Ռուսական փորձագիտական շրջանակներում կրկին սկսել են խոսել Ղարաբաղում պատերազմի բռնկման հավանականության մասին: Ընդ որում, հաճախակի են դարձել նաեւ հրապարակումները, որոնցում Հայաստանին «խորհուրդ» է տրվում դիմել հարձակողական գործողությունների, նոր տարածքներ գրավել:
Այս հրապարակումները նախորդեցին ու հետեւեցին ադրբեջանական մարդասպանության հերթական ակտին, որին զոհ գնաց 4 հայ զինծառայող: Հայկական կողմը մի քանի օր անց հայտարարեց, թե Ադրբեջանը դիվերսիայի փորձ է կատարել, տապալվել ու տվել 4 զոհ: Զուգահեռ, հայկական կողմը դիմում էր միջազգային կառույցներին՝ Ադրբեջանին զսպելու կոչով:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ստացել է ռուսական զենքի նոր խմբաքանակ, որն ուղարկելու է շփման գիծ:
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ չի կարդացել պատերազմի հավանականության մասին հրապարակումները, սակայն հայկական բանակն ի վիճակի է կանխել պատերազմը. «Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն», ասել է նա:
Նա ասել է նաեւ, որ հայկական կողմը հետեւել է Ադրբեջանի զորավարժություններին ու համապատասխան եզրահանգումներ կատարել:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը՝ «հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն», հետաքրքիր է ռուս փորձագետների «հարձակողական խորհուրդների» ֆոնին: Ի՞նչ է սա՝ զգուշավորությո՞ւն, թե՞ անորոշություն, որն առաջացել է նոր իրավիճակում:
Ոչ վաղ անցյալում՝ ապրիլյան պատերազմից հետո, հայկական կողմն ավելի «հարձակողական» հայտարարություններ էր անում, քիչ թե շատ հստակեցնելով սեփական դիրքորոշումը: Թվում էր՝ Հայաստանը կօգտագործի այդ շանսը, որն ապրիլին տվել էր հայկական զինուժը՝ դուրս գալու համար այն ռազմա-քաղաքական փակուղուց, որն առաջացել էր Ղարաբաղի խնդրում Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետեւանքով: Այդ դիրքորոշումը խոշոր հաշվով ոչ այլ ինչ էր, քան Ադրբեջանի իրավունքների ճանաչում:
Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ «տեղն ընկավ», եւ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը կրկին անցել է «պաշտպանության», Ադրբեջանին հնարավորություն տալով կրկին օրակարգ բերել իր իրավունքների հարցը:Այդ իրավունքները ոչ ոք չի ճանաչում, թերեւս Հայաստանի իշխանությունից բացի: Ապրիլից հետո Ադրբեջանը հայտնվել է փակուղում, որից մինչ այժմ չի կարողանում դուրս գալ միայն այն պատճառով, որ դա թույլ չեն տալիս արտաքին շահագրգիռ կողմերը: Ադրբեջանին արգելել են պատերազմել եւ ըստ էության անտեսում են նրա պահանջները, եւ նրան մնացել է միայն մարդասպանությունը սահմանին:
Հայաստանի իշխանությունը դիմում է միջազգային հանրությանը, որպեսզի զսպեն Ադրբեջանին: Միջազգային հանրությունն արել է իրենից կախվածը, իսկ Հայաստանի իշխանությունն ընդունա՞կ է անել գոնե այն, ինչ կախված է իրենից: Օրինակ, վերջ տալ Ադրբեջանի մարդասպանության մարտավարությանը:
Ադրբեջանը ստացել է ռուսական զենքի նոր խմբաքանակ, նշվում է, որ դա նախկինում կնքված պայմանագրի կատարումն է: Հետաքրքիր է, որ դա հիմնականում պաշտպանական զենք է, ոչ թե հարձակողական: Հետաքրքիր է նաեւ, որ ռուս փորձագետներից մեկն «իմիջիայլոց» նշել էր, որ հնարավոր է այդ զենքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ է:
Իրանի պարագան ուշագրավ է Մերձավոր Արեւելքում վերջին իրադարձություններից հետո, երբ արաբական երկրները պատժամիջոցներ մտցրեցին Կատարի դեմ: Իրանը եւ Թուրքիան հանդես եկան Կատարի պաշտպանության դիրքերից, Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջեւ լարվածության նոր ալիք բարձրացավ: Փաստացի, Մերձավոր Արեւելքում առաջացավ երկու «ճամբար»՝ մի կողմից Սաուդյան Արաբիայի, մյուս կողմից՝ Թուրքիայի ու Իրանի գլխավորությամբ:
Ադրբեջանը կամա թե ակամա հայտնվեց Սաուդյան «ճամբարում» այն բանից հետո, երբ Ալիեւը Էր Ռիադում մասնակցեց արաբա-իսլամական-ամերիկյան վեհաժողովին: Դրանից մի քանի օր հետո տեղի ունեցավ Կատարի ճգնաժամը:
Ռուսաստանը փորձում է օգտագործել այս իրավիճակն Ադրբեջանին իր կողմ քաշելու համար, մի կողմից զենք մատակարարելով, մյուս կողմից՝ խաղարկելով «հայկական սպառնալիքը»: Ռուսաստանը ներկայում անհրաժեշտություն չունի դա անել հայկական շահերի հաշվին, սակայն, մյուս կողմից, Ռուսաստանի փակուղային իրավիճակի պատճառով անորոշությունը եւ վտանգը մեծանում են:
Այս պայմաններում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայտարարում է հարկ եղած դեպքում պաշտպանություն կազմակերպելու մասին:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.