Երևան-Ապարան մայրուղու 33 կմ վրա՝ Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում, վաղը տեղի կունենա ավանդույթ դարձած Խաչադրման արարողությունը: Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1717-րդ խաչը, իսկ խաչի քավորները կլինեն ապրիլյան պատերազմում մարտնչած, հերոսացած, պետական բազում պարգևներ ստացած, հայոց պետական սահմանը պահող յոթ քաջազուն հայորդիներ: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նախորդ տարիների խաչերի խաչքավորներ հանդիսացած անձիք՝ խաչը կփոխանցեն ապրիլյան պատերազմի թոհ ու բոհով անցած հայորդիներին, որից հետո էլ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ կսկսվի 1717-րդ խաչի օծման արարողությունը: Այնուհետև օծված խաչը հոգևոր դասի ու ժողովրդի ուղեկցությամբ հանդիսավոր կերպով կբարձրացվի և խաչքավորների ձեռամբ կամրացվի Սուրբ Խաչին: ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով հանդիսացել է 1713-րդ խաչադրման քավորը, Փաստինֆո-ի հետ զրույցում ասաց՝ քավորների ընտրության հարցում երկար են մտածել, խորհրդակցել, համաձայնեցրել են եկեղեցու հետ և որոշել, որ յոթ քաջազուն հայորդիներ պետք է հանդիսանան 1717-րդ խաչի քավորները: Իսկ Խաչի օծման արարողությունից հետո կսկսվի համաժողովրդական տոնախմբություն, անվանի երգիչ- երգչուհիները, ՀՀ պաշտպանության նախարարության գեղարվեստական խմբերը իրենց կատարումներով կոգևորեն և բարձր տրամադրություն կփոխանցեն տոնախմբության մասնակից հյուրերին: Միջոցառմանը ներկա կգտնվեն հյուրեր սփյուռքից, Արցախից, հանրապետության տարբեր մարզերից, մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պետական բարձրաստիճան այրեր և քաղաքացիներ:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.