Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական նիստը անցկացնում է պարբերաբար ընդմիջումներով․ յուրաքանչյուր ընդմիջումն էլ տեւում է մեկ ժամ։
Ընդմիջումից հետո Ժիրայը Սեֆիլյանը ներկաներին հարցրեց՝ Կոմանդոսը ո՞ղջ է, ներկաներն էլ տվեցին դրական պատասխան։ Երբ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եկավ դատական նիստերի դահլիճ, ամբաստանյալներ Ներսես Պողոսյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը կրկին ոտքի չկանգնեցին։ Դատավորը նրանց նկատմամբ կիրառեց սանկիցա՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից 10 ժամով։
Ժիրայր Սեֆիլյանը փորձեց պարզաբանել, թե իրենք ինչու ոտքի չեն կանգնում, սակայն դատավորը չլսեց նրա խոսքը, Սեֆիլյանն էլ ասաց․ «Մեր իրավունքին ոչ ոք չի կարող բռնանալ»։ Քանի որ փաստաբան Տիգրան Եգորյանը առանց դատարանին զգուշացնելու հեռացել էր դատական նիստերի դահլիճից, դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու՝ ինչ սանկցիա է կիրառում նրա նկատմամբ։ Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում փաստաբանների միջնորդությամբ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը բերվեցին դատական նիստերի դահլիճ, քանի որ նախորդ նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար հեռացվել էին դահլիճից։
Ոտքի չկանգնելու համար նրանք արդեն մեկ անգամ նախազգուշացվել էին դատավորի կողմից, երկրորդ անգամ նույնը կրկնելով՝ դատավորը հեռացրեց նրանց նիստերի դահլիճից։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.