյութ է, որը ներարկվում է ադրբեջանական հասարակության մեջ, որպեսզի մարդկանց մոլորեցնեն եւ շեղեն առկա իրավիճակից:
Ավելին, մենք գիտենք, որ Ադրբեջանը «հարուստ» փորձ ունի, սարսափելի վատ մի փորձ՝ սեփական բնակչությանը գազանաբար սպանելու եւ հայերի վրա գցելու: Դա տեղի ունեցավ մասնավորապես՝ Խոջալուում: Մենք գիտենք, որ ցեղասպանությունը իրենք գործեցին եւ փորձեցին բարդել մեզ վրա: Ապրիլյան պատերազմին նման բան տեղի ունեցավ: Երբ որ հակահարված էր տալիս արցախյան ուժերը ահագին մարդիկ լքել են այդ տարածքները, 300 հազարի պես մարդ խուճապից դուրս է եկել եւ այդ լքված տներն անմիջապես թալանվել են Ադրբեջանի բանակի, թուրքական վարձկանների եւ ԻՊ-ի գրոհայինների կողմից: Այդտեղ եղել են բռնաբարության, սպանության դեպքեր, նույնը հիմա է կրկնվում: Մենք հրապարակել ենք, որ մարդիկ լքել են այդ տները, չի բացառվում, որ անմիջապես գնացել են եւ թալանել են, եւ եթե այնտեղ մարդ է եղել, որը չի թողել, որ իր սեփականությունը թալանեն, սպանում են, լինի դա երեխա, կին, իրենց համար դա ավելի լավ է, որ ցույց տան, որ դա հայերն են արել:
— Ադրբեջանական կողմը հայտնում է, որ մանկահասակ երեխա է զոհվել:
— Նախեւառաջ, մենք չգիտենք՝ զոհվել է, թե՝ չէ: Եթե զոհված լինի, ապա հենց այդպես պետք է զոհված լինի՝ գային, սպանեին, թալանեին եւ գցեին հայերի վրա: Այդ «հարուստ», սարսափելի փորձը նրանք ունեն:
— Լարվածություն հիմա չկա՞ սահմանին:
— Խուճապի մատնվելու կարիք չկա, բանակը վստահորեն իրականացնում է իր պարտականությունները:
ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է. «Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) տեղեկություն են ստացել սույն թվականի հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխալի գյուղի մոտ նոր բռնության դեպքերի մասին, որը բերել է զոհերի՝ նաև խաղաղ բնակչության շրջանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Միակ ընդունելի և մարդկային ուղին այս երկարատև հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան:
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Ավելի ուշ ՊԲ-ն տեսանյութեր հրապարակեց Ադրբեջանի զինված ուժերին հասցված պատասխան գործողություններից: Ադրբեջանական կողմն էլ հայտարարում է երկու խաղաղ բնակչի զոհվելու մասին:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.